Արարատյան դաշտի ազատագրումը Զաքարյանների կողմից

Արարատյան դաշտի ազատագրում Զաքարյանների կողմից, ռազմական բախում հայկական զորքերի և Դվինում հաստատված թյուրքերի միջև, որը տեղի է 1203 թվականին։ Հայ-վրացական միացյալ բանակը 1195 թվականին սկսում է ազատագրել հայոց տիրույթները։ Ռազմական գործողությունները ղեկավարվում էին հայ իշխանների՝ Զաքարյանների կողմից, որոնք վրաց արքունիքում մեծ կշիռ ունեին։ 1195 թվականին Գանձակ և Շամքոր քաղաքների միջև տեղի է ունենում ճակատամարտ, որտեղ հայ-վրացական ուժերը հաղթանակ են տոնում հակառակորդի նկատմամբ, որից հետո ազատագրվում են նաև Արագածոտն, Գեղարքունիք, Շիրակ, Կոտայք գավառները[1]։

Արարատյան դաշտի ազատագրումը Զաքարյանների կողմից
Հայաստանի ազատագրումը Զաքարյանների կողմից
Թվական 1203 թվական
Վայր Արարատյան դաշտ
Պատճառ Արարատյան դաշտի ազատագրում
Արդյունք Արարատյան դաշտի ազատագրում Զաքարյանների կողմից
Տարածքային
փոփոխություններ
Արարատյան դաշտը անցավ Զաքարյան Հայաստանին
Հակառակորդներ
Զաքարյան իշխանապետություն Դվինում հաստատված թյուրքեր
Հրամանատարներ
Զաքարե և Իվանե Զաքարյաններ անհայտ

Նախապատմություն խմբագրել

Վրացական արքունիքում սկսել էին մեծ դիրք գրավել հայ իշխանները, որոնք սելջուկ-թյուրքերի արշավանքների ժամանակ արտագաղթել էին Վրաստան։ Սարգիս Զաքարյանը առաջինն էր, որը կարևոր պաշտոն ստացավ վրաց արքունիքում՝ ամիրսպասալար, որը վրաց զորքերի գերգույն հրամանատարն էր։ Նրա որդիներից Զաքարեն ժառանցել հոր պաշտոնը, իսկ Իվանեն դարձավ աթաբեկ, որի պարտականությունն էր թագաժառանգների դաստիարակումը։ 1195 թվականին սկսվում է հայ-վրացական ուժերի կողմից Հայաստանի ազատագրումը․ այդ գործողության հրամանատարներն էին Զաքարե և Իվանե Զաքարյանները։

Հայ-վրացական ուժերը կարողանում են Շամքորի ճակատամարտում հաղթանակ տանել Գանձակի ամիրայության նկատմամբ, որի հետո շարժվում են դեպի Արագածոտն, որի կենտրոնը Ամբերդն էր։ Ամբերդի գրավմամբ ամբողջանում է Արագածոտնի ազատագրումը, որից հետո ազատագրվում է նաև Գեղարքունիքը։ Չեզոքացնելով Հայաստանի հարավից և հարավ-արևելքից եկող սպառնալիքները՝ Զաքարյան եղբայրները 1199 թվականին սկսում են Շիրակի ազատագրումը, որի ընթացքում գրավվում է Անին։ Անին գրավելուց հետո՝ 1201 թվականին, Զաքարյանները արշավում են դեպի Կոտայք, որի գրավմամբ ստեղծվում է հարմար իրադրություն Արարատյան դաշտը ազատագրելու համար[1]։

Արշավանք խմբագրել

Արշավանքը սկսվում է երկու հենակետերից՝ Ամբերդից և Բջնիից, որտեղից երկու տարբեր զորամասեր տարբեր ուղղություններով շարժվում էին դեպի Արարատյան դաշտ՝ ազատագրելով ճանապարհին ընկած տարածքները։ Արարատյան դաշտի զգալի հատված՝ մինչև Արաքսի ափերը, ազատագրվեց առանց լուրջ դիմադրության հանդիպելու․ թյուրքական ուժերը նահանջել և պատսպարվել էին Դվինի շրջակայքում։

Հայկական զորամասերը ինչքան շատ էին մոտենում Դվինին, այնքան աճում էր հակառակորդի դիմադրությունը, ինչի հետևանքով վճռական հարված հասցնելուց առաջ որոշվում է միավորել հայկական ուժերը, դրան ավելի հուժկու թափ հաղորդելու համար։ Հայական միացյալ ուժերի հրամանատար է դառնում Զաքարե Զաքարյանը, որը կարողանում է հաղթանակ տենել Դվինի շրջակայքում դարանակալած և հանկարծակի հարձակում գործած հակառակորդին։ Այդ ամենից հետո պաշարվում է Դվինը, որի անառիկ ամրությունների գրավումը հավասարապես հյուծում էր երկու կողմերին։ Չկարողանալով Աբու Բաքրից օժանդակ ուժեր ստանալ՝ Դվինը երկար դիմադրել չի կարողանում և շուտով գրավվում է։ Դվինի ազատագրումից հետո Զաքարյաններին հաջողվում է իրենց հսկողության տակ ավերցնել ամբողջ Արարատյան դաշտը, որից հետո հնարավորություն է ընձեռնվում ազատագրել Կապանը և Նախճավանը[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Մեր հաղթանակները», հատոր Գ. Երևան: «Նորավանք» հրատարակչություն. 2011. էջեր 58–70.
  2. «Մեր հաղթանակները», հատոր Գ. Երևան: «Նորավանք» հրատարակչություն. 2011. էջեր 71–74.