Խաթրավանք
Խաթրավանք, Խադավանք, ճարտարապետական հուշարձան Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղից արևմուտք, Դադիվանքից հարավ-արևելք, Թարթառ գետի աջ ափին[1]։
Խաթրավանք | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | վանք և մշակութային արժեք |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Քելբաջարի շրջան |
Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
Կառուցման սկիզբ | 12-րդ դար |
Հիմնադրված | 1204 |
ՊատմությունԽմբագրել
Հիմնադրվել է վաղ միջնադարում։ 12-րդ դարում ավերվել է երկրաշարժից, ապա՝ սելջուկների արշավանքից։ Համալիրի այժմյան եկեղեցին 1204 թ.-ին կառուցել է Հովհաննես եպիսկոպոս Խաչենեցին։
ՃարտարապետությունԽմբագրել
Խաթրավանքը եղել է միջնադարյան ճարտարապետական նշանավոր վանական համալիր։ Այնտեղ գտնվում է խաչքարերի արժեքավոր հավաքածու, որոնք հարուստ են վիմական արձանագրություններով։ Արձանագրություններից մեկում նշվում է Հովհաննես Խաչենեցու մասին, ով հավաքել է խաչեր ու խաչարձաններ, ձեռագիր մատյաններ և այլ սրբություններ, որոնք նվիրել է վանքին[2]։
Վանքը բաղկացած է մի քանի մատուռ-եկեղեցիներից, գավիթից, կրկնահարկ մահարձանից, տապանատուն-գավիթից, սեղանատնից և օժանդակ այլ շինություններից, որոնց կառուցումը պարզվում է ժամանակագրական հերթականությամբ՝ ըստ որմակից շինությունների ուսումնասիրությամբ։ Ամենավաղ գրավոր արձանագրությունները 12-րդ դարի խաչքար է, ըստ որ վանքի ամենահին շինությունը միանավ փոքրիկ եկեղեցին է ՝ կառուցված 1182 թվականին Դեսումի դստեր Սեդայի կողմից։ Խաչքարի տարածքում եղել է գերեզմանատուն խաչքարերով և տապանաքարերով, որոնք մշակութային անկման շրջանում օգտագործվել են իբրև շինարքար։ Վանքի տարածքում շինարարական ակտիվ աշխատանքներ իրականացվել են 1225 թվականին, երբ 1182 թվականի և 1204 թվականի կառուցած եկեղեցիների միջև եղած տարածքում կառուցվել է գավիթը, իսկ Զաքարե և Իվանե եղբայրների քույրը՝ Դոփ իշխանուհին, գավիթի հետ կառուցում է մի մատուռ, որի մասին պահպանվել է վիմական արձանագրություն։ Վանքի գլխավոր շինությունները կուցվել են մինչև 1239 թվականը։ Արդեն ուշ միջնադարում վանական համալիրի տարածքում սկսվել են վերանորոգման աշխատանքներ։ Գավիթ-եկեղեցին վերանորոգվել է 1691 թվականին, որի ընթացքում պատերի մեջ որպես շինաքարեր ագուցվել են անարձանագիր խաչքարեր և տապանաքարեր[3]։
ԵկեղեցիԽմբագրել
1204 թ. շինարարական արձանագրությունը փաստում է, որ կառուցվել է վանքի երկրորդ եկեղեցին, Ներսից խաչաձև, արտաքինից ուղղանկյուն, չորս անկյուններում ավանդատներով հորինվածք ունի։ Հատակագիծը անհամաչափ է։ Աղոթասրահի մեջ ներառված են ուղղանկյուն բեմ ունեցող միանավ թաղածածկ երկու մատուռ-ավանդատները։ Ներսի սյուները սրբատաշ գորշ քարից են, զարդարված քանդակներով։ Չորս սյուներից երկուսը ամբողջական են, իսկ մյուս երկուսը կազմված են երկու կտոր քարից։ Խարիսխները քանդակված են ավետարանիչների խորհրդանիշներ։ Բեմը ավագ խորանով տեղավորված է արևելյանպատի կիսաշրջանի մեջ։ Կան նաև երկու մեծ և երկու փոքր խորաններ։ Ներսից պատերը ծեփված են կրաշաղախով։
ԶանգակատունԽմբագրել
Եկեղեցուն կից է փլված զանգակատունը։ Կիսավեր պատերից երևում է, որ զանգակատունը եղել է կրկնհարկ՝ տորոնագույն քարով երեսպատված։
ՍեղանատունԽմբագրել
Զանգակատան հյուսիսային մասում գտնվում է սեղանատունը։ Այն թաղածածկ դահլիժ է։ Հարավարևելքից- հյուսիսարևմուտք ձգվող սեղանատան դիրքը կարևոր դեր է խաղում համալիրի ճարտաչապետության ընդհանուր լուծման մեջ։ Այն լավ է պահպանված։ Պատերը և թաղը կառուցված են տեղական կոպտատաշ քարերից, կրաշաղախով միայն թաղակիր կամարները և որմնասյուներն են շարված սրբատաշ քարերով։
Բաղկացած է երկու դահլիճից։ Մեծ դահլիճն ունի բուխարի (օջախ), պատերի մեջ պահարաններ (խորշեր) և մեկ լուսամուտ։ Իսկ մյուս դահլիճը ունի միայն մեկ պտրահան։
Օժանդակ շինություններԽմբագրել
Եկեղեցու հյուսիսարևելյան թևում է գտնվում մեկ այլ շինություն, որը կազմվեծ է երկու սրահից։ Առաջին մեծ սրահը շինված է ժամատներին հատուկ ոճով և նմանությամբ։ Կամարակապ, երդիկավոր ծածկը քառանիստ է։
Պարսպապատերը, խցերը և այլ շինությունները գտնվում են բուսածածկույթների տակ, այդ իսկ պատճառով վանական համալիրի ամբողջական գլխավոր հատակագծի պատկերը անհնար է տալ։ Նույնիսկ շինությունների տանիքներն են ծածկված ծառերով ու թփուտներով։ Մեծ եկեղեցու երկթեք ծածկը լիովին ծածկված է ծառերով։
Խաթրավանքից արևմուտք՝ ժայռի մեջ, գտնվում է Խաթրա բերդը։
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
Արտաքին հղումներԽմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 703)։ |