Վանանդի ազատագրումը Զաքարյանների կողմից

ռազմական բախում Զաքարյան Հայաստանի և Կարսի թյուրքերի միջև, որը տեղի է ունեցել 1206-1207 թվականներին

Վանանդի ազատագրում Զաքարյանների կողմից, ռազմական բախում հայկական զորքերի և թյուրքերի միջև, որը տեղի է 1206-1207 թվականներին։ Հայ-վրացական միացյալ բանակը 1195 թվականին սկսում է ազատագրել հայոց տիրույթները։ Ռազմական գործողությունները ղեկավարվում էին հայ իշխանների՝ Զաքարյանների կողմից, որոնք վրաց արքունիքում մեծ կշիռ ունեին։ 1195 թվականին Գանձակ և Շամքոր քաղաքների միջև տեղի է ունենում ճակատամարտ, որտեղ հայ-վրացական ուժերը հաղթանակ են տոնում հակառակորդի նկատմամբ, որից հետո ազատագրվում են նաև Արագածոտն, Գեղարքունիք, Շիրակ, Կոտայք գավառները, ապա Արարատյան դաշտը։ Այս ամենից հետո հայ-վրացական և Իկոնիայի սուլթանության ուժերի միջև է ունենում Բասենի ճակատամարտը, որտեղ հաղթանակ տոնելով ստեղծվում է նպաստավոր պայմաններ Վանանդի ազատագրման համար[1]։

Վանանդի ազատագրումը Զաքարյանների կողմից
Հայաստանի ազատագրումը Զաքարյանների կողմից
Թվական 1206-1207 թվականներ
Վայր Վանանդ
Պատճառ Վանանդի ազատագրում
Արդյունք Վանանդի ազատագրում Զաքարյանների կողմից
Տարածքային
փոփոխություններ
Վանանդը անցավ Զաքարյան Հայաստանին
Հակառակորդներ
Զաքարյան իշխանապետություն թյուրք-սելջուկներ
Հրամանատարներ
Զաքարե և Իվանե Զաքարյաններ անհայտ

Նախապատմություն խմբագրել

Վրացական արքունիքում սկսել էին մեծ դիրք գրավել հայ իշխանները, որոնք սելջուկ-թյուրքերի արշավանքների ժամանակ արտագաղթել էին Վրաստան։ Սարգիս Զաքարյանը առաջինն էր, որը կարևոր պաշտոն ստացավ վրաց արքունիքում՝ ամիրսպասալար, որը վրաց զորքերի գերգույն հրամանատարն էր։ Նրա որդիներից Զաքարեն ժառանցել հոր պաշտոնը, իսկ Իվանեն դարձավ աթաբեկ, որի պարտականությունն էր թագաժառանգների դաստիարակումը։ 1195 թվականին սկսվում է հայ-վրացական ուժերի կողմից Հայաստանի ազատագրումը․ այդ գործողության հրամանատարներն էին Զաքարե և Իվանե Զաքարյանները։

Հայ-վրացական ուժերը կարողանում են Շամքորի ճակատամարտում հաղթանակ տանել Գանձակի ամիրայության նկատմամբ, որի հետո շարժվում են դեպի Արագածոտն, որի կենտրոնը Ամբերդն էր։ Ամբերդի գրավմամբ ամբողջանում է Արագածոտնի ազատագրումը, որից հետո ազատագրվում է նաև Գեղարքունիքը։ Չեզոքացնելով Հայաստանի հարավից և հարավ-արևելքից եկող սպառնալիքները՝ Զաքարյան եղբայրները 1199 թվականին սկսում են Շիրակի ազատագրումը, որի ընթացքում գրավվում է Անին։ Անին գրավելուց հետո՝ 1201 թվականին, Զաքարյանները արշավում են դեպի Կոտայք, որի գրավմամբ ստեղծվում է հարմար իրադրություն Արարատյան դաշտը ազատագրելու համար։ Արարատյան դաշտի գրավումը տեղի է ունենում 1203 թվականին․ գրավվում է Դվինը, որից հետո՝ հաջորդ տարի, հայ-վրացական և Իկոնիայի սուլթանական ուժերի միջև տեղի է ունենում Բասենի ճակատամարտը, որտեղ դաշնակից ուժերը հաղթանակ են տոնում թյուրքերի դեմ և հայտնվում ռազմավարական հարմարավետ իրադրության մեջ[1]։

Ստեղծված իրավիճակը թույլ էր տալիս Զաքարյանների իշխանապետությանը իրենց դիրքերը ամրապնդել երկրի արևելյան շրջաններում՝ մինչև Վանանդի ազատագրման գործողությունը սկսելը ամրացնելով թիկունքը։ Կարսի ազատագրումը դյուրին դարձնելու համար Զաքարեն որոշեց նախ հաղթանակ տոնել Խլաթում իշխող Շահ Արմենների նկատմամբ, որից հետո նրանք չէին կարող օգնություն տրամադրել Կարսում իշխող ազգակից դաշնակցին։ Արշավանքի ընթացքը հաջող էր․ Զաքարյանները հասնում են մինչև Արճեշ և Մանազկերտ, սակայն հակառակորդը խուսափում էր բացահայտ բախման դուրս գալուց, որի հետևանքով էլ տեղի չունեցավ նրանց վերջնական ջաղջախում։ Ամեն դեպքում աշխատում է Զաքարյանների մարտական պլանը, և Խլաթի ամիրայությունը պաշտպանողական դիրք է բռնում, որի հետևանքով նա այլևս չէր կարող օգնություն տրամադրել Կարսի թյուրքերին[2]։

Արշավանք խմբագրել

 
Կարսի ամրոցը, որը 1920 թվականից ի վեր օկուպացված է Թուրքիայի Հանրապետության կողմից

Զաքարյաններին Բասենի ճակատամարտին հաջորդած մի քանի տարիների ընթացքում կամաց-կամաց զրկել Կարսի թյուրքերին իրենց բոլոր դաշնակից և օգնական ուժերից, որից հետո միայն սկսվում է Կարսի հզոր ամրությունների գրավումը։ Կարսը արագ գրոով վերցնելը կարող էր մեծաթիվ զոհերի պատճառ դառնալ, ինչը հասկանալով Զաքարեն հրամայում է անցնել հակառակորդի հյուծիչ պաշարման։ Կարսը ամբողջովին պաշարվում է և կտրվում արտաքին աշխարհից, ինչի հետևանքով հակառակորդի դիմադրությունը գնալով անհեռանկար էր դառնում։ Այս ամենը պատճառ են դառնում նրան, որ թյուրքական կայազորը անձնտուր է լինում և բերդը հանձնում Զաքարյաններին։

  Երբ խնդիրը երկարեց ու (Կարսը զավթած կայազորի հրամանատարը) տեսավ, որ ոչ ոք չէր օգնում, հաշտություն կնքեց՝ պարտավորվելով ամրոցը հանձնել։
- Իբն ալ-Ասիր, «Լիակատար պատմություն», հատ. IX
 

Կարսի ազատագրումից հետո Զաքարյանները սկսում են ազատագրել ամբողջ Վանանդ գավառը։ Մի շարք հարվածներ հասցնելով տարբեր ուղղություններով՝ ազատագրվում է Վանանդի մյուս մասը, Կարնիփորի և Արաքսի ավազանի ամրոցները, Բասենը․ հայկական զորաբանակները հասնում են մինչև Հայկական Պար լեռնաշղթա[1]։

  (Զաքարյան եղբայրները) բազմաթիվ հերոսական մարտեր մղեցին, որովհետև պարսիկների ու արաբների կողմից գրավված հայոց շատ երկրամասեր խլեցին նրանցից իրենց համար. (ազատագրեցին) Գեղարքունյաց ծովի շուրջ գտնվող գավառները՝ Տաշիրը, Այրարատը, Բջնի քաղաքը, Դվինը, Ամբերդը, Անի քաղաքը, Կարսը, Վայոց ձորը, Սյունյաց աշխարհը ու նրա շուրջ գտնվող բերդերը, քաղաքներն ու գավառները։ Հարկատու դարձրին նաև Կարին քաղաքը զավթած սուլթանին, ավերեցին պարսից ու Ատրպատականի շատ գավառներ. ամեն կողմից ընդարձակեցին իրենց սահմանները։
- Կիրակոս Գանձակեցի, Հայոց պատմություն, էջ 122-1
 

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Մեր հաղթանակները», հատոր Գ. Երևան: «Նորավանք» հրատարակչություն. 2011. էջեր 58–84.
  2. «Մեր հաղթանակները», հատոր Գ. Երևան: «Նորավանք» հրատարակչություն. 2011. էջ 8.