Վեներայի ծնունդը (նկար, Բուշե)

«Վեներայի ծնունդը» (ֆր.՝ La Naissance de Vénus), ֆրանսիացի գեղանկարիչ, ռոկոկոյի վառ ներկայացուցիչ Ֆրանսուա Բուշեի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1754 թվականին[2]։ Յուղաներկով կտավի չափերն են 79,2 × 138,7 սմ։

Վեներայի ծնունդը
տեսակգեղանկար
նկարիչՖրանսուա Բուշե[1]
տարի1754
բարձրություն79,2 սանտիմետր[1]
լայնություն138,7 սանտիմետր[1]
ուղղությունռոկոկկո
ժանրնյու և դիցաբանական գեղանկարչություն
նյություղաներկ և կտավ
գտնվում էՈւոլեսի հավաքածու[1]
հավաքածուՈւոլեսի հավաքածու
սեփականատերՋուլի Կաստելնաու[1]
հիմնական թեմաՎեներա Անադիոմենա
Ծանոթագրություններ

Այսօր «Վեներայի ծնունդը» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Ուոլեսի հավաքածուում (Լոնդոն, Միացյալ Թագավորություն)[3]։

Նկարագիր

խմբագրել

Համաձայն հին հույն նշանավոր գրող Հեսիոդոսի՝ գեղեցկության և սիրո աստվածուհի Վեներան ծնվել է փրփուրներից, որն առաջացրել էր ամորձատված Ուրանոսը․ վերջինիս ծովն էր նետել Կռոնոսը։ Ծնված Վեներան ափ է գալիս երկփեղկանու խեցով՝ դելֆինների ուղեկցությամբ։

«Վեներայի ծնունդը» ստեղծագործությունում պատկերված են խաղացող երկու ամուր[2], որոնք պառկած են թավշյա ծալազարդարանքին՝ դելֆինների ուղեկցությամբ՝ ծովային ալիքների վրա։

Պատմություն

խմբագրել

Սկզբնականում կտավի վերին և ստորին հատվածները կորացված են եղել, որից ենթադրվում է, որ նկարը ստեղծվել է որպես դռան զարդարանք։ Ավելի ուշ նկարը դարձրել են քառակուսի։ Ավելի ուշ վերանկարման արդյունք համարելով «1754 թվական» ստորագրությունը մաքրվել է, երբ 1987 թվականին ռեստավրացիայի են ենթարկել ստեղծագործությունը։

1890 թվականին կտավը եղել է մարքիզ Հերթֆորդների առանձնատան հաշվեկշռում[4]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Art UKArt UK.
  2. 2,0 2,1 «Venus | Art UK». artuk.org (անգլերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 8-ին.
  3. «Studio of François Boucher (1703 - 1770) Venus». wallacecollection.org (անգլերեն). Ուոլեսի հավաքածու. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 5-ին.
  4. «Boucher (1703 - 1770) Venus». artuk.org (անգլերեն). Art UK. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 5-ին.

Գրականություն

խմբագրել
  • Duffy, Stephen, and Hedley, Jo, The Wallace Collection’s Pictures. A Complete Catalogue, London: Unicorn Press 2011, p. 55
  • Hedley, Jo, François Boucher. Seductive Visions, London: The Wallace Collection, 2004, pp. 135–137
  • Ingamells, John, The Wallace Collection Catalogue of Pictures III: French before 1815, London: The Trustees of The Wallace Collection 1985, p. 89