Կարմիրավան, կիսավեր հայկական վանական համալիր է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղի մոտ։ Ընդգրկված է Վաղուհասի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ Եղել է մանրանկարչության կենտրոն։

Կարմիրավան (վանք)
Վանքային համալիր

Վանքի ավերակները

ՏեղադրությունԱրցախ Արցախ Մարտակերտի շրջան, Վաղուհաս գյուղ
ԱշխարհԱրցախ
ԵրկիրԱրցախ Արցախ
Պատմական երկիրԶաքարյան Հայաստան
ԿրոնադավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Ճարտարապետություն
ԿարգավիճակԿիսավեր
Ակտիվ էՈչ
Ճարտարապ. ոճՀայկական
Կառուցման սկիզբ13-րդ դար
Կարմիրավան (վանք) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Կարմիրավան (վանք) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Կարմիրավան (վանք) (Մեծ Հայք)##
Կարմիրավան (վանք) (Մեծ Հայք)
40°06′44″ հս․ լ. 46°28′35″ ավ. ե.HGЯO

Տեղադրություն խմբագրել

Վաղուհաս գյուղից դեպի հարավ-արևմուտք՝ 1 կմ հեռու, վտակների խառնարանի մոտ մնում են հին եկեղեցու և գյուղատեղիի ավերակները, որը տեղացիները անվանում են հին Վաղուհաս։ Այդ ավերակներից էլ վեր, մոտ 2-3 կմ հեռու, բարձր սարալանջին գտնվում է մի փոքր վանական համալիր, որը անուն չունի։ Տեղացիները կոչում են Կարմիր վանք[1]։

Նկարագրություն խմբագրել

Համալիրը բաղկացած է եկեղեցուց, գավթից, փոքր մատուռից, խցերի և այլ կառուցվածքների ավերակներից։

Եկեղեցին մի փոքր երկարավուն թաղածածկ շենք է, որին արևմուտքից կցված է փոքր գավիթը։ իսկ հարավ-արևելքից՝մի փոքր մատուռ։ Բոլոր շինությունները կառուցված են տեղական սպիտակավուն կրաքարի ճեղքված բեկորներով, քանի որ կրաքարի այս տեսակը փխրուն է, մեծ բլոկներով և սրբատաշ մշակելու համար անհարմար։ Եկեղեցին ունի երկու մուտք՝ արևմուտքից և հարավից։

Հուշարձանի հարավային և հյուսիսային պատերը չափազանց հաստ են. դրանց մեջ, գավթում, շինված են մեծ խորշեր, որոնցից և մուտքերն են բացվում դեպի եկեղեցու պատերի մեջ տեղավորված ավանդատները։

Վանական համալիրի պատերը շարված են անտաշ քարերով. այստեղ էլ ինչպես և ԼՂՀ այլ հուշարձանների վրա, պատերի մեջ ագուցված են նույն կրաքարից տափակ շերտեր, որոնց վար և գրված են արձանագրությունները։

Վանական համալիրի եկեղեցի շինել տվող Սակռի գերեզմանը գտնվում է գավթի ներսում։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Մ. Բարխուդարյան, Արցախ, էջ 193