Բացել գլխավոր ցանկը

Քնար (համաստեղություն)

(Վերահղված է Քնարից)
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Քնար (այլ կիրառումներ)

Քնար (լատիներեն Լyre, հունարեն λύρα), հյուսիսային կիսագնդի փոքր համաստեղություններից է։ Շրջապատված է Հերկուլես, Կարապ, Վիշապ, Աղվեսիկ համաստեղություններով։ Տեսանելի է նաև հարավային կիսագնդից` ձմռան ամիսներին։ Միջազգային աստղագիտական միության կողմից ճանաչված 88 համաստեղություններից մեկն է։ Հին աշխարհում ընդգրկված է եղել Պտղոմեոսի կազմած համաստեղությունների ցուցակում։

Քնար, Վահան
Համաստեղություն
LyraCC.jpg
Լատիներեն անվանումLyra
ՀապավումLyr
Մասն էՀյուսիսային երկնային կիսագունդ
Ուղղակի ծագում19h
Մակերես286 քառ. աստ.
Հիմնական աստղեր5
Բայեր/Ֆլեմստիդ
աստղեր
25
Ճանաչված
մոլորակներով աստղեր
22
Պայծառ աստղեր8
Ամենապայծառ աստղՎեգա (α Lyr) (0.03մ)
Ասուպային հոսքերԼիրիդներ
Հարևան
համաստեղությունները
Կարապ
Աղվեսիկ
Վիշապ
Հերկուլես
Անվանված էքնար
Lyra constellation map.svg
Տեսանելի է +90° և −-40°. լայնությունների միջև:
Ամենատեսանելին է հունիս ամսում ժամը 21:00-ին (երեկոյան 9-ին):

ԱստղերըԽմբագրել

Քնարի ամենապայծառ աստղը` Վեգան (0.03m), հյուսիսային կիսագնդի պայծառությամբ երկրորդ աստղն է (Եզնարածի Արկտուրից հետո)։ Անվանումը գալիս է արաբական «ալ-նասր ալ վակ» բառից, ինչը թարգմանաբար նշանակում է հարձակվող անգղ։ Վեգան ունի կապտասպիտակավուն երանգ և ամռան ու աշնան ամիսներին մութն ընկնելուն պես երկնքում գտնվում է մեր գլխավերևում՝ զենիթում։ Ամառային եռանկյան անկյուններից մեկն է։ Դեպի Վեգան է ուղղված Վիշապի գլուխը։ Եթե Վեգան համեմատելու լինենք Արեգակի հետ, ապա այն վերջինից 51 անգամ ավելի էներգիա է առաքում և գտնվում է մեզանից 26.5 լուսատարի հեռավորության վրա, տրամագիծը մեծ է Արեգակի տրամագծից 2.5 անգամ։ Վեգայի մոտ է գտնվում Լիրիդներ ասուպային հոսքի ռադիանտը (19-24 ապրիլ)։ Առավելագույն հոսքը՝ ապրիլի 22-ին։ 1922 թ. այստեղ դիտվել է «աստղային անձրև»։

Վեգայից մի փոքր վերև ու ձախ (հյուսիս-արևելք) գտնվում է ε Lyr-ը։ Մինչև իսկ անզեն աչքով, իհարկե, սուր տեսողությամբ օժտված մարդիկ, կարող են տեսնել, որ այն կրկնակի աստղ է (5.1m և 5.1m)։ Իրենց հերթին ε1-ը և ε2-ը նույնպես կրկնակի աստղեր են, որոնց զանազանելու համար աստղադիտակ է անհրաժեշտ։ Բոլոր 4 աստղերն էլ սպիտակ գույնի են։

 
Քնարի պատկերը

β Lyr-ը, որը գտնվում է համաստեղության ստորին աջ գագաթում, փոփոխական աստղ է։ Այն 2.91 օրում իր պայծառությունն անընդհատ փոխում է 3.4m-ց մինչև 4.3m։ γ և β աստղերի միջև գտնվում է «Օղակ» (M57) մոլորակաձև միգամածությունը։ Քնար համաստեղության բնորոշ պատկերը γ (3.24m), β (3.38m), ζ(4.0m), δ (5.0m) աստղերով կազմված զուգահեռագիծն է։

ԱնվանումներըԽմբագրել

Համաստեղությունը մարմնավորում է առասպելական երաժիշտ Օրփեոսի քնարը։ Առասպելի համաձայն, Զևսը արծվին կարգադրում է դուրս բերել Օրփեոսի մահից հետո գետն ընկած քնարը, և երկուսին էլ «տեղավորում է» երկնքում։ Ավելի ուշ Քնարն անվանեցին Կրիա, որովհետև հնում քնարը պատրաստում էին կրիայի զրահից։ Էլ ավելի ուշ այդ քնարն ամրացրին Անգղին և համաստեղությանը տվեցին որսի վրա հարձակվող թռչունի անունը։ Հետագայում դրանք մերժվեցին, և մնաց միայն Քնարը։

Հայերը Քնար համաստեղությունը կոչել են Վահան։

ԳրականությունԽմբագրել

Սերգեյ Ներսիսյան, Աստղալից երկինք, Երևան, Դար, 2000 թ, ISBN 99930-845-1-4