Շիտաո
Շիտաո (չինարեն՝ 石涛, ներկայիս անունը՝ Չժու Ժոցզի չինարեն՝ 朱若极, վանական անունը՝ Դաոցզի, չինարեն՝ 道濟, 1642[2][3][4][…] կամ 1630[5], Գույլին, Գուանսի-Չժոունի ինքնավար շրջան, Չինաստան - 1707[2][3][6][…], Յանչժոու, Չինաստան), Ցին դինաստիայի չինացի նկարիչ, վայելչագրող, գեղագիր, նկարչության տեսաբան[7]։ Նրա կեղծանունը բառացիորեն նշանակում է «քարացած ալիք»։
Շիտաո | |
---|---|
Կեղծանուն | Jüan-ťi[1], Kchu-kua che-šang[1], Čchao-ťi[1] և Š-tchao[1] |
Ծնվել է | 1642[2][3][4][…] կամ 1630[5] |
Ծննդավայր | Գույլին, Գուանսի-Չժոունի ինքնավար շրջան, Չինաստան |
Վախճանվել է | 1707[2][3][6][…] |
Մահվան վայր | Յանչժոու, Չինաստան |
Քաղաքացիություն | Մին դինաստիա և Ցին կայսրություն |
Դավանանք | բուդդայականություն |
Մասնագիտություն | նկարիչ, բանաստեղծ, արվեստի տեսաբան և բհիկու |
Ժանր | բնանկար |
Ուսուցիչ | Չժու Դա |
Հայր | Zhu Hengjia? |
Shitao Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՇիտաոն ազնվական ընտանիքից էր, որոնք մահացել են 1644 թվականի ներքին սպանդի ժամանակ։ Կենդանի մնացած ծառան երեխային ուղարկել է բուդդայական վանք։ 1651 թվականին Շիտաոն լքել է վանքը և մի ծառայի ուղեկցությամբ ճանապարհ ընկել։ Ապրել է Ուհանում, Խունան պրովինցիայում, Անհոյ պրովինցիայում, Նանկինում, Յանչժոուում։ 1690 թվականին գնացել է Պեկին, որտեղ փորձել է գտնել մի մեծահարուստ հովանավորի։ Անհաջող որոնումներից հետո հիասթափվել է բուդդիզմից։ 1693 թվականին ընդունել է դաոսականությունը և վերադարձել Յանչժոու, որտեղ մինչև իր մահը ապրել է քաղաքից դուրս գտնվող պարզ տնակում։
Աչքի է ընկել արտառոց կյանքով և արվեստով։ Երկար տարիներ ընկերություն է արել Չժու Դայի հետ։ Նամակագրական կապեր էր հաստատում նրա հետ՝ փոխանակելով թղթագլանններ։ Երբեմն նրանք միմյանց անավարտ աշխատանքներ էին ուղարկում․ մեկը սկսում էր, մյուսը՝ ավարտում։
Ստեղծագործություններ
խմբագրելՇիտաոն բարձր է գնահատել Նի Ցզանի և մի շարք այլ նախորդների ստեղծագործությունը, սակայն միտումնավոր շարժվում էր իր նորարարական ճանապարհով։ Խորապես ընդունելով զեն-բուդդիզմի և դաոսականության սկզբունքները՝ մի շարք գործերում նա հասել է ավանդական նկարչության և պատկերման սահմաններին, այդպիսիք է նրա «Տասը հազար տձև կետ» ստեղծագործությունը, որը հիշեցնում է Ջեքսոն Պոլլոքի ստեղծագործությունը։
«Զրույցներ դառը դդմի վանական նկարչության մասին» տրակտատում Շիտաոն մշակել է «մեկ տողով» ոչ դատողական գրելու սկզբունքը, որում նա տեսնում է արվեստի կվինտէսենցիան։
Պահպանվել է նրա «Ինքնադիմանկար` բամբուկով և սոճով» ստեղծագործությունը։
Ֆիլմագրություն
խմբագրել- «Վրձնի մեկ շարժում» (Ցզինտին լեռներն աշնանը), Ալեն Ժոբերի ֆիլմը «Պալիտրա» շարքից (Ֆրանսիա, 2000)
Պատկերասրահ
խմբագրել-
Տաս հազար տգեղ կետեր
-
Ծաղկող ծիրանի ափ
-
Ցզինխուա գետի հուշը
-
Լոտոսի լճակի վրայով
-
Լյու լեռնային ջրվեժ
-
Ցզինտին լեռները աշնանը Գիմեի թանգարանի հավաքածու[8]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Union List of Artist Names
- ↑ 4,0 4,1 Վիկտորիայի ազգային պատկերասրահ — 1861.
- ↑ 5,0 5,1 https://www.biografiasyvidas.com/biografia/t/tao_tsi.htm
- ↑ 6,0 6,1 6,2 Artcyclopedia
- ↑ Hay 2001, էջեր. 1, 84
- ↑ Shitao - l'unique trait de pinceau, dans Images d'Orient, Collections Palettes, Éditions Montparnasse
Գրականություն
խմբագրել- Завадская, Евгения Владимировна «Беседы о живописи» Ши-Тао. М.: Наука, 1978
- Cheng F. Vide et plein: le langage pictural chinois. Paris: Éditions du Seuil, 1979
- Cheng F. Shitao 1642—1707: la saveur du monde. Paris: Phébus, 1998
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շիտաո» հոդվածին։ |