Վան Սիչժի (ոչ ուշ քան 321 կամ 303[1], Լինյի, Jin dynasty - ոչ ուշ քան 379 կամ 361[1], Չժեցզյան, Չինաստան), չինացի վայելչագիր (կալիգրաֆիստ), յունի ութ սկզբունքների հիմնադիր։

Վան Սիչժի
Դիմանկար
Ծնվել էոչ ուշ քան 321 կամ 303[1]
ԾննդավայրԼինյի, Jin dynasty
Մահացել էոչ ուշ քան 379 կամ 361[1]
Մահվան վայրՉժեցզյան, Չինաստան
ԳերեզմանTomb of Wang Xizhi
ՔաղաքացիությունEastern Jin dynasty[2]
ԵրկերLantingji Xu?
Մասնագիտություննկարիչ, գեղագիր, քաղաքական գործիչ և գրող
ԱմուսինChi Xuan?
Ծնողներհայր՝ Wang Guang?[2]
ԵրեխաներWang Ningzhi?[2], Wang Huizhi?[2], Wang Xianzhi?[2], Wang Mengjiang? և Wang Xuanzhi?
 Wang Xizhi Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Սովորել է հանրաճանաչ տիկին Վեյի (Վեյ Շո) մոտ։ Ծառայել է պալատում՝ հասնելով զորահրամանատարի պաշտոնի։ Նրա բնօրինակ աշխատանքները չեն պահպանվել, բայց հետագայում հասել են կրկնօրինակները։ Նրան անվանել են «գեղագրության Աստված», դարձել է հանրահայտ պատմվածքների հերոս։ Վայելչագիրներ են դարձել նաև նրա յոթ որդիները, որոնցից առավել հայտնի է կրտսեր որդին՝ Վան Սյանչժին, հետագայում նրան և հորն անվանել են «Երկու Վաներ»։ Շիտաոն գրել է՝

«Ցավոք, ես չեմ հետևում երկու Վաների մեթոդներին, չնայած երկու Վաներն էլ չեն հետևում իմ մեթոդներին»։

 
«Խոլորձների տաղավարում հորինված բանաստեղծություններ»-ի նախաբան

Ստեղծագործություններ

խմբագրել
 
Ցյան Սյուան, 13-րդ դար: Վան Սիչժին հիանում է սագերով:

Վան Սիչժիի առավել հայտնի ստեղծագործությունը «Խոլորձների տաղավարում հորինված բանաստեղծություններ» անթոլոգիայի նախաբանն է («Լանտինցզի սյույ» 蘭亭集序), որը գրվել է 353 թվականին։ Վայելչագրության արժանիքներից բացի, այդ ստեղծագործությունը հայտնի է դարձել նրա հանդեպ Տան դարաշրջանի կայսր Լի Շիմինի հետաքրքրության շնորհիվ, որը Վան Սիչժիի մեծ երկրպագուն էր։ «Լանտինցզիի» բնօրինակի որոնումների ժամանակ կայսրը կազմակերպել է մի շարք որոնողական արշավներ, որոնք հիմք են դարձել նկարների, նովելների և պիեսների ստեղծման։

 

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վան Սիչժի» հոդվածին։