Սոֆի Սագեր (շվեդ.՝ Sofie Sager, հունիսի 3, 1825(1825-06-03)[1][2], Byarums parish, Շվեդիա[1] - փետրվարի 26, 1902(1902-02-26), Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), շվեդ գրող և ֆեմինիստ։

Սոֆի Սագեր
Դիմանկար
Ծնվել էհունիսի 3, 1825(1825-06-03)[1][2]
ԾննդավայրByarums parish, Շվեդիա[1]
Մահացել էփետրվարի 26, 1902(1902-02-26) (76 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն Շվեդիա
Մասնագիտությունգրող
 Sophie Sager Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Սոֆին ծնվել է Սմոլանդի թաղամասերից մեկում, 1825 թվականին։ Սոֆին ուսանել է Յոնչյոպինգի օրիորդաց դպրոցում, որտեղ սովորել է նաև ասեղնագործություն և ֆրանսերեն։ Երիտասարդ տարիներին աղքատացել է և աշխատել է որպես տնային դաստիարակչուհի։

Երազելով բացել իր խանութը, նա Ստոկհոլմում դերձակություն է սովորել։ 1848 թվականին, տուն չունենալով, ընդունել է ոմն Մյոլլեր անունով տղամարդու՝ նրա տանը սենյակ վարձելու առաջարկը։ Սակայն պարզվել է, որ Մյոլլերը մտադրություն ուներ նրան ստիպելով դարձնել իր սիրուհին, բայց մերժումից հետո փորձել է բռնաբարել նրան, ապա ծեծել և փականքի տակ դրել։ Սոֆիին հաջողվել է փախչել և նա ծեծի մասին պատմել է բժիշկ Յուհան Բրիսմանին և նրա առաջարկով դիմել է ոստիկանություն։

Սա բռնաբարության մասին դատարան դիմելու առաջին դեպքն էր, երբ կինն անձամբ է եղել հայցվոր, ինչը գրավել է մամուլի ուշադրությունը, այդ թվում Aftonbladet-ի և Stockholms Dagblad-ի։ Դատարանում փորձել են նրան խելագար համարել և մեղադրել զրպարտության մեջ, բայց դատարանը, հաշվի առնելով բժշկական եզրակազությունը և Բրիսմանի վկայությանը, աջակցել է Սոֆիին և տուգանքի ենթարկել Մյոլլերին։ Այնուամենայնիվ, հասարակությունը Սոֆիի դեմ էր. ծիծաղում էի նրա վրա, ծաղրում մամուլին, և նույնիսկ տասնամյակ անց նրա հանդեպ բացասական էին տրամադրված։

Այս դեպքերից հետո Սոֆին դարձել է ֆեմինիզմի ակտիվ հետևորդ։ Նա հաստատել է, որ կանացի ցածր մտածողությունը կապված է ցածր կրթության հետ, և դրա համար քայլեր է կատարել կանանց կրթության կատարելագործման համար, քանի որ ծնողները իրենք էլ նախընտրում էին առաջին հերթին դաստիարակել և կրթել տղաներին, իսկ աղջիկներին լավագույն դեպքում սովորեցրել են ֆրանսերեն և վարվեցողություն։

1852 թվականին նա իր պատմության հիման վրա գրել է Bilder ur livet. Ett fosterbarns avslöjande genealogi գիրքը, կարդացել է դասախոսություններ, ավելին, դրանցից մեկն անց է կացրել տղամարդու հագուստով։ Ուփսալայում պարահանդեսի ժամանակ պատիվ է ունեցել պարել արքայազն Գուստավի հետ։

1859 թվականին Սոֆին մեկնել է ԱՄՆ, որտեղ մասնակցել է ամերիկացի կանանց շարժմանը։ 1861 թվականին ամուսնացել է ամերիկա-գերմանական ծագմամբ երաժշտության ուսուցիչ Է. Ա. Վիների հետ։ ԱՄՆ-ում հրապարակել է գրքեր՝ A woman’s desire and a Man’s duty (1861 թվական) և A lecture on modern society and the marriage relation (1880 թվական)։ Ասում են, որ Սոֆին այնքան հայտնի էր ԱՄՆ-ում, որ որոշ տղամարդկանց գլխարկի ներքին մասում նրա պատկերն էր։

Սոֆի Սագերը մահացել է 1901 թվականին, Նյու Յորքում։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Byarums kyrkoarkiv, Födelse- och dopböcker, SE/VALA/00050/C/3 (1789-1849), bildid: C0021166_00167
  2. 2,0 2,1 Sophie Lisette Sager 1825-06-03 — 1902-02-26 Författare, kvinnosakskvinna

Արտաքին հղումներ

խմբագրել
  • «333-334 (Nordisk familjebok / Uggleupplagan. 24. Ryssläder - Sekretär)». runeberg.org (շվեդերեն). 1916. Վերցված է 2020 թ․ մայիսի 10-ին.
  • **Förra veckan fick ni **här på bloggen läsa historien om modiga Sophie Sager
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոֆի Սագեր» հոդվածին։