Դագոմիս (ռուս.՝ Дагомыс), քաղաքատիպ ավան Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Մեծ Սոչիի Լազարևսկի շրջանում, Դագոմիս գետի և Սև ծովի ափին։ Գտնվում է շրջկենտրոն հանդիսացող Լազարևսկոյե միկրոշրջանից 45 կմ հարավ-արևելք, իսկ Սոչիի կենտրոնից 14 կմ հյուսիս-արևմուտք, ծովի մակարդակից 30 մ բարձրության վրա։ Երկաթուղային կայարան է, ծովափնյա առողջարան և զբոսաշրջության կենտրոն։

Միկրոշրջան
Դագոմիս
Дагомыс
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Դաշնային սուբյեկտԿրասնոդարի երկրամաս
Քաղաքային օկրուգՍոչիի քաղաքային օկրուգ
ԲԾՄ30 մ
Պաշտոնական լեզուռուսերեն
Ազգային կազմռուսներ, հայեր
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ+7 862
Փոստային դասիչ354 207
Դագոմիս (Ռուսաստան)##
Դագոմիս (Ռուսաստան)
Դագոմիս (Կրասնոդարի երկրամաս)##
Դագոմիս (Կրասնոդարի երկրամաս)

Պատմական ակնարկ խմբագրել

Առաջին բնակավայրերը Արևմտյան Դագոմիս և Արևելյան Դագոմիս գետերի հովտում, առաջ են եկել դեռևս քարի դարում։ 1864 թվականին, Կովկասյան պատերազմի ավարտից հետո, տեղանքի ողջ բնիկ ազգաբնակչությունը, ովքեր չէին ցանկանում հպատակվել Ռուսական կայսրությանը, աքսորվեցին Օսմանյան կայսրություն։ Արդյունքում նրանց բոլոր աուլները դատարկվեցին, իսկ հողատարածքները սկսեցին բաժանել ռուսական բանակի թոշակառու զինվորականներին։ 1880-1890-ական թվականներին, այս տարածքներում սկսեցին բնակություն հաստատել Օսմանյան կայսրությունից գաղթած հայերն ու հույները։

19-րդ դարի վերջերին, ծովի ափին գտնվող արժեքավոր հողատարածքները սկսեցին գնել ցարական չինովնիկները, նախարարները և խոշոր կալվածատերերը։ Այդպիսի խոշոր հողատարածք էր ձեռք բերել նաև Նիկոլայ II կայսրը, Դագոմիս գետի` Սև ծով թափվելու վայրում։ Այստեղ հիմնվել է ցարական արքունիքին ենթակա անասնապահական ֆերմա։ Աշխատող գեղջուկների համար շուտով կառուցվել է ոչ մեծ ավան` ապագա Դագոմիսը։

20-րդ դարի սկզբին ավանում ապրում էր ընդամենը 300 մարդ։ 1905 թվականին այն արդեն ուներ 575 բնակիչ։ Հայերը եկել են շրջակա գյուղերից` 1930 թվականին։ 1961 թվականին Դագոմիս ավանը ընդգրկվել է Սոչի քաղաքի կազմի մեջ և դարձել միկրոշրջան[1]։ Ներկայումս բնակվում են հայեր, ռուսներ, էստոնացիներ և այլ ազգություններ։ Բնակիչներն զբաղվում են թեյի մշակությամբ, պտղաբուծությամբ և բանջարաբուծությամբ։

Դագոմիսն ունի թեյամշակման գործարան, կահույքի ֆաբրիկա, միջնակարգ դպրոց, հիվանդանոց, պոլիկլինիկա, հանգստյան տներ, առողջարաններ և հյուրանոցներ։ Այն զբոսաշրջության հայտնի կենտրոններից մեկն է։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Азаренкова А. С., Бондарь И. Ю., Вертышева Н. С. Основные административно-территориальные преобразования на Кубани (1793-1985 гг.). — Краснодар: Краснодарское книжное издательство, 1986. — С. 248. — 395 с.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 260  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դագոմիս» հոդվածին։