Ջոն Քենեդու անվան միջազգային օդանավակայան

Ջոն Քենեդիի օդանավակայան ( անգլ. ՝ John F. Kennedy International Airport ; IATA ՝ JFK, ICAO: KJFK ), միջազգային օդանավակայան Միացյալ Նահանգներում, գտնվում է Քուինս թաղամասում՝ Նյու Յորքի հարավարևելյան մասում, քսան կիլոմետր հեռավորության վրա, Ստորին Մանհեթենից հարավ-արևելք։ Միջազգային թռիչքների քանակով առաջինն է երկրում։ Օդանավակայանից օգտվում են ավելի քան իննսուն ավիաընկերություններ։ Օդանավակայանն իր աշխատանքն սկսել է 1947 թվականից։ Այն ի սկզբանե կոչվել է «Idlewild» այն գոլֆի դաշտի անվանումից, որի տեղում կառուցվել է օդանավակայանը։ 1963 թվականի դեկտեմբերին այն, ի պատիվ Միացյալ Նահանգների 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի վերանվանվել է Ջոն Քենեդիի անվան միջազգային օդանավակայան։ Օդանավակայանը առաջատար դիրք է զբաղեցնում արտերկրից ԱՄՆ ուղևորափոխադրման և բեռների փոխադրման գործում[1]։ Այսպիսով, 2018 թվականին օդանավակայանը սպասարկել է ավելի քան 61 միլիոն ուղևորի[2]։

Ջոն Քենեդու անվան միջազգային օդանավակայան

JFK Airport


JFK Airport Logo.svg

IATA: noneԻԿԱՕ: KJFK
Ամփոփում
Օդակայանի տեսակ քաղաքացիական
Սեփականատեր/Օպերատոր ԱՄՆ
Տեղագրություն
Քուինս, Նյու Յորք
Մակերես 455,529
Կայք www.jfkairport.com
Աղբյուրներ. վիճակագրություն<[1]>

Օդանավակայանի վիճակագրություն խմբագրել

Թեև օդանավակայանը հայտնի է որպես Միացյալ Նահանգների և Նյու Յորքի գլխավոր միջազգային դարպաս, այն նաև սպասարկում է նաև ներքին թռիչքներ ամբողջ երկրում, հիմնականում դեպի Արևմտյան կողմ։ 2005 թվականին օդանավակայանի ծառայություններից օգտվել է 41 միլիոն ուղևոր, Նյուարկ (33 միլիոն) և Լա-Գվարդիա (26 միլիոն) օդանավակայանների հետ միասին մոտ 100 միլիոն մարդ օգտվել է Նյու Յորքի օդային դարպասներից՝ Նյու Յորքը դարձնելով ամենաակտիվ այցելվող քաղաքը ԱՄՆ-ում[3]։

Պատմություն խմբագրել

Օդանավակայանը սկսել է գործել 1947 թվականին Նյու Յորքի և Նյու Ջերսիի տրանսպորտային վարչությունների պայմանագրով։ Շինարարության ծախսերը կազմում էին մոտ 60 մլն դոլար։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ օդանավակայանը տարեկան 6,6 միլիարդ դոլար շահույթ է ապահովում։ Օդանավակայանում աշխատում է շուրջ 207 հազար մարդ։ Օդանավակայանի շինարարությունը սկսվել է 1942 թվականին՝ համեստ նկրտումներով։ Օդանավակայանից առաջին կոմերցիոն թռիչքը կատարվել է 1948 թվականի հուլիսի 1-ին, իսկ նույն թվականի հուլիսի 31-ին այն վերանվանվեց «Նյու Յորքի միջազգային օդանավակայան», թեև «Idlewild» անվանումը մնաց ընդհանուր օգտագործման մեջ։ Օդանավակայանն իր ներկայիս անվանումը ստացել է 1963 թվականին՝ նախագահ Ջ.Ֆ. Քենեդիի սպանությունից մեկ ամիս անց։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bureau of Transportation Statistics, United States Department of Transportation. See «Top 20 U.S. Gateways for Nonstop International Air Travel: 1990, 1995, and 2000» here Արխիվացված 2007-06-05 Wayback Machine and «John F. Kennedy International Airport, NY—Air Freight Gateway» «here». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հոկտեմբերի 3-ին.
  2. «Airports - General Information» (անգլերեն). The Port Authority of New York and New Jersey. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 28-ին.
  3. «NYC airports handled record traffic in 2005.» New York Business.com 6 January 2006.[1] Արխիվացված 2006-03-27 Wayback Machine