Շամքոր (քաղաք)
Շամխոր (նաև՝ Աննենֆելդ, Մորուլ, ադրբ.՝ Şəmkir՝ Շամքիր), քաղաք ներկայիս Ադրբեջանի Հանրապետության հյուսիսարևմտյան մասում։ Գտնվում է Թբիլիսի-Եվլախ ավտոմայրուղու վրա, Դոլլյար երկաթուղային կայանից 4 կմ հեռավորության վրա։ Շամքորից դեպի արևելք տեղակայված է Ադրբեջանի օդուժի Դոլլյար ռազմական օդակայանը։
Քաղաք | |||
---|---|---|---|
Շամխոր | |||
ադրբ.՝ Şəmkir | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Շրջան | Մորուլի | ||
Հիմնադրված է | 1944 թ. | ||
Առաջին հիշատակում | 5 դար | ||
ԲԾՄ | 450±1 մետր | ||
Պաշտոնական լեզու | Ադրբեջաներեն | ||
Բնակչություն | 31 100 մարդ (2004) | ||
Ազգային կազմ | ադրբեջանցիներ | ||
Կրոնական կազմ | Իսլամ | ||
Ժամային գոտի | UTC+4, ամառը UTC+5 | ||
Հեռախոսային կոդ | +994 241 | ||
Փոստային դասիչ | AZ 5700 | ||
Պաշտոնական կայք | shamkir.net | ||
| |||
Աննենֆելդ անվանումով ընդգրկված է եղել Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Ելիզավետպոլի գավառում[1][2]։
ԲնակչությունԽմբագրել
Ըստ 1989 թվականի համամիութենական մարդահաշվի՝ Շամքորում ապրում էր 27917 մարդ[3], իսկ 2008 թվականին՝ 37773։
ՊատմությունԽմբագրել
Շամքորը հայտնի է 5-րդ դարից։ Պատմականորեն այն գտնվում էր Մեծ Հայքի Ուտիք աշխարհի Գարդման կամ Շակաշեն (ըստ տարբեր տվյալների) գավառների կազմում։ Թեև Շամքորն ի սկզբանե հայաբնակ քաղաք էր (և մնաց այդպիսին մինչև ուշ միջնադար), պատմության ընթացքում այն բազմիցս ասպատակվել է սկյութների, ալանների և այլ լեռնցիների կողմից, որոնց մի մասը բնակություն էր հաստատել քաղաքում կամ հարակից տարածքներում։ Արաբական արշավանքի ժամանակ, 652 թ. Շամքորը գրավեցին արաբները. քաղաքը հայտնվեց Շադդադյանների արաբական տիրապետության ներքո։
1195 թվականին հայ-վրացական միացյալ բանակը՝ Զաքարյաններ և Վահրամյաններ իշխանների հրամանատարության ներքո, ազատագրեց Շամքորը։ Քաղաքը միացվեց Գագի Վահրամյանների (Վահրամյան-Գագեցի) հայոց իշխանությանը։ Շամքորում տեղակայվեց Վահրամյանների իշխանության մաքսատուն-կամուրջը, որը հայտնի է Դրունք Հայոց անվանմամբ։
Շամքորը մնաց Վահրամյանների իշխանության կազմում մինչև թաթար-մոնղոլների 13-րդ դարի ավերիչ արշավանքները Հայքի վրա։ Թաթար-մոնղոլների կոտորածից ու թալանից հետո, Շամքորը կորցրեց իր նախկին փառքը և դարձավ գավառական ավան։
1826 թվականին տեղի ունեցած Շամքորի ճակատամարտում, որը գլխավորում էր ռուսական բանակի հայազգի գեներալ Վ. Մադաթովը, իրենց խիզախությամբ աչքի են ընկել հայկական աշխարհազորային ջոկատները։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Елисаветпольский уезд на 1908 год»։ Վերցված է 2021 Հունիս 8
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 282
- ↑ Վիճակագրական կայք