Վարդաբաց (համայնք, Քաշաթաղի շրջան)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վարդաբաց (այլ կիրառումներ)

Վարդաբաց, համայնք Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում[2][3]։ Ներկայում համայնքի ամբողջ տարածքը գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո[4][5][6][7] և Արցախի Հանրապետության կողմից համարվում է օկուպացված[1]։

Վարդաբաց համայնք
ԵրկիրԱրցախի Հանրապետություն Արցախի Հանրապետություն
ԿարգավիճակՀամայնք
Մտնում էՔաշաթաղի շրջան
Ներառում էՎարդաբաց գյուղ,
Քարոտան գյուղ,
ՎարչկենտրոնՎարդաբաց գյուղ գյուղ
Հիմնական լեզուՀայերեն
Բնակչություն (2015)127
Տարածք2477,4 հա
Ժամային գոտի+4
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Աշխարհագրություն խմբագրել

Գյուղը տեղակայված է Արցախի Հանրապետության հարավարևմտյան հատվածում՝ Քաշաթաղի շրջանում՝ նախկինում Սյունիքի Հաբանդ գավառում։ Բնակավայրը տեղակայված է Քաշաթաղի շրջանի հարավային հատվածում՝ Որոտան գետի ստորին հոսանքի աջափնյակում[8]։

Համայնքը տեղաբաշխված է Արցախի Հանրապետության հարավարևմտյան մասում։ Ունի հարթավայրային տեղանք։ Համայնքի տարածքն 2477,4 հա է, որից 1473,9 հա-ն անտառային հողեր են։ Համայնքի սահմաններով է հոսում Որոտան գետը[2]։

Բերձոր շրջկենտրոնից հեռու է 83 կմ, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 120 կմ[2]։

Պատմություն խմբագրել

Միջնադարում գյուղի գոյության մասին տեղեկություններ չկան։ Վարդաբացում և նրա շրջակայքում պատմամշակութային նշանակության հուշարձաններ չեն պահպանվել[8]։

18-րդ դարի վերջերին և 19-րդ դարի սկզբներին Ղարաբաղի խաների և քրդական ցեղերի ճնշումների տակ տարածաշրջանի գյուղերը հայաթափվել էին։

1920 թվականին Որոտանի ստորին հոսանքի տարածքները բռնակցվել էին խորհրդային Ադրբեջանին։ Այդ տարիներին Խորհրդային Հայաստանի սահմանամերձ շրջաններում Ադրբեջանի կառավարությունը ստեղծել էր քրդաբնակ գյուղեր, որոնք մի քանի տասնամյակներում թուրքացրել են։ Այդպիսի բնակավայրերից են Ուլաշլի կամ Աբիլջա գյուղը։ 1923 թվականին գյուղը գտնվում էր ԱԽՍՀ Կարմիր Քուրդիստանի, իսկ 1930 թվականին՝ Կուբաթլուի շրջանի կազմում[8]։

1993 թվականին Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի հարվածների տակ գյուղը ազատագրվել է։ Բնակավայրը վերաբնակացվել է 1997 թվականին և առաջին բնակիչներն եղել են ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքից Գրիգոր Ղարիբյանի և Օնիկ Նաջարյանի ընտանիքները։ Գյուղի Վարդաբաց անվանումն էլ տրվել է Օնիկ Նաջարյանի կողմից այն հիմնավորմամբ, որ գյուղը, վերևից դիտելով,վարդի բացվելու տեսարանի է նման[8]։

Վարչատարածքային բաժանում և համայնքային կյանք խմբագրել

Համաձայն Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ Վարդաբաց համայնքն իր մեջ ներառում է Վարդաբաց և Քարոտան գյուղերը[2]։

Համայնքում գործում էր գյուղապետարան, բուժկետ[2]։

Համայնքն ապահովված էր էլեկտրաէներգիայով, հասանելի էին բջջային, ինտերնետ կապի միջոցներն ու ռադիոհեռուստատեսությամբ[2]։

Գործում էր ջրամատակարարման համակարգ։ Առկա էին նաև խմելու ջրի համար պիտանի անհատական 15 ջրհորներ։ Համայնքի տարածքով անցնում էին «Քարոտան-1» և «ՎարդաբացԿրմեն» ոռոգման ջրատարները[2]։

2015 թվականի դրությամբ համայնքային ճանապարհները բնահողային էին, խճից և չմշակված այլ նյութերից[2]։

Համայնքը միացված էր հանրապետության տրանսպորտային կապին, մասնավորապես՝ Կովսական-Ստեփանակերտ-Կովսական և Կովսական-Բերձոր-Կովսական երթուղիներին[2]։

Բնակչություն խմբագրել

Վարդաբաց համայնքի բնակչությունը 2015 թվականի դրությամբ կազմել է 127 մարդ, որոնք կազմել են 34 տուն։ Նույն թվականի դրությամբ Վարդաբաց գյուղում բնակվել է 59 մարդ, որոնք կազմել են 18 տուն։ Քարոտան գյուղում բնակվել է 68 մարդ, որոնք կազմել են 16 տուն[2]։

Տնտեսություն խմբագրել

Համայնքի բնակչությունը հիմնականում զբաղվել է գյուղատնտեսությամբ՝ հողագործությամբ և անասնապահությամբ։ Համայնքի տարածքի 928,0 հա-ը գյուղատնտեսական նշանակության են[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հակոբ Ղահրամանյան, Տեղեկատու Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.։
  3. «Արցախի Հանրապետության բնակավայրերի ցանկը հանրապետության Ազգային ժողովի կայքում (Արցախի Հանրապետության օրենքը երկրի վարչատարածքային բաժանման մասին, 25 մարտի 2005 թ., ք.Ստեփանակերտ, ՀՕ-178, ստորագրված նախագահ Ա․Ղուկասյանի կողմից)։». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 14-ին.
  4. Արցախի Հանրապետության այն բնակավայրերի ցանկը, որոնք գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո /հրապարակված Արցախի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից/, (արխիվացված 05․03․2021թ․
  5. «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։
  6. «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը», (արխիվացված
  7. «Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների և բնակավայրերի ցանկը»։
  8. 8,0 8,1 8,2 8,3 Բալայան, Վահրամ (2020). ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ. Երևան: Զանգակ. էջեր 712–713.