Քենթերբերիի տաճար
Քենթերբերիի տաճար (անգլ.՝ Canterbury Cathedral), գոթական տաճար Մեծ Բրիտանիայի Քենթերբերի քաղաքում։ Տաճարի պաշտոնական անվանումն է` Քրիստոսի մետրոպոլիտ տաճար Քենթերբերիում (Cathedral and Metropolitical Church of Christ at Canterbury): Այն Մեծ Բրիտանիայի անգլիկան գլխավոր եկեղեցին է։ Տաճարում է գործում Քենթերբերիի արքեպիսկոպոսությունը։
Քենթերբերիի տաճար անգլ.՝ Canterbury Cathedral | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | անգլիկական տաճար |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Տեղագրություն | Քենթերբերի[1] և Սիթի օֆ Քենթերբերի |
Դավանանք | Անգլիկան եկեղեցի |
Թեմ | Diocese of Canterbury? |
Հիմնական ամսաթվերը | 7-րդ դար և 597 |
Ներկա վիճակ | գործող |
Մասն է | Canterbury Cathedral, St Augustine's Abbey, and St Martin's Church? |
Կազմված է | Warriors' Chapel, Canterbury Cathedral? և Canterbury Cathedral Archives? |
Ժառանգության կարգավիճակ | 1-ին աստիճանի ցուցակագրված շենք և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս |
Նվիրված | Հիսուս |
Անվանված | Պետրոս առաքյալ |
Ճարտարապետ | William of Sens? և William the Englishman? |
Ճարտարապետական ոճ | ռոմանական ճարտարապետություն, անգլիական գոթիկա, Նորմանական ճարտարապետություն և Գոթիկա |
Կառուցման սկիզբ | 1070 |
Կառուցման ավարտ | 1834 |
Հիմնադրված | 7-րդ դար և 597 |
22 մետր և 57 մետր | |
Երկարություն | 157 մետր և 54 մետր |
Լայնություն | 22 մետր և 57 մետր |
Բարձրություն | 72 մետր և 24 մետր |
Շինանյութ | քար |
Մակերես | 9,15 հեկտար |
Canterbury Cathedral Վիքիպահեստում | |
canterbury-cathedral.org |
Հարևանությամբ գտնվող Սուրբ Ավգուստինի աբբայության և Սուրբ Մարտինի եկեղեցու հետ մտնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկի մեջ[2]։
Պատմություն
խմբագրելԲեդա Պատվելիի տեղեկատվության համաձայն` տաճարը հիմնվել է 603 թվականին Հռոմի պապ Գրիգոր Մեծի միսիոներ Օգոստինոս Քենթրբերցու կողմից։ Նրա հիմնադրած կառույցի ավերակները հնագետները բացահայտել են 1993 թվականին[3]։ Եկեղեցին սկզբում նվիրված է եղել Քրիստոսին։ 8-րդ դարի կեսերին սուրբ Կուտբերտը եկեղեցուն կից կառուցել է կնքատուն (բապտիստերիա)։
Նորմանդական նվաճումներից հետո խարխլված եկեղեցին արքեպիսկոպոս Լաֆրանկի ջանքերով վերականգնվում է նորմանդական ռոմանական ոճով[4]։ Անսելմ Քենթրբերցին շինարարությունը նոր մակարդակի է բարձրացնում, ինչի մասին վկայում է մեր օրեր հասած ընդարձակ կրիպտեն։
1174 թվականին եկեղեցին այրվում է։ Վերականգնման ժամանակ եկեղեցուն կից կառուցվում է այն ժամանակների համար ահռելի չափեր ունեցող կապելլան` նվիրված Սուրբ Երրորդությանը, ուր մոտավորապես 1220 թվականին տեղափոխվում են եկեղեցում սպանված արքեպիսկոպոս Թոմաս Բեքեթի մասունքները։ Դրանից հետո եկեղեցին դառնում է նահատակի սրբավայրը` ամեն տարի դեպի իրեն ձգելով հազարավոր հավատացյալների, որոնք նրա բարեկեցության հիմքն են դառնում։
15-րդ դարում տաճարի նավը ձեռք է բերոմ ներկայիս տեսքին մոտ կերպարանք, զգալիորեն փոխվում է կենտրոնական աշտարակը։ Ռոմանական ոճով կառուցված հյուսիսարևմտյան աշտարակը 18-րդ դարում քանդվել է, քանի որ փլուզման եզրին է գտնվել։ 1830-ական թվականներին նրա տեղում գոթական ոճով նոր աշտարակ է կառուցվում։
Քենթերբերիի տաճարի շուրջը ձգվում են ծածկած երկու պատշգամբասրահներ, պարտեզ և հարակից մի շարք շինություններ, որոնք կառուցվել են տարբեր ժամանակաշրջաններում։ Արքեպիսկոպոս Դունստանի օրոք (10-րդ դար) տաճարը հռչակվել է բենեդիկտյան աբբայություն, սակայն Հենրի VIII-ի օրոք` 1539 թվականին, պետականացվել է` լինելով նման վերջին եկեղեցին Անգլիայում[5]։
1942 թվականի մարտին շինությունների մի մասը քանդվել է օդային ռմբակոծություններից, որի նշանակետը հենց եկեղեցին է եղել։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ Labadi, Sophia (2013). UNESCO, Cultural Heritage, and Outstanding Universal Value: Value-based Analyses of the World Heritage and Intangible Cultural Heritage Conventions. Rowman & Littlefield. p. 170. ISBN 978-0-759-12256-7.
- ↑ "AD 1000 – Canterbury Cathedral". Current Archaeology. Retrieved 16 March 2012.
- ↑ Cook 1949.
- ↑ "St Dunstan (Biographical details)". British Museum. Retrieved 13 April 2014.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քենթերբերիի տաճար» հոդվածին։ |