Երկրպագություն

հիացմունք կամ նվիրվածություն որոշակի անձի, վայրի կամ իրի նկատմամբ

Երկրպագություն, հարգանք, մեծարանք, ուժեղ պատկառանքը, կամ էլ սեր ինչ-որ մեկի, վայրի կամ իրի նկատմամբ[1]։ Տերմինը վերցված է (լատին․՝ adōrātiō)-ից, որը նշանակում է «հարգանքի տուրք մատուցել կամ երկրպագել ինչ-որ մեկին, ինչ-որ բանին»։

Քրիստոսի մարմնի օրվան նվիրված երկրպագություն Լոնդոնում

Հին Հռոմ խմբագրել

Հին Հռոմում երկրպագությունը հարգանքի կամ պաշտամունքի ակտ էր, ինչը հռոմեացիները կատարում էին մոտեցնելով ձեռքերը բերանին, համբուրելով դրանք, ապա թափահարում պաշտելի առարկայի ուղղությամբ։ Հավատացյալի գլուխը ծածկված էր,իսկ ակտից հետո նա շարունակաբար ձախից աջ ու աջից ձախ էր շարժվում։ Ժամանակ առ ժամանակ նա համբուրում էր հենց պատկերված աստվածների ոտքերը կամ ծնկները, Սատուրնն ու Հերկուլեսը, որոնք պատկերված են առանց գլխաշոր։ Երկրպագությունը, որը սկզբում մատուցվում էր միայն աստվածային էակներին, բնական անցման արդյունքում սկսեց մատուցվել նաև միապետներին։ Այսպիսով հունական և հռոմեական կայսրերին երկրպագում էին՝ խոնարհվելով կամ ծնկի իջնելով, բռնում էին կայսերական թիկնոցը,բաց թողում, ու շուրթերով հպվում թիկնոցը բռնած ձեռքին, կամ շորդերով հպվում էին հենց թագավորական թիկնոցին[2]։

Հին Մերձավոր Արևելք խմբագրել

Արևելյան երկրներում երկրպագությունն ավելի համեստ ձևով էր կատարվում։ Պարսկական մեթոդը, որը բերել է Կյուրոս մեծը, այն էր, որ համբուրեին ծունկը, ընկնեին արքայազնի ոտքերի տակ` դեմքով, խբելով իրենց ճակատը հատակին ու համբուրեին այն։ Ճակատը հատակին խբելը սովորաբար ֆիքսված անգամ էր լինում, ու համարվում էր պաշտամունքի ձև, որը երբեմն մատուցվում էր Արևելյան տիրակալներին։ Հրեաները համբուրվում էին ի նշան երկրպագության, ու կատարում այլ գործողություններ, որոնք նշված են Հին Կտակարանում։ Այսպիսով 1 Kings 19:18-ում Աստված կոչ է անում «Ու այնուամենայնիվ ես Իսրայելում թողեցի 7000 հոգի, այն բոլոր ծնկները, որոնք չեն խոնարհվել Բահալի առաջ, ու բոլոր շուրթերը, որոնք չեն համբուրել նրան»։ Ու Պսալմախ 2:12. «Համբուրիր Որդուն, որպեսզի նա չբարկանա, ու դու չմեռնես ճանապարհիդ կեսին»[2]։

Արևմտյան Եվրոպա խմբագրել

Արևմտյան Եվրոպայում միապետի ձեռքը համբուրելու արարողությունը, և որոշ այլ գործողություններ, որոնք կատարվում են ծնկի իջած ժամանակ, կարելի է բնութագրել որպես երկրպագության ձև[2]։

Կաթոլիկ եկեղեցի խմբագրել

Երկրպագումը կարող է Հաղորդության պաշտամունքի տեսքն ունենալ։ Բենեդիտ XVI Պապը անդրադարձել է դրան «Միայն երկրպագության շնորհիվ կարելի է խորացնել ու ճշմարիտ սարքել հավատը։ Եվ Տիրոջ հետ հանդիպման հենց այս անձնական ակտը զարգացնում է սոցիալական առաքելությունը, որն ասվում է երկրպագությունում և ցանկանում է կործանել խոչընդոտները, ոչ միայն արգելքները Տիրոջ և մեր միջև, այլ նաև առաջին հերթին նրանք, որոնք բաժանում են մեզ միմյանցից»[3]։ Նույն ոգով Ֆրանցիսկոս Պապը գրել է «Հաղորդության մշտական երկրպագությունը աճում է եկեղեցու կյանքի բոլոր մակարդակներում։ Այնուամենայնիվ, մենք պետք է հրաժարվենք սեփականաշնորհված և անհատապաշտական հոգևորականություն առաջարկելու գայթակղությունից, որը չի համապատասխանում բարեգործության պահանջներին» (Եվանգելիի ուրախությունը 262)։ Որոշ եկեղեցիներում կան «պաշտամունքի մատուռներ», որտեղ միշտ կատարվում է Հաղորդություն, որպեսզի հավատացյալները դրա միջոցով կարողանան հետևել իրենց հավատքին։ «Արսի ծխական քահանան [Ջոն Վիանեյը] ժամերով նստում էր Սուրբ Հաղորդության առաջ։ Եթե մարդիկ հարցնեին նրան, թե ինչ է նա անելու կամ խոսելու այդ ժամանակ, նա կպատասխաներ «Նա նայում է ինձ, իսկ ես նրան»»[4]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Egri, Lajos. The Art of Dramatic Writing: Its Basis in the Creative Interpretation of Human Motives. New York: Simon & Schuster, 1942. p. 49
  2. 2,0 2,1 2,2   One or more of the preceding sentences incorporates text from a publication now in the public domainChisholm, Hugh, ed. (1911). «Adoration». Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 1 (11th ed.). Cambridge University Press. էջ 214.
  3. «Christmas greetings to the Members of the Roman Curia and Prelature (December 22, 2005) | BENEDICT XVI». www.vatican.va. Վերցված է 2020 թ․ հունվարի 24-ին.
  4. «Library : Adoration». www.catholicculture.org. Վերցված է 2020 թ․ հունվարի 24-ին.