Վաշինգտոնի Մայր տաճար

Վաշինգտոնի մայր տաճար (անգլ.՝ Washington National Cathedral), Սուրբ Պողոս-Պետրոս տաճար կամ Վաշինգտոնի մայր տաճար, Ամերիկայի Միացյալ Նահանգների անգլիական եպիսկոպոսական եկեղեցու հիմնական տաճար, գտնվում է ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում։ Տաճարի շենքը՝ կառուցված նեոգոթական ոճով, իր մեծությամբ համարվում է աշխարհում վեցերորդը, իսկ ԱՄՆ-ում՝ երկրորդը[3]։ 1907 թվականի սեպտեմբերի 29-ին՝ տաճարի հիմքի առաջին քարը դնելիս, ներկա է եղել նախագահ Թեոդոր Ռուզվելտը։ Շինարարությունը տևել է 83 տարի, իսկ հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1990 թվականին, որին ներկա է գտնվել նախագահ Ջորջ Հերբերտ Ուոքեր Բուշը։ Մայր տաճարը գտնվում է բողոքական եպիսկոպոսական տաճարի հիմնադրամի վերահսկողության ներքո, որը հենց այդ նպատակով է ստեղծվել այն պահից, երբ 1893 թվականի հունվարի 6-ին Կոնգրեսը որոշեց սկսել տաճարի շինարարությունը։ Շենքը գտնվում է Վաշինգտոնի հյուսիս-արևմուտքում գտնվող Մասաչուսեթս և Վիսկոնսին պողոտայի խաչմերուկում։ Ներառված է ԱՄՆ-ի պատմական վայրերի ազգային գրանցամատյանում։ 2011 թվականի օգոստոսի 23-ի երկրաշարժի հետևանքով շենքի աշտարակներից մեկի երեք գագաթները քանդվել են, իսկ չորրորդը՝ թեքվել[4]։

Վաշինգտոնի Մայր տաճար
անգլ.՝ Washington National Cathedral
12-07-12-Washington National Cathedral-RalfR-N3S 5678-5694.jpg
Հիմնական տվյալներ
Տեսականգլիկական տաճար
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ՏեղագրությունՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան
ԴավանանքԵպիսկոպոսյան եկեղեցի
ԹեմEpiscopal Diocese of Washington?
Ժառանգության կարգավիճակՎայր՝ ԱՄՆ պատմական վայրերի ազգային ցանկից[1] և National Treasure?[2]
ՆվիրվածՊետրոս առաքյալ և Պողոս առաքյալ
ՃարտարապետGeorge Frederick Bodley? և Philip H. Frohman?
Ճարտարապետական ոճՆեոգոթիկա
Հիմնադրված20-րդ դար
Բարձրություն91,7 մետր
cathedral.org(անգլ.)

ՃարտարապետությունԽմբագրել

 
Տաճարի՝ երգչախմբի համար նախատեսված հատվածի տեսքը

Մայր տաճարի վերջնական տեսքը նման է գոթական միջնադարյան ճարտարապետական ոճերի խառնուրդի։

Շինարարական աշխատանքների համար հիմնական շինանյութը կենտրոնական Ինդիանայի քարհանքերից տարված թեթև շագանակագույն ավազաքարն է եղել։ Ժամանակակից նյութերը օգտագործվել են միայն հեծանների և ծպեղների համար, որոնք պատրաստված են փայտից և պողպատից։ Բացի այդ, զանգերը պահող կառույցների և արևմտյան աշտարակների հատակների համար օգտագործել են բետոն։

Ամբիոնը կամ գրակալը փորագրված են Քենթերբերիի տաճարի քարերից, իսկ եպիսկոպոսի ամբիոնը պատրաստված է Գլաստոնբերիի վանահոր կողմից տրամադրած քարից։ Զոհասեղանը պատրաստված է Երուսաղեմի մերձակայքում գտնվող Սողոմոնի քարհանքերից տարված ավազաքարից, որտեղի քարով նաև Սողոմոնի տաճարն է կառուցվել։ Զոհասեղանի առջևի հատակին դրված է Սինայ լեռան վրա գտնվող Մովսեսի մատուռից բերված տասը քար, որոնք խորհրդանշում են Տասը պատվիրանները։

Ավելի քան 200 ապակե խճանկար պատուհաններից ամենահայտնին, այսպես կոչված, «Տիեզերական պատուհանն» է, ի պատիվ Ապոլոն (ծրագիր)ի, որն իր մեջ ներառում է խճանկարի կենտրոնում տեղադրված լուսնաքարի մի կտոր։

Հայտնի մարդկանց գերեզմաններԽմբագրել

 
«Տիեզերական պատուհան» Ապոլոն տիեզերանավի հետագիծ՝ Երկիր-Լուսին-Երկիր

Վաշինգտոնի մայր տաճարը և նրա կոլումբարիումը հանդիսանում են մի շարք հայտնի ամերիկացիների գերեզմանատուն։

ԱՄՆ-ի մյուս նախագահների հուղարկավորության արարողությունից առաջ Մայր տաճարում անցկացվել էն սգո արարողություններ.

Գեյերի պսակադրությունԽմբագրել

2013 թվականի հունվարի 12-ին տաճարի ղեկավարությունը պաշտոնապես հայտարարել է նույն սեռական զույգերին պսակադրելու պատրաստակամության մասին։

Հետաքրքիր փաստերԽմբագրել

  • 1980-ական թվականներին National Geographic ամսագիրըը երեխաների շրջանում անցկացրել էր «լավագույն գարգոյլա» մրցույթը, որտեղ հաղթող մասնակցի նկարած գարգոյլան պետք է տեղադրվեր տաճարում[5]։ Երրորդ տեղում հայտնվել էր ԱՄՆՆեբրասկա նահանգի Կարնի քաղաքից Քրիստոֆոր Ռեյդերը, ով նկարել էր Դարթ Վեյդերին և Աստղային պատերազմները [5][6]։

ԾանոթագրություններԽմբագրել