Աշիկ Ղազարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղազարյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Աշիկ (Արշավիր) Մեսրոպի Ղազարյան (նոյեմբերի 7, 1904, Կաղզվան, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 20, 1962, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լրագրող, թարգմանիչ։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1947 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1928 թվականից։
Աշիկ Ղազարյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 7, 1904 |
Ծննդավայր | Կաղզվան, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն |
Մահացել է | դեկտեմբերի 20, 1962 (58 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Մասնագիտություն | լրագրող և թարգմանիչ |
Աշխատավայր | Գոլոս Արմենիի և Արմենպրես |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Անդամություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կենսագրություն Խմբագրել
Աշիկ Ղազարյանը ծնվել է 1904 թվականի նոյեմբերի 7-ին Արևմտյան Հայաստանի Կաղզվանի մարզի Կաղզվան քաղաքում։ Սկզբնական կրթությունն ստացել է տեղում, ապա 1931 թվականին ավարտել է Անդրկովկասյան կոմունիստական համալսարանը։ Աշխատանքային գործունեությունն սկսել է 1921 թվականին։ Եղել է «Խորհրդային Հայաստան» օրաթերթի, «Կոմունիստ» թերթի գլխավոր խմբագիր, ՀԿԿ կենտկոմի բաժնի վարիչ, Հայկական հեռագրական գործակալության (այժմ՝ Արմենպրես) և Հայպետհրատի տնօրեն[1][2], «Լիտերատուրնայա գազետա» թերթի թղթակից։ Մահացել է 1962 թվականի դեկտեմբերի 20-ին։
Թարգմանություններ Խմբագրել
Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
Թարգմանություններ է կատարել ռուսերենից[3]։
- Կորնեյչուկ Ա., Ռազմաճակատ (պիես), Երևան, Հայպետհրատ, 1943, 155 էջ։
- Սերվանտես, Դոն Կիխոտ, հ. 1, Երևան, Հայպետհրատ, 1950, 497 էջ։
- Սերվանտես, Դոն Կիխոտ, հ. 2, Երևան, Հայպետհրատ, 1950, 571 էջ։
- Էրենբուրգ Իլյա, Փոթորիկ (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1951, 581 էջ (թարգմանության հեղինակակից Մխիթար Դավթյան)։
- Լացիս Վիլիս, Փոթորիկ, մաս երկրորդ, Երևան, Հայպետհրատ, 1952, 776 էջ։
- Պոպով Ի., Ընտանիք (պիես), Երևան, Հայպետհրատ, 1952, 82 էջ։
- Նոսով Ն., Վիտյա Մալեևը դպրոցում և տանը, Երևան, Հայպետհրատ, 1953, 199 էջ։
- Վիլիս Լացիսի, Դեպի նոր ափ (վեպ), Երևան, 1954, 742 էջ։
- Իլյա Էրենբուրգ, Իններորդ ալիք (վեպ, թարգմանության հեղինակակից Տիգրան Հախումյան), Երևան, Հայպետհրատ, 1955, 995 էջ։
- Վասիլի Գրոսման, Հանուն արդար գործի (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1958, 843 էջ։
- Գալինա Նիկոլաևա, Ճակատամարտ ճանապարհին (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1961, 970 էջ։
- Իլյա Իլֆ, Եվգենի Պետրով, Տասներկու աթոռ։ Ոսկե հորթը, Երևան, Հայպետհրատ, 1962, 810 էջ։
- Իլյա Իլֆ և Եվգենի Պետրով, Միհարկանի Ամերիկան (թարգմանության հեղինակակից Լ. Ա. Ղազարյան), Երևան, Հայպետհրատ, 1964, 493 էջ։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Գրական տեղեկատու։ Երևան։ «Սովետական գրող»։ 1986, էջ 269-270։
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2007։
- ↑ «Կոհա առցանց քարտարան, Ղազարյան, Աշիկ Մեսրոպի»։ haygirk.nla.am (hy-Armn)։ Վերցված է 2018-03-05