Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անիի ազատագրում (այլ կիրառումներ)

Անիի ազատագրում, ռազմական բախում Անիի մատույցեներում հայ-վրացական զորքերի և Շադդադյանների միջև, որը տեղի է 1199 թվականին։ Հայ-վրացական միացյալ բանակը 1195 թվականին սկսում է ազատագրել հայոց տիրույթները։ Ռազմական գործողությունները ղեկավարվում էին հայ իշխանների՝ Զաքարյանների կողմից, որոնք վրաց արքունիքում մեծ կշիռ ունեին։ 1195 թվականին Գանձակ և Շամքոր քաղաքների միջև տեղի է ունենում ճակատամարտ, որտեղ հայ-վրացական ուժերը հաղթանակ են տոնում հակառակորդի նկատմամբ, որից հետո ազատագրվում են նաև Արագածոտն և Գեղարքունիք գավառները[1]։ Այս ամենից հետո հայ-վրացական ուժերը սկսում են ազատագրել Շիրակը, որը իրենից ենթադրում էր Անիի գրավում։

Անիի ազատագրում
Թվական1199 թվական
Մասն էՇիրակի ազատագրումը Զաքարյանների կողմից
ՎայրԱնի
ԱրդյունքԱնիի ազատագրում Զաքարյանների կողմից
Հակառակորդներ
Զաքարյան իշխանապետություն
Վրաց թագավորություն Վրաց թագավորություն
Շադդադյաններ
Հրամանատարներ
Զաքարե և Իվանե ԶաքարյաններՇեդդադյան Քեյ-Սուլթան
Կողմերի ուժեր
անհայտանհայտ
Ռազմական կորուստներ
անհայտանհայտ

Նախապատմություն խմբագրել

Վրացական արքունիքում սկսել էին մեծ դիրք գրավել հայ իշխանները, որոնք սելջուկ-թյուրքերի արշավանքների ժամանակ արտագաղթել էին Վրաստան։ Սարգիս Զաքարյանը առաջինն էր, որը կարևոր պաշտոն ստացավ վրաց արքունիքում՝ ամիրսպասալար, որը վրաց զորքերի գերգույն հրամանատարն էր։ Նրա որդիներից Զաքարեն ժառանցել հոր պաշտոնը, իսկ Իվանեն դարձավ աթաբեկ, որի պարտականությունն էր թագաժառանգների դաստիարակումը։ 1195 թվականին սկսվում է հայ-վրացական ուժերի կողմից Հայաստանի ազատագրումը․ այդ գործողության հրամանատարներն էին Զաքարե և Իվանե Զաքարյանները։

Հայ-վրացական ուժերը կարողանում են Շամքորի ճակատամարտում հաղթանակ տանել Գանձակի ամիրայության նկատմամբ, որի հետո շարժվում են դեպի Արագածոտն, որի կենտրոնը Ամբերդն էր։ Ամբերդի գրավմամբ ամբողջանում է Արագածոտնի ազատագրումը, որից հետո ազատագրվում է նաև Գեղարքունիքը։ Չեզոքացնելով Հայաստանի հարավից և հարավ-արևելքից եկող սպառնալիքները՝ Զաքարյան եղբայրները սկսում են Շիրակի ազատագրումը։

Արշավանք խմբագրել

1199 թվականին հայ-վրացական միացյալ ուժերը արշավանք են սկսում դեպի Շիրակ։ Արշավանքը պատրաստված էր հնարավորինս մանրակրկտորեն և զորքի առաջխաղացմանը նպաստելու համար արված էր ամեն ինչ։ Անին գրաված Շադդադյաններից այդ ժամանակ իշխում էր Քեյ-Սուլթանը, որը հասկանում էր, որ բախումը հայ-վրացական ուժերի հետ ճակատագրական է լինելու, քանի որ Անին այդ ժամանակաշրջանում համարվում էր հայոց ազատության և անկախության խորհրդանիշը։ Սակայն Անիի ամրությունները շատ հզոր էին և այն կարող էին դիմանալ մի քանի անգամ ավելի հզոր արշավանքների, քան Զաքարյանների արշավանքն էր, բայց ռազմական գործողությունները ընթանում են հայ-վրացական ուժերի օգտին[2]։

Անիի ազատագրում խմբագրել

Շադդադյանները չեն կարողանում լուրջ դիմադրություն ցուցաբերել արշավանքին և Անիի հայ բնակչությունը ամրոցի դարպասները բացում է և առանց դիմադրության բերդը հանձնում հայ–վրացական ուժերին։ Անիի գրավումը հետագայում կարևոր դեր խաղաց հայ-վրացական հարաբերություններում, որոնք ստացան ավելի լուրջ դաշնակցական բնույթ։ Անիի ազատագրումից հետո Զաքարյաններին է անցնում Բագրատունիների արքայական ժառանգական տիտղոսը՝ «շահնշահ հայոց» և նրանք դառնում են ազատագրված Հայաստանի ինքնիշխան տերերը։ Զաքարյանները իրենց արքունիքը Լոռիից տեղափոխում են Անի, իսկ Շիրակի հայկական 10-հազարանոց զորաբանակը միանում է Զաքարյանների բանակին[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Մեր հաղթանակները», հատոր Գ. Երևան: «Նորավանք» հրատարակչություն. 2011. էջեր 58–63.
  2. 2,0 2,1 «Մեր հաղթանակները», հատոր Գ. Երևան: «Նորավանք» հրատարակչություն. 2011. էջ 69.