Վան Եղյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Եղյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վան Եղյան (մայիսի 17, 1940, Գետամեջ, Հայաստան - հունիսի 28, 2011, Դագոմիս, Սոչի, Կրասնոդարի երկրամաս, Ռուսաստան), հայ նկարիչ, քանդակագործ, բանաստեղծ։
![]() | |
Ծնվել է | մայիսի 17, 1940 |
Ծննդավայր | Գետամեջ, Հայաստան |
Վախճանվել է | հունիսի 28, 2011 (71 տարեկան) |
Մահվան վայր | Դագոմիս, Սոչի, Կրասնոդարի երկրամաս, Ռուսաստան |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1965) |
Մասնագիտություն | նկարիչ և քանդակագործ |
Ուշագրավ աշխատանքներ | Հուշարձան Երկրորդ աշխարհամարտում զոհվածներին |
Անդամակցություն | Հայաստանի նկարիչների միություն |
![]() |
Կենսագրություն
խմբագրել1961-1965 թվականներին սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում։ 1990 թվականից եղել է ԽՍՀՄ, այնուհետև Հայաստանի նկարիչների միության անդամ։
1971-1975 թվականներին պարբերաբար մեկնել է արտագնա աշխատանքի՝ նկարչական պատվերներ իրականացրել Ռուսաստանի Դաշնության և ԽՍՀՄ այլ հանրապետությունների տարբեր քաղաքներում ու երկրամասերում (Մոսկվա, Լենինգրադ, Սիբիր, Ուզբեկստան, Ղազախստան և այլն)։
1974-1975 թվականներին դասավանդել է Եղեգնաձորի գեղարվեստի դպրոցում։
1993 թվականից տեղափոխվել է Ռուսաստան սոցիալ-տնտեսական պատճառներով և փողոցային դիմանկարչությամբ վաստակել իր ընտանիքի ապրուստը, Սև ծովի ափամերձ քաղաքներում (Սոչի, Ադլեր, Դագոմիս)։
Ցուցահանդեսներ
խմբագրելՀանրապետական և արտասահմանյան ցուցահանդեսներ
խմբագրել- 1969 թվականին Կոմիտասը հայկական կերպարվեստում, Հայաստանի նկարիչների միության ցուցասրահ, Երևան
- 1988 թվականին Դիմանկարի հանրապետական ցուցահանդես, Հայաստանի նկարիչների միության ցուցասրահ, Երևան
- 1989 թվականին «Պատմության քառուղիներով», ցուցահանդես, Հայաստանի նկարիչների միության ցուցասրահ, Երևան
- 1990 թվականին Արտասահմանյան երկրների կերպարվեստի տոնավաճառ-ցուցահանդես, "EXPORT SALON", Մոսկվա, Ռուսաստան
- 1991 թվականին Հայաստանի առաջին (1918-1920) հանրապետության անկախությանը նվիրված ցուցահանդես, Հայաստանի նկարիչների միության ցուցասրահ, Երևան
Խմբային ցուցահանդեսներ
խմբագրել- 1983 թվականին Եղեգնաձորի գեղանկարիչները», Հայաստանի ազգային պատկերասրահի Եղեգնաձորի մասնաճյուղ, Եղեգնաձոր
- 1984 թվականին Ցուցահանդես նվիրված Գլաձորի համալսարանի 700-ամյակին, Հայաստանի ազգային պատկերասրահի Եղեգնաձորի մասնաճյուղ, Եղեգնաձոր
- 1986 թվականին «Եղեգնաձորի գեղանկարիչները», Հայաստանի ազգային պատկերասրահի Եղեգնաձորի մասնաճյուղ, Եղեգնաձոր
- 1987 թվականին «Վայոց ձորի գեղանկարիչները», Հայաստանի ազգային պատկերասրահի Եղեգնաձորի մասնաճյուղ, Եղեգնաձոր
- 2005 թվականին «Վայոց ձորի և Սյունիքի գեղանկարիչները», Գորիս
- 2006 թվականին «Սյունիքի և Վայոց ձորի գեղանկարիչները», ԵԵԹ, Եղեգնաձոր
- 2010 թվականին «Վայոց ձորի գեղանկարիչները», ԵԵԹ, Եղեգնաձոր
Անհատական ցուցահանդեսներ
խմբագրել- 1982 թվականին Հայաստանի ազգային պատկերասրահի Եղեգնաձորի մասնաճյուղ, Եղեգնաձոր
- 2012 թվականին Հետմահու ցուցահանդես, Եղեգնաձորի երկրագիտական թանգարանի ցուցասրահ, Եղեգնաձոր
Ստեղծագործություններ
խմբագրելԴիմաքանդակներ
խմբագրել- Արշավիր Մելիքյան (գյուղ Զառիթափ, 1968)
- Կոմիտաս ( Եղեգնաձոր, 1969)
- Մովսես Խորենացի (1969)
Հուշարձաններ` նվիրված 1941-1945 թվականների պատերազմի զոհերի հիշատակին
խմբագրել- գյուղ Վերնաշեն (1971-1972)
- գյուղ Եղեգիս (1976-1977)
- գյուղ Արտաբույնք (1978)
- գյուղ Զանգակատուն (Չանախչի, 1982)
- գյուղ Գլաձոր (1985)
Ընտանիք
խմբագրել1968 թվականին ամուսնացել է Վերա Դեմիրճյանի հետ։ Համատեղ ունեցել են վեց երեխա՝ (Իդա՝ 1969 թվական, Սարինե՝ 1970 թվական, Նարեկ՝ 1971 թվական, Սարիկ՝ 1976 թվական, Թենի՝ 1977 թվական, Նաղաշ՝ 1983 թվական)։
Գրականություն
խմբագրել- Կատալոգ հետմահու անհատական ցուցահանդեսի, 2012, ք. Երևան
Պատկերասրահ
խմբագրել-
Հուշարձան Երկրորդ աշխարհամարտում զոհվածներին, Գլաձոր
-
Հուշարձան Երկրորդ աշխարհամարտում զոհվածներին, Վերնաշեն