Անտոնի Բրոդովսկի

լեհ նկարիչ

Անտոնի Բրոդովսկի (լեհ.՝ Antoni Brodowski, դեկտեմբերի 26, 1784(1784-12-26)[1], Վարշավա, Ռեչ Պոսպոլիտա - մարտի 31, 1832(1832-03-31)[2][3][4][…], Վարշավա, Ռուսական կայսրություն[5]), լեհ նկարիչ, մանկավարժ, լեհական նկարչության կլասիցիզմի ամենամեծ ներկայացուցիչը:

Անտոնի Բրոդովսկի
Antoni Brodowski.jpg
Ծնվել էդեկտեմբերի 26, 1784(1784-12-26)[1]
ԾննդավայրՎարշավա, Ռեչ Պոսպոլիտա
Վախճանվել էմարտի 31, 1832(1832-03-31)[2][3][4][…] (47 տարեկան)
Մահվան վայրՎարշավա, Ռուսական կայսրություն[5]
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն և Chorągiew królewska króla Zygmunta III Wazy.svg Ռեչ Պոսպոլիտա
Մասնագիտություննկարիչ
Ժանրդիմապատկեր
Թեմաներգեղանկարչություն
ԱշակերտներAleksander Lesser?
ԱնդամակցությունԳիտության ընկերների վարշավյան ընկերություն
ԶավակներTadeusz Brodowski? և Józef Brodowski?
Antoni Brodowski Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Անտոնի Բրոդովսկին ծնվել է 1784 թվականին Վարշավայում: Բրոդովսկու ուսուցիչներն են եղել Ֆելիքս Իվո Լեյխերը, Կապպլերը և այլք: Նկարչություն է ուսումնասիրել Փարիզում Ժակ Լուի Դավիդի և Ֆրանսուա Ժերարի մոտ:

1814 թվականին վերադարձել է Վարշավա: «Սավուղի զայրույթն ընդդեմ Դավթի» նկարի համար ոսկե մեդալի արժանանալուց հետո ստանում է Վարշավայի համալսարանի կերպարվեստի ֆակուլտետի գեղանկարչության և նկարչության պրոֆեսորի պաշտոնը:

1822 թվականին Բրոդովսկին ընդունվում է Վարշավայի գիտության ընկերների ասոցիացիա: Նկարչի աշակերտներից են եղել Ռաֆալ Հաձևիչը, Յան Նեպոմուցեն Գլովացկին և Յակուբ Տատարկևիչը:

Բրոդովսկին նկարել է դիցաբանական և աստվածաշնչյան թեմաներ, ինչպես նաև ունի պատմական կտավներ և բազմաթիվ դիմանկարներ: Նրա որդիները` Յուզեֆն ու Տադեուշը, նույնպես նկարիչներ են եղել:

Անտոնիո Բրոդովսկին «Արվեստի դպրոցի դիրքորոշում» (1824 թ.) տեսական աշխատանքի հեղինակն է:

ՍտեղծագործություններԽմբագրել

 
Էդիպն ու Անտիգոնան
  • Յուլիան Նեմցևիչի դիմանկարը
  • Արքեպիսկոպոս Շեպան Խոլովչիկի դիմանկարը (1828)
  • Ստանիսլավ Պոտոցկու դիմանկարը
  • Թագավորի եղբոր դիմանկարը
  • Սավուղի զայրույթն ընդդեմ Դավթի
  • Էդիպն ու Անտիգոնան
  • Յուզեֆ Պոնյատովսկու դիմանկարը
  • Պարիսը փրյուգիական թասակով
  • Ալեքսանդր I-ը Վարշավայի համալսարանին դիպլոմ է հանձնում
  • Լյուդովիկ Օսինսկու դիմանկարը
  • Վոյցեխ Բոգուսլավսու դիմանկարը

ԳրականությունԽմբագրել

  • Бродовский, Антон // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). - СПб., 1890-1907.

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 RKDartists
  3. 3,0 3,1 3,2 Anton Brodowski — 2006. — ISBN 978-0-19-977378-7, 978-0-19-989991-3
  4. 4,0 4,1 4,2 Grove Art Online, Grove Dictionary of Art Online / J. TurnerOUP, 1998.
  5. 5,0 5,1 5,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118862022 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.