Վանեսա Բիկրոֆտ (անգլ.՝ Vanessa Beecroft, ապրիլի 25, 1969(1969-04-25)[1][2][3][…], Ջենովա, Իտալիա[4][5]), իտալացի նկարիչ, ժամանակակից կատարողական արվեստի ներկայացուցիչ։ Ստեղծագործում է պերֆորմանս ժանրում։ Նկարչուհին աշխատում է Ամերիկայի միացյալ նահանգներում։ Նրա աշխատանքներից շատերը ստեղծվել են պրոֆեսիոնալ մոդելների օգտագործման համար, երբեմն մերկ կամ գրեթե մերկ՝ կենդանի պատկերներ ցուցադրելու համար[10]։

Վանեսա Բիկրոֆտ
անգլ.՝ Vanessa Beecroft
Ծնվել էապրիլի 25, 1969(1969-04-25)[1][2][3][…] (54 տարեկան)
ԾննդավայրՋենովա, Իտալիա[4][5]
Քաղաքացիություն Իտալիա[6][7][5] և  Միացյալ Թագավորություն[5]
ԿրթությունԲրերա գեղարվեստի ակադեմիա (1993)[8][9] և Accademia Ligustica di Belle Arti?
Մասնագիտություննկարչուհի, քանդակագործ, նկարիչ-փորագրող, արվեստագետ, լուսանկարիչ, video artist, performance artist և object artist
Կայքvanessabeecroft.com(անգլ.)
 Vanessa Beecroft Վիքիպահեստում

Մերկ մոդելներով ցուցադրությունները Բիկրոֆտին ճանաչում բերեցին։

Ստեղծագործություններ խմբագրել

Բիկրոֆտի առաջին ցուցահանդեսը՝ VB01-ը անց է կացվել Միլանում, 1993 թվականին։ Հաջորդ տարի նրա ցուցադրությունները ներկայացվեցին Նյու Յորք Սիթիի Անդրեա Ռոզեն պատկերարահում, որն էլ Նյու Յորքյան առաջին ցուցահանդեսն էր։ Ավելի ուշ, 1994 թվականին Նյու Յորքի Լոնգ Այլնդ Սիթիում անցկացվեց նրա հերթական՝ VB08 ցուցահանդեսը։

2005 թվականին Բեռլինի Նոր ազգային պատկերասրահում VB55 ցուցադրությանը նկարչուհին ներկայացրել էր հարյուր կին մոդելների՝ երեք ժամ շարունակ կանգնած, բոլորն էլ միչև գոտկատեղը յուղաներկված, առանց հագուստի կամ նրանցից որոշները միայն կանացի բարակ նեյլոնե զուգագուլպաներով։

2005 թվականի հոկտեմբերին Վանեսա Բիկրոֆտը մի նոր ներկայացում է ցուցադրում Փարիզի կենտրոնական Շանզ Էլիզե փողոցի Լուի Վիտոն (Louis Vuitton) ֆրանսիական նորաձևության տան բացման առթիվ[11]։ Նույն իրադարձության համար՝ Լուի Վիտոն պայուսակների հավաքածուների ցուցադրության ժամանակ, նա մոդելներին կանգնեցրեց պայուսակների կողքին[12]։

 
Բիկրոֆտ, 2007 թվական, VB61 Դեռ մահացած։ Դարֆուրը դեռ հա՞մր է

2007 թվականին Վենետիկի Բիենալեյի 52-րդ տարելիցի կապակցությամբ, նա ներկայացրեց իր ամենատարածված քաղաքական ներկայացումը՝ VB61, «Դեռ մահացած։ Դարֆուրը դեռ հա՞մր է» խորագրով ցուցադրությունը։ Այն իրենից ներկայացնում էր երեսուն սուդանցի կանանց, ովքեր բերանքսիվայր պառկած էին սպիտակ կտավով ներկված գետնի վրա, ձևացնելով դիակներ՝ մեկը մյուսի վրա ընկած, որը նկարագրում էր Սուդանի Դարֆուր շրջանի ցեղասպանությունը[13]։

Բիկրոֆտի սուդանցի երկվորյակների որդեգրման փորձի փաստը, որոնց նա ցանկանում էր արվեստի ցուցահանդեսներում որպես մոդել ներկայացնել, թեմա է հանդիսացել նոր զելանդացի ռեժիսոր Պիետրա Բրեթքելլի «The Art Star and the Sudanese Twins» («Արվեստի աստղն ու սուդանցի երկվորյակները») վավերագրական ֆիլմի համար, որն էլ ներկայացվել է Սուդանի կինոփառատոնում՝ Համաշխարհային վավերագրական կինոնկար մրցույթին[14][15]։

2009 թվականի մարտին Միլանի Ժամանակակից արվեստի տաղավարում ցուցադրվել է Աֆրիկյան ներգաղթյալների «Վերջին ընթրիքը»[16][17]։

Անձնական խմբագրել

Սոցիոլոգ Գրեգ Դյուրքինի հետ իր ամուսնությունից նկարչուհին երկու որդի ունի[18]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  2. 2,0 2,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  3. 3,0 3,1 Summers F. Beecroft, Vanessa // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — ISBN 978-1-884446-05-4doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T096699
  4. 4,0 4,1 4,2 https://www.itsliquid.com/featured-artist-vanessa-beecroft.html/
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  6. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  7. https://rkd.nl/nl/explore/artists/212802
  8. https://www.nytimes.com/2009/03/26/arts/26iht-beecroft.html
  9. https://www.designboom.com/art/vanessa-beecroft-vb65-live-pac-milan-03-17-2009/
  10. Francis Summers. Beecroft, Vanessa. Grove Art Online. Oxford Art Online. Oxford: Oxford University Press. (subscription required).
  11. Louis Vuitton :: Louis Vuitton Hosts a Star-Studded Celebration for the Inauguration of Its Champs-Elysees House (archive link)
  12. artnet Magazine – PARIS À LA MODE
  13. Vanessa Beecroft VB61 Still Death! Darfur Still Deaf?
  14. ‘Art Star’ Vanessa Beecroft: Slammed at Sundance – Vulture
  15. Glen Helfand (January 23, 2008). "LETTER FROM... More than Movies". ARTINFO. Retrieved 2008-04-24.
  16. Padiglione d'Arte Contemporanea
  17. MIART è la mostra internazionale
  18. Thurman, Judith. Essay: "The Wolf at the Door" in Cleopatra's Nose. New York, Simon and Schuster, 2006.