Դժոխքը երկրի վրա

Վաղինակ Բեքարյանի վեպը

Դժոխքը երկրի վրա, Վաղինակ Բեքարյանի 1959 թվականին տպագրված վեպն է[1]։

Դժոխքը երկրի վրա
Դժոխքը երկրի վրա.jpg
ՀեղինակՎաղինակ Բեքարյան
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրվեպ
ԹեմաՀայոց ցեղասպանություն
Բնօրինակ լեզուհայերեն
Էջեր254
Կազմի հեղինակԱրա Բեքարյան
ՀրատարակիչՀայպետհրատ
Հրատարակման տարեթիվհունիսի 6, 1959
ՎիքիքաղվածքԴժոխքը երկրի վրա

ԲովանդակությունԽմբագրել

Գրքի թեման վերցված է արևմտահայերի կյանքից։ Գործողությունները զարգանում են 1915 թվականին Նիկոմեդիայի շրջանի Նոր-Գյուղում։ Գյուղի բնակչությունը արժանանում է ողջ արևմտահայության բախտին՝ սկզբում ձերբակալում և գնդակահարում են գյուղի ականավոր մարդկանց, ապա ձեռնամուխ լինում ժողովրդի տեղահանությանը։

Սակայն գյուղի բնակչությունը, գիտակցելով իրեն վիճակված սև ճակատագիրը, նախընտրում է մահանալ զենքը ձեռքին և մի քանի հանդուգն հայրենասերների ղեկավարությամբ զենք է բարձրացնում ու չի ենթարկվում տեղահանման հրամանին։

Հայերը դիմադրում և հերոսաբար պայքարում են։ Դաժան և անհավասար պայքարում կործանվում է Նոր-Գյուղը։ Փոքրաթիվ ազատվողների մեջ է լինում ինքնապաշտպանության ղեկավարներից մեկը՝ գրքի հերոս Զորենը, որը լեռ է բարձրանում և շարունակում պայքարը։ Նա կարողանում է պատժել գյուղի կործանման գլխավոր պատասխանատուներին[2]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Վաղինակ Բեքարյան, Դժոխքը երկրի վրա, Հայպետհրատ Երևան, 1959, 254 էջ
  2. «Դժոխքը երկրի վրա»։ Վերցված է 2020-07-31 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են