«Վարդագույն քվարցե ձու» (ռուս.՝ Розовое кварцевое яйцо), ոսկերչական զատկական ձու, որը պատրաստվել է Կարլ Ֆաբերժեի ընկերությունում 1899 թվականին[1]։ Վարպետ-ոսկերիչը Միխայիլ Պերխինն է[2]։ Պատվիրատուի և առաջին սեփականատիրոջ մասին պատմությունը ցայսօր լռում է։

Վարդագույն քվարցե ձու
Ստեղծման թնական1899
Ներկա սեփականատեր
Սեփականատերմասնավոր հավաքածու
Հավաքածուանհայտ
Բարձրություն305 միլիմետր
Ֆաբերժեի ձվեր

Այսօր «Վարդագույն քվարցե ձու» ոսկերչական ձու-ժամացույցը գտնվում է մասնավոր հավաքածուում (Մոսկվա, Ռուսաստան)[3]։

Նկարագիր խմբագրել

«Վարդագույն քվարցե ձու» ոսկերչական ձուն պատրաստված է ոսկուց, քվարցից և օնիքսից։ Զարդարված է արծաթով, պլատինով, սուտակներով, ադամանդներով։ Հորինվածքը շատ նման է կայսերական «Շուշանների փունջ»[3] ոսկերչական ձվին, որը 1899 թվականին Նիկոլայ II կայսրն էր պատվիրել։ «Վարդագույն քվարցե ձուն» ստեղծվել է սկահակի տեսքով, որի գագաթին տեղադրված է շուշանների փունջը՝ պատրաստված խալցեդոնից։ Ցողուններն ու տերևները պատրաստված են ոսկուց, իսկ վարսանդները ադամանդակուռ են։ Ձվի գագաթներն իրար են միացնում տասներկու ոսկե զոլեր, որոնք ձուն բաժանում են համապատասխան թվով ժամերի[4]։ Ժամացույցի սլաքը նետի տեսքով է պատրաստված, որը դուրս է գալիս աղեղից։ Այն ադամանդակուռ է։ Ոսկերչական ձուն տեղադրված է օնիքսից պատրաստված տակդիրի վրա՝ զարդարված ոսկով և ադամանդներով[5]։ Վրան նշված է ստեղծման տարեթիվը՝ «1899»[4]:

Անակնկալ խմբագրել

Քանի որ այս ձուն իրենից ներկայացնում է ժամացույց և աշխատող մեխանիզմ, չի պարունակում անակնկալ[1]։

Պատմություն խմբագրել

«Վարդագույն քվարցե ձու» ոսկերչական ձու-ժամացույցը պատրաստվել է Սանկտ Պետերբուրգում[2]՝ Կառլ Ֆաբերժեի ոսկերչական տանը 1899 թվականին։ Առաջին գնորդի կամ պատվիրատուի մասին որևէ վկայություն չի պահպանվել։

Այսօր գտնվում է մասնավոր հավաքածուում[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Розовое кварцевое яйцо - яйцо Фаберже». eggs.zhukovich.ru. Վերցված է 2019 թ․ հունվարի 22-ին.
  2. 2,0 2,1 «Matt & Andrej Koymasky - Fabergé Other Eggs 6». andrejkoymasky.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 22-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Розовое кварцевое яйцо Фаберже 1899». faberge-eggs.info. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 22-ին.
  4. 4,0 4,1 «FabergeGifts.com - Faberge Imperial Eggs, the perfect gift». www.fabergetheperfectgift.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 22-ին.
  5. «Faberge Egg: Rose Quartz Egg on Black Onyx Base». store.exquisiteandrare.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 22-ին.

Արտաքին հղումներ խմբագրել