Էդիթ Վիլսոն (անգլ.՝ Edith Wilson, հոկտեմբերի 15, 1872(1872-10-15)[1][2], Ուայթվիլ, Վիրջինիա, ԱՄՆ - դեկտեմբերի 28, 1961(1961-12-28)[1][3], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ), ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի երկրորդ կինը։ 1915-1921 թվականներին եղել է ԱՄՆ առաջին տիկինը։ Նախագահին հանդիպել է 1915 թվականի մարտին, և նրանք ամուսնացել են ինն ամիս անց։

Էդիթ Վիլսոն
անգլ.՝ Edith Wilson
 
Կուսակցություն՝ Դեմոկրատական կուսակցություն
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր հոկտեմբերի 15, 1872(1872-10-15)[1][2]
Ծննդավայր Ուայթվիլ, Վիրջինիա, ԱՄՆ
Վախճանի օր դեկտեմբերի 28, 1961(1961-12-28)[1][3] (89 տարեկան)
Վախճանի վայր Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ
Թաղված Վաշինգտոնի ազգային տաճար
Քաղաքացիություն  ԱՄՆ
Ի ծնե անուն անգլ.՝ Edith Bolling
Հայր Judge William Holcombe Bolling?
Մայր Sally White?[4]
Ամուսին Վուդրո Վիլսոն և Norman Galt?
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Վեածնունդի շքանշանի Մեծ խաչի ասպետ

1919 թվականին նախագահ Վիլսոնը կաթված է ունենում։ Էդիթ Վիլսոնը ուսումնասիրում է բոլոր պետական հարցերը և որոշում՝ որոնք են առավել կարևոր անկողնուն գամված հիվանդ նախագահին ներկայացնելու համար։ Այսպիսով, դե ֆակտո, նա վարեց գործադիր իշխանությունը նախագահի գործունեության ժամկետի մնացած հատվածում՝ մինչև 1921 թվականի մարտ ամիս[5][6]։ Էդիթն առաջին Առաջին տիկինն էր, ով ստանձնել է նախագահական գործառույթներ։

Կենսագրություն խմբագրել

Էդիթ Բոլինգը ծնվել է 1872 թվականի հոկտեմբերի 15-ին Վիրջինիա նահանգի Ուայթվիլ քաղաքում, շրջանային դատարանի դատավոր Ուիլյամ Հոլքոմբ Բոլինգի և Սարա Սալի Սպիրսի (ծննդյան անունը՝ Ուայթ) ընտանիքում[7][8]։ Էդիթը ծնվել է Ուայթվիլի պատմական շրջանում[9]։ Նրա նախնիները Վիրջինիա են եկել Ամերիկայի անգլիական գաղութատիրացման ժամանակաշրջանում[10]։ Հայրական կողմից նրա նախնիներից է եղել Պոկահոնտասը, պաուհատահ ցեղի առաջնորդի դուստրը, ում ամուսինը՝ Ջոն Ռոլֆը, Վիրջինիայի ամենավաղ անգլիացի նորաբնակներից էր և առաջին մարդը, որ զարգացրեց ծխախոտի արտադրությունը որպես արտահանվող բերքի[11]։ Ռոլֆի թոռնուհին՝ Ջեյնը, ամուսնացել է հարուստ վաճառական Ռոբերտ Բոլինգի հետ[11]։ Էդիթի տատիկը եղել է Թոմաս Ջեֆերսոնի քույրը, ազգակցական կապ է ունեցել նաև Մարթա Վաշինգտոնի և Ռոբերտ Լիի հետ։

Էդիթը եղել է ընտանիքի 11 երեխաներից (որոնցից երկուսը մահացել են մանուկ հասակում) 7-րդը[12][13]։ Բոլինգները նախքան Ամերիկայի քաղաքացիական պատերազմը եղել են հարուստ, սակայն ստիպված հրաժարվել են իրենց պլանտացիայի տնից, երբ պատերազմի ավարտից հետո չեն կարողացել վճարել հողի հարկեր։ Քաղաքացիական պատերազմից հետո Ուիլյամ Բոլինգը հաստատվել է հոր Ուայթվիլի կալվածքում, որտեղ ծնվել են նրա երեխաների մեծ մասը[13]։

Բոլինգների ընտանիքը եղել է Ամերիկայի Համադաշնային Նահանգների հավատարիմ կողմնակիցը[7]։ Ընտանիքը մեծ էր, բացի ողջ մնացած 9 երեխաներից Էդիթի երկու տատիկները, հորաքույրները, զարմիկները նույնպես ապրում էին ընտանիքի հետ[13]։ Ընտանիքի կանանց մեծ մասի ամուսինները մահացել էին պատերազմում[14]։

Էդիթը ֆորմալ կրթություն քիչ է ստացել, սակայն չի կարելի ասել, որ նա ուսյալ չի եղել։ Քույրերն ընդունվել են տեղական դպրոցներ, Էդիթը՝ ոչ[15]։ Նրա կրթության հարցում մեծ դեր է խաղացել հայրական տատիկը՝ Անն Վիգինգտոն Բոլինգը[16]։ Ողնուղեղի վնասվածքի պատճառով նա գամված էր անկողնուն[13], և Էդիթը պատասխանատվություն է կրել նրա հագուստները լվանալու, նրան, ինչպես նաև նրա 26 ընտանի դեղձանիկներին խնամելու համար։ Էդիթին ֆրանսերենի և անգլերենի հիբրիդ լեզվով (Franglais) կարդալ, խոսել, գրել, զգեստներ պատրաստել, կարել, գործել, ասեղնագործել սովորեցրել է տատիկը[7][16]։ Նա աղջկա մեջ սերմանել է հարգանք դեպի պոեզիան ու երաժշտությունը[12], սովորեցրել արագ դատողություններ անել, հստակ կարծիքներ ձևավորել, որոնք Էդիթը կիրառել է հետագա կյանքում[7]։ Ուիլյամ Բոլինգը ընտանիքի համար անգլիական գրականություն էր ընթերցում երեկոները, Էդիթի հետ պարապելու համար ուսուցիչ էր վարձել[7], երբեմն նրան տանում էր իր հետ ճամփորդությունների[15]։

Մանկության տարիներին Էդիթը տպավորված էր իր լսած երգերով ու ժողովրդական հեքիաթներով։ Ամեն երեկո ընտանիքը հավաքվում էր Բոլինգների տատիկի ննջարանում և լսում՝ ինչպես է նա երգեր երգում և ռոմանտիկ սիրո պատմություններ պատմում[16], որոնք մեծ տպավորություն են թողել Էդիթի վրա[7][16]։ Բոլինգները պարբերաբար եկեղեցի էին հաճախում, և Էդիթը բարեպաշտ հավատացյալ էր։

Երբ Էդիթը 15 տարեկան էր, հայրը նրան տարավ Մարթա Վաշինգտոն քոլեջ[15], որը նա ընտրել էր երաժշտական ծրագրի համար[16]։ Վատ պայմանների պատճառով[15] առաջին կիսամյակից հետո նա տուն վերադարձավ[12]։ 17 տարեկան հասակում հայրը Էդիթին ընդունեց Վիրջինիայի Փաուելս իգական դպրոց[15], որտեղ նա անցկացրել է իր լավագույն օրերը[7]։ Վիլյամ Բոլինգը հրաժարվեց դստեր կրթության համար լրացուցիչ վճարել, փոխարենը նրա երեք եղբայրներին որոշեց դպրոց ուղարկել[12]։

Ամուսնացած քրոջը Վաշինգտոնում այցելելու ժամանակ Էդիթը հանդիպում է ականավոր ոսկերիչ Նորման Գոլթին (1864-1908)։ Նրանք ամուսնանում են 1896 թվականի ապրիլի 30-ին և 12 տարի ապրում Վաշինգտոնում։ 1903 թվականին նա ծննդաբերում է որդուն, ով մի քանի օր է ապրում և ծանր ծննդաբերության պատճառով նա այլևս երեխաներ չի ունենում[12]։ 1908 թվականի հունվարին 43 տարեկան հասակում Էդիթի ամուսինը հանկարծամահ է լինում։

Հետագա տարիներ խմբագրել

1921 թվականին Էդիթ Վիլսոնը նախկին նախագահի հետ թոշակի անցավ Վաշինգտոնի S Street NW-ում գտնվող իրենց տանը։ Հետագայում նա աշխատել է որպես Վուդրո Վիլսոնի հիմնադրամի տնօրեն։

Էդիթ Վիլսոնը ղեկավարել է «Կանանց ազգային ժողովրդավարական ակումբի» կառավարման խորհուրդը, երբ ակումբը 1924 թվականին պաշտոնապես բացվեց[17]։

1939 թվականին նա հրապարակեց իր հուշերը։

Երբ 1941 թվականի դեկտեմբերի 8-ին Ֆրանկլին Ռուզվելտ գնաց Կոնգրես Փերլ-Հարբորի վրա հարձակումից հետո պատերազմ հայտարարելու, տիկին Վիլսոնը ուղեկցեց նրան[18]։

1961 թվականին տիկին Վիլսոնը ներկա գտնվեց Նախագահ Ջոն Քենեդիի երդմնակալության արարողությանը[19]։

SԷդիթ Վիլսոնը մահացել է 89 տարեկանում սրտային անբավարարությունից, 1961 թվականի դեկտեմբերի 28-ին։ Այդ օրը նա պատրաստվում էր լինել Վուդրո Վիլսոնին նվիրված կամրջի բացման պատվավոր հյուրը՝ ամուսնու 105-ամյակի կապակցությամ[20]։ Տիկին Վիլսոնը թաղված է Վաշինգտոնի տաճարում՝ ամուսնու կողքին[21]։

Գրականություն խմբագրել

  • Gould, Lewis L. American First Ladies: Their Lives and Their Legacy. Florence, Ky.: Taylor and Francis, 2001.
  • Hagood, Wesley O. Presidential Sex: From the Founding Fathers to Bill Clinton. Secaucus, N.J.: Carol Pub., 1998.
  • Hatch, Alden. Edith Bolling Wilson. New York: Dodd, Mead, 1961.
  • Klapthor, Margaret Brown and Black, Allida M. The First Ladies. Washington, D.C.: White House Historical Association, 2001.
  • Miller, Kristie. Ellen and Edith: Woodrow Wilson's First Ladies. Lawrence, Kan.: University Press of Kansas, 2010.
  • Lamb, Brian. Who's Buried in Grant's Tomb?: A Tour of Presidential Gravesites. New York: Public Affairs, 2010.
  • Levin, Phyllis Lee. Edith and Woodrow: The Wilson White House. New York: Scribner, 2001. ISBN 0-7432-1158-8
  • Maynard, W. Barksdale. Woodrow Wilson: Princeton to the Presidency. New Haven, Conn.: Yale University Press, 2008.
  • Mayo, Edith. The Smithsonian Book of the First Ladies: Their Lives, Times, and Issues. New York: Henry Holt and Company, 1994.
  • McCallops, James S. Edith Bolling Galt Wilson: The Unintended President. New York: Nova History Publications, 2003.
  • Nordhult, J.W. Schulte. Woodrow Wilson: A Life for World Peace. Berkeley, Calif.: University of California Press, 1991.
  • Schneider, Dorothy and Schneider, Carl J. First Ladies: A Biographical Dictionary. New York: Facts On File, 2010.
  • Waldrup, Carole Chandler. Wives of the American Presidents. Jefferson, N.C.: McFarland, 2006.
  • Wertheimer, Molly Meijer. Inventing a Voice: The Rhetoric of American First Ladies of the Twentieth Century. Lanham, Md.: Rowman & Littlefield, 2004.
  • Wilson, Edith Bolling Galt. My Memoir. New York: The Bobbs-Merrill Company, 1939.
  • Young, Dwight and Johnson, Margaret. Dear First Lady: Letters to the White House: From the Collections of the Library of Congress & National Archives. Washington, D.C.: National Geographic, 2008.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Caroli B. B. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 Lundy D. R. The Peerage
  4. Pas L. v. Genealogics — 2003.
  5. Lamb, p. 119
  6. Young and Johnson, p. 91.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 Schneider and Schneider, p. 191.
  8. «Person Details for Edith Bolling, "Virginia Births and Christenings, 1853-1917" —». Familysearch.org. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 7-ին.
  9. Pezzoni, J. Daniel (1994 թ․ հուլիս). «National Register of Historic Places Inventory/Nomination: Wytheville Historic District» (PDF). Virginia Department of Historic Resources.
  10. Waldrup, p. 186.
  11. 11,0 11,1 Hatch, p. 42.
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 Mayo, p. 170.
  13. 13,0 13,1 13,2 13,3 McCallops, p. 1.
  14. Mayo, p. 169.
  15. 15,0 15,1 15,2 15,3 15,4 Gould, p. 237.
  16. 16,0 16,1 16,2 16,3 16,4 McCallops, p. 2.
  17. McArthur, Judith. Minnie Fisher Cunningham : A Suffragist's Life in Politics New York: Oxford University Press, 2005, page 124.
  18. Emily S Rosenberg, A Date Which Will Live: Pearl Harbor in American Memory. Duke University Press, 2003. 0-8223-3206-X.
  19. Rowe, Abbie. «Inaugural Parade for President John F. Kennedy». JOHN F. KENNEDY PRESIDENTIAL LIBRARY AND MUSEUM. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 14-ին.
  20. Ginsberg, Steven (2006 թ․ հուլիսի 15). «From Its Hapless Beginning, Span's Reputation Only Fell». Washington Post. Վերցված է 2012 թ․ մայիսի 11-ին.
  21. «Presidential Funerals». Washington National Cathedral.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդիթ Վիլսոն» հոդվածին։