Պալատական թանգարան (Պեկին)
Պալատական թանգարան (չինարեն՝ 故宫博物院, փինյին՝ Gùgōng Bówùyùan), ազգային թանգարան, գտնվում է Չինաստանի մայրաքաղաք Պեկինի կենտրոնում՝ Արգելված քաղաքում։ Պալատի դռները հասարակության առջև բացվել են 1925 թվականին, երբ պալատից վտարվել է Չինաստանի վերջին կայսրը։
Պալատական թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան, ազգային թանգարան, տուրիստական վայր, տեսարժան վայր, vice-ministerial level institution? և ճարտարապետական անսամբլ |
Երկիր | Չինաստան |
Տեղագրություն | Donghuamen Subdistrict? |
Վայր | Արգելված քաղաք |
Պատկանում է | ՉԺՀ մշակույթի և զբոսաշրջության նախարարություն |
Ղեկավարության նստավայր | Պեկին, Չինաստան |
Հիմնադրվել է | 1420 |
Տնօրեն | Wang Xudong? |
Կայք | dpm.org.cn(չին.) և en.dpm.org.cn(անգլ.) |
1406-1420 թվականներին կառուցված թանգարանը բաղկացած է 980 շինություններից[1] և ընդգրկում է 72 հա ( մոտ 180 ակր) տարածք։ Այստեղ գտնվում է ավելի քան 1,8 միլիոն արվեստի ստեղծագորրծություններ, հիմնականում` Մին(1368-1644) և Ցին (1644-1911) դինաստիաներին պատկանող կայսերական հավաքածուներից։
Ըստ «Beijing Evening Post»-ի տվյալների՝ 2018 թվականին թանգարանը ունեցել է ավելի քան 17 միլիոն այցելու։ 2012 թվականից թանգարան տարեկան այցելում է միջինը 15 միլիոն մարդ[2][3]։ Պալատական թանգարանի հնագույն կառուցվածքը պաշտպանելու համար 2015 թվականից թանգարանի ղեկավարությունը այցելուների թիվը սահմանափակել է՝ հասցնելով օրվա մեջ մինչև 80 000 այցելուի[4]։
Պատմություն
խմբագրելՊալատ
խմբագրելՊալատական թանգարանը գտնվում է Չինաստանի մայրաքաղաք Պեկինի կենտրոնում՝ Արգելված քաղաքում՝ Չինական կայսերական պալատում, որտեղ իշխել են Մին և Ցին դինաստիաներիի կայսրերըը։ Գրեթե հինգ դար այն եղել է չինական իշխանությունների ծիսական և քաղաքական կենտրոն։
Պալատը կառուցվել է 1406-1420 թվականներին։ Համալիրը բաղկացած է 980 շինություններից, որոնք էլ իրենց հերթին բաղկացած են 8707 սենյակներից[1] և ընդգրկում են 720,000 մ2 տարածք։ Այս համալիրը ավանդական չինական պալատական ճարտարապետություն վառ օրինակ է[5], և մեծ ազդեցություն է ունեցել Արևելյան Ասիայում մշակույթի և ճարտարապետության զարգացման և ձևավորման վրա։ Արգելված քաղաքը 1987 թվականին հռչակվել է Համաշխարհային ժառանգության վայր[5], և համաձայն ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ աշխարհում պահպանված հնագույն փայտե կառույցների ամենամեծ հավաքածուն ունի։
Թանգարան
խմբագրել1912 թվականին չինական վերջին կայսր Պուին հրաժարական տվեց։ Չինաստանի նոր կառավարության հետ համաձայնագիր կնքելով՝ Պուին մնաց Ներքին արքունիքում, իսկ Արտաքին արքունիքը հանձնվեց հանրային օգտագործմանը[6], որտեղ ստեղծվեց փոքր թանգարան՝ արտաքին արքունիքում տեղակայված պատմական իրերի ցուցադրության համար։ 1924 թվականին տեղի ունեցած հեղաշրջումից հետո Պուին արտաքսվեց Ներքին արքունիքից[7]։ Արգելված քաղաքում գտնվող պալատը ամբողջովին թանգարանի վերածվեց 1925 թվականի հոկտեմբերի 10-ին[8]։
Պալատական թանգարանի հավաքածուները հիմնականում բաղկացած են են Ցին դինաստիային պատկանող իրերից։ Համաձայն 1925 թվականի հաշվետվության արդյունքների՝ Արգելված քաղաքում պահվում էր մոտ 1,17 միլիոն արվեստի գործեր[9]։ Բացի այդ, կայսերական գրադարաններում տեղակայված էին մեծաքանակ հազվագյուտ գրքեր և պատմական փաստաթղթեր, ներառյալ Մին և Ցին դինաստիաների կառավարական փաստաթղթերը[10]։
1933 թվականին ճապոնական ներխուժման սպառնալիքը ստիպեց տարհանել թանգարանի հավաքածուի կարևորագույն մասերը[11]։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո այս հավաքածուն վերադարձվեց Նանջին[12]։ Սակայն Չինաստանի քաղաքացիական պատերազմում կոմունիստների տարած հաղթանակից հետո նացիոնալիստական կառավարության ղեկավար Չան Կայշին հրամայեց այս հավաքածուն տեղափոխել Թայվան։ 13․491 արվեստի գործերից 2,972-ը այժմ տեղակայված է Թայբեյի ազգային թանգարանում։ Այդ համեմատաբար փոքր, բայց բարձրորակ հավաքածուն այսօր կազմում է այդ թանգարանու եղած արվեստի նմուշների հիմքը[13]։ Ավելի քան 8000 արկղ արվեստի ստեղծագործություններ վերադարձվել է Պեկին, սակայն դրանցից 2,221-ը այսօր գտնվում է Նանջին թանգարանի պահեստում[13]։
ՉԺՀ-ի կառավարության օրոք թանգարանն անցկացրեց նոր հաշվառում, ինչպես նաև Արգելված քաղաքի մանրակրկիտ ուսումնասիրություն, բացահայտելով մի շարք կարևոր իրեր։ Բացի այդ, չինական կառավարությունը երկրի այլ թանգարաններից արվեստի գործեր տեղափոխեց պալատական թանգարան՝ հավաքածուն համալրելու համար։ Թանգարանը նաև հասարակության կողմից նվիրատվություններ է ստանում[14]։
Հավաքածու
խմբագրելԱյսօր Պալատական թանգարանի մշտական հավաքածուում առկա են ավելի քան մեկ միլիոն հազվագյուտ և արժեքավոր իրեր[15], ներառյալ նկարներ, կերամիկա, կնիքներ, աստղեր, քանդակներ, մակագրված իրեր, բրոնզե իրեր, էմալե առարկաներ և այլն։ Պալատական թանգարանը հիմնված է Ցին կայսերական դինաստիային պատկանող հավաքածուի հիման վրա։ Ըստ 1925 թվականին արված հաշվառման, Արգելված քաղաքում պահվում էր մոտ 1,17 միլիոն կտոր արվեստ։
1933 թվականին տարհանվեցին թանգարանի հավաքածուի կարևորագույն մասերը, որոնք Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո վերադարձվեցին Նանջին։ Սակայն նացիոնալիստական կառավարության ղեկավար Չան Կայշիի հրամանով հավաքածուն տեղափոխվեց Թայվան։ Մոտ 2,972 արվեստի գործ այժմ տեղակայված է Թայբեյի ազգային թանգարանում։ Համաձայն 2004-ից 2010 թվականների ընթացքում անցկացված թանգարանի հավաքածուի գույքագրման՝ պալատական թանգարանն ընդհանուր առմամբ ունի 1,807,558 արվեստի գործեր և ներառում է 1,684,490 պետական պաշտպանության տակ գտնվող «արժեքավոր մշակութային մասունքներ»[16]։ Մինչ դեռ 2016 թվականի վերջին թանգարանն անցկացրեց մամուլի ասուլիս՝ հայտարարելով, որ 2014-ից մինչև 2016 թվականը անցկացված գույքագրման արդյունքում նախկինում գրանցված 55,132 արվեստի գործեր չեն հայտնաբերվել[17]։
Արվեստի գործերից բացի, թանգարանի հավաքածուի մեծ մասը բաղկացած է արքունիքի առօրյա օգտագործման իրերից, ինչպես նաև տարբեր արարողակարգային առարկաներից, որոնք կարևոր են պետական կառավարման համար։ Այս համապարփակ հավաքածուն պահպանում և ներկայացնում է կայսերական դարաշրջանի առօրյան և արարողակարգային արձանագրությունները[18]։
Քանդակներ
խմբագրելՊալատական թանգարանում տեղադրված քանդակների հավաքածուն ներառում է գեղարվեստական պատկերներ (հիմնականում ՝ Հան, Սուի և Տանգ դինաստիաներից կավագործության նմուշներ), սպիտակ մարմարե բուդդայական արձաններ Քույանից (Հեբեյ նահանգ), փայտե արձաններ, կերամիկայից, բրոնզից և քարից պատրաստված քանդակներ, որոնց հեղինակներ էին Հե Չաոզոնը, Շի Սոուն, Յան Յուսուանը և ուրիշներ, դեկորատիվ քանդակազարդ աղյուսներ և քարեր Հան դինաստիայից, կենդանիների գծապատկերներով աղյուսներ։ Պալատական թանգարանի հավաքածուում եղած քանդակները եզակի են և տարբեր բովանդակություն ունեն։ Այս աշխատանքները պատմական և նկարչական մեծ արժեք են ներկայացնում[19]։
Կերամիկա
խմբագրելՊալատական թանգարանում առկա է կերամիկայից և ճենապակուց պատրաստված 340,000 իր, որոնք ներառում են Թան դինաստիայի և Սուն դինաստիայի կայսերական հավաքածուներ։ Այս հավաքածուն հատկանշական է նրանով, որ այն կայսերական հավաքածուի մաս է կազմում և այդպիսով ներկայացնում է Չինաստանի ճենապակու արտադրության լավագույն օրինակները։ Հավաքածուի մյուս մասերը գտնվում են Թայբեյի Ազգային պալատական թանգարանում և Նանջինի թանգարանում։
Պալատական թանգարանի կերամիկայի հավաքածուն ներկայացնում է անցած 8000 տարվա ընթացքում չինական կերամիկական արտադրության ամբողջությունը, միևնույն ժամանակ աշխարհում ամենամեծ հավաքածուներից մեկն է։
Նկարներ
խմբագրելԹանգարանն ունի մոտ 50,000 նկար։ Դրանցից ավելի քան 400-ը պատկանում են Յուան դինաստիայի ժամանակաշրջանին (1271–1368): Սա Չինաստանում եղող նմանատիպ հավաքածուներից ամենամեծն է և ներառում է չինական պատմության ամենաթանկարժեք և արժեքավոր նկարներից մի քանիսը[20]։
Այս աշխատանքներից մոտ հազարը համարվում են ազգային մասունքներ։ Հավաքածուն բաղկացած է անվանի արվեստագետների հայտնի գործերից՝ չինական նկարչության զարգացման յուրաքանչյուր ժամանակաշրջանից։ Մասնավորապես, ժողովածուն ընդգրկում է ավելի քան 400 գլուխգործոց Յուան դինաստիայից (1271-1368)։
Նկարների հիմնական մասը պատկանում են Մին և Ցին դինաստիաների պալատական հավաքածուին։ Դժբախտաբար այս հավաքածուի զգալի մասը անհետացել է։ Հավաքածուի լավագույն մասերից մի քանիսը 1948 թվականին տեղափոխվեցին Թայվան։ Թանգարանի հավաքածուն այն ժամանակվանից համալրվել է՝ նվիրատվությունների, գնումների և այլ թանգարաններից փոխանցումների միջոցով։
Նեֆրիտե իրեր
խմբագրելՆեֆրիտը շատ բարձր է գնահատվում և յուրահատուկ տեղ ունի չինական մշակույթում։ Պալատական թանգարանն ունի ավելի քան 800 նեֆրիտից պատրաստված իրերի հավաքածու, ինչը այն դարձնում է աշխարհում ամենամեծը։ Հիմնականում նեֆրիտից պատրաստված ոչ պաշտոնական կնիքների, զարդեղենի, աքսեսուարների կամ այլ գանձերի մեծ մասը թվագրվում է Ցին դինաստիայի միջին և ուշ շրջանով։ Նույնիսկ այս ժամանակահատվածում, կարելի է հստակ տեսնել նեֆրիտի ընտրության չափանիշների և ստեղծված առարկաների միջև եղած տարբերությունները։ Ցիանլոնի ժամանակաշրջանում նեֆրիտից հիմնականում պատրաստում էին կահավորանքի, կերակրի պարագաներ և աքսեսուարներ։ Կիսաթափանցիկ և փայլուն նեֆրիտը մեծ արժանիք ուներ կայսերական արքունիքում։ Մի քանի տասնամյակ անց՝ Ցին դինաստիայի ավարտին, նեֆրիտից հիմնականում պատրաստում էին զարդեր և աքսեսուարներ։
Արվեստի հավաքածուների նկատմամբ հասարակության աճող ուշադրության շնորհիվ ավելի շատ մարդիկ են տեղեկանում նեֆրիտի արժեքի մասին[21]։
Բրոնզե իրեր
խմբագրելԲրոնզը հատուկ տեղ է զբաղեցնում չինական մշակույթում, և բրոնզե իրերը պետական արարողության կարևոր մաս են եղել։ Պալատի թանգարանի բրոնզե հավաքածուն ընդգրկում է վաղ Շան դինաստիային պատկանող արվեստի նմուշներ։ Ձեռք բերված գրեթե 10,000 կտորներից մոտ 1600-ը մակագրված նյութեր են նախացինական ժամանակաշրջանից (մ.թ.ա. 221 թ.): Հավաքածուի մի զգալի մասը կայսերական արքունիքի արարողությունների համար նախատեսված բրոնզե իրեր են, ներառյալ կայսերական նվագախմբի կողմից օգտագործված երաժշտական գործիքների ամբողջական հավաքածուն[22]։
Բրոնզե իրերը արտադրվել են դեռևս Սիա դինաստիայի ուշ շրջանում։ Ցին կայսերական գանձարանը ձեռք էր բերել մեծ քանակությամբ բրոնզե իրեր, և Ցիանլոն կայսեր օրոք, դրանց հավաքածուն ընդգրկում էր մի քանի հազար աշխատանք։ 1949 թվականին որոշ աշխատանքներ տեղափոխվեցին Թայվան, իսկ մյուսները՝ անհայտ կորան։ Մնացած գործերը պահպանվել են Պալատի թանգարանում։ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադրումից ի վեր թանգարանի հավաքածուն մեծապես աճել է՝ պետական հատկացումների, մասնավոր նվիրատվությունների և գնումների շնորհիվ։ Հավաքածուն ներկայումս պարունակում է ավելի քան 15,000 բրոնզե աշխատանքներ ամբողջ Չինական դինաստիկ պատմության մեջ։ Հատկապես, որ հավաքածուի մոտավորապես 10,000 գործեր թվագրվում են մինչև Ցին դինաստիան։ Այսպիսով, պալատական թանգարանն ունի բրոնզների ամենամեծ հավաքածուները ամբողջ Չինաստանում[23]։
Ժամացույցներ
խմբագրելՊալատական թանգարանն ունի 18-րդ և 19-րդ դարերին պատկանող մեխանիկական ժամացույցների ամենամեծ հավաքածուներից մեկը՝ ավելի քան 1000 նմուշ։ Հավաքածուն պարունակում է ինչպես չինական, այնպես էլ արտասահմանյան նմուշներ։ Չինական ժամացույցները պատրաստվել են արքունիքի արհեստանոցներում՝ Գուանչժոուում (Կանտոն) և Սուչժոուում (Սուչոու)։ Թանգարանում տեղ են գտել նաև այլ երկրներում (Բրիտանիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, ԱՄՆ, Ճապոնիա) ստեղծված ժամացույցները։ Դրանցից ամենամեծ մասը բերվել է Բրիտանիայից[24]։
16-րդ դարի կեսերին եվրոպական միսիոներները իրենց հետ Չինաստան էին բերում արևմտյան տեխնոլոգիաներ, օրինակ, եվրոպական ժամացույցները։ 1601 թվականին իտալացի միսիոներ Մատեո Ռիչին Մինգ Վանլի կայսրին (1573-1620) ներկայացրեց երկու ժամացույց, որոնք իրարանցում առաջացրին արքունիքում իրենց զանգերով։ Ցին դինաստիայի (1644-1911) Կանսի կայսրը (1662-1722) մեծ հետաքրքրություն էր ցուցաբերում գիտության նկատմամբ և հավաքում էր Արևմուտքին պատկանող մեծաքանակ սարքեր և տարատեսակ ժամացույցներ։ Հետագայում Եվրոպայից եկող յուրաքանչյուր միսիոներ մի քանի ժամացույց էր նվիրում կայսրին կամ բարձրաստիճան պաշտոնյաներին։ Ժամացույցները չինացիների համար կարևոր միջոց էին արևմտյան մշակույթն ու տեխնոլոգիաները հասկանալու համար[25]։
Հավաքածուի ուշագրավ նմուշները ներառում են նաև այնպիսի ժամացույցներ, որոնց կցված մեխանիկական սարքը կարողանում է գրել տեղադրված թղթի վրա[26]։
Ցուցադրություն
խմբագրելԹանգարանի մշտական ցուցադրությունները կարելի է բաժանել երկու խմբիի․ առաջինը՝ «ինչպես եղել է» ցուցադրություններ (չինարեն՝ 原状陈列), երկրորդը՝ թեմատիկ ցուցադրություններ (չինարեն՝ 专 馆): Առաջին խմբինին պատկանող ցուցադրությունների ժամանակ սրահները ներկայացվում են այնպես, ինչպես եղել է կայսերական ժամանակաշրջանում։ Կան նաև տասնմեկ տարբեր թեմաներին նվիրված ցուցասրահներ.
- Նկարչություն և գեղագրություն (կալիգրաֆիա)
- Կերամիկա
- Գանձարան
- Ժամացույցներ
- Քանդակագործեւթյուն
- Ճարտարապետություն
- Բրոնզե նմուշներ
- Սիքու
- Զինանոց
- Կահույք
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 How many rooms in the Forbidden City Singtao Net, September 27, 2006 արխիվացված July 18, 2007
- ↑ Visitors to Beijing Palace Museum Topped 16 Million in 2016, An Average of 40,000 Every Day The Beijinger, January 3, 2017
- ↑ Beijing's Forbidden City ranks most visited museum in the world Chinadaily.com.cn, Վերցված է July 04, 2019
- ↑ Forbidden City becomes world's most visited museum Արխիվացված 2019-06-04 Wayback Machine GBTIMES, July 04, 2019
- ↑ 5,0 5,1 UNESCO World Heritage List: Imperial Palaces of the Ming and Qing Dynasties in Beijing and Shenyang UNESCO May 04,2007
- ↑ Yang, p․ 137, 2003
- ↑ «Yan Chongnian, «National - War criminal - Citizen։ True Stories of the Twelve Qing Emperors», Beijing, Zhonghua Book Company, 2004». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 9-ին.
- ↑ Cao Kun, «Forbidden City X-Files: Opening admission 50 cents» Արխիվացված 2011-07-19 Wayback Machine, Beijing Legal Evening, People Net, Վերցված է July 25, 2007
- ↑ Palace items auditing report, Wen Lianxi (ed.), Beijing, Caretaker Committee of the Qing Dynasty Imperial Family, Xianzhuang Book Company 1925, Reprint 2004
- ↑ Frank Dorn, The Forbidden City: The biography of a palace, New York, Charles Scribner's Sons, 1970, p․176
- ↑ See map of the evacuation routes at: «National Palace Museum – Tradition & Continuity». National Palace Museum. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 1-ին.
- ↑ «National Palace Museum – Tradition & Continuity». National Palace Museum. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 1-ին.
- ↑ 13,0 13,1 Three museum directors talk artifacts in Nanjing Jiangnan Times, People Net, October 19, 2003, արխիվացված December 1, 2008
- ↑ Beijing Palace Museum and Taipei Palace Museum: which collection is bigger?, Guangming Daily, Xinhua Net, December 1, 2005-01, Արխիվացված է 2009-01-10
- ↑ Forbidden City in Beijing Արխիվացված 2010-12-25 Wayback Machine, Jackie Craven, China, About.com
- ↑ «Palace Museum puts its house in order». China Daily. Xinhua News Agency. 2011 թ․ հունվարի 27. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 27-ին.
- ↑ «Palace Museum discovers 55,000 items hidden within the Forbidden City – Life & Culture News – SINA English». english.sina.com. Վերցված է 2017 թ․ հունիսի 4-ին.
- ↑ The Palace Museum. «Collection highlights – Palace artifacts» (Chinese). Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 5-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «The Palace Museum։Sculpture». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 9-ին.
- ↑ The Palace Museum. «Collection highlights – Paintings» (Chinese). Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 5-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «The Palace Museum։ Jadeite at the Imperial Court». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 9-ին.
- ↑ The Palace Museum. «Collection highlights – Bronzeware» (Chinese). Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 5-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «The Palace Museum։Bronze». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 9-ին.
- ↑ The Palace Museum. «Collection highlights – Timepieces» (Chinese). Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 5-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «The Palace Museum։ European Clocks and Watches». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 9-ին.
- ↑ The Palace Museum. «Gilded copper clock with the decoration of writing person» (Chinese). Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 5-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Արտաքին հղումներ
խմբագրել- Թանգարանի պաշտոնական կայք(չաշխատող հղում) (անգլ.)
- Թանգարանի պաշտոնական կայք (չին.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պալատական թանգարան (Պեկին)» հոդվածին։ |