Պարտիզակ (Քոջաելի)
- Այս հոդվածը Նիկոմեդիայի շրջանի ավանի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Պարտիզակ (այլ կիրառումներ)։
Պարտիզակ (այժմ Բահչեջիք), հայաբնակ ավան Թուրքիայում, Իզմիթից (Նիկոմեդիա) 20 կմ հեռավորությամբ, Իզմիթի ծովախորշի հարավարևելյան ափի մոտ, անտառապատ լեռների ստորոտին։ Կլիման բարեխառն է և առողջարար։ Եղել է Կոստանդնուպոլսի հայ մտավորականության ամառանոցներից[1]։
Բնակավայր | ||
---|---|---|
Պարտիզակ | ||
Երկիր | Թուրքիա | |
Համայնք | Բաշիսքելե | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Պատմություն
խմբագրելՀիմնադրել են Սեբաստիայի վիլայեթի Պարտիզակ գյուղից գաղթած հայերը 16-րդ դարում։ 20-րդ դարի սկզբին ուներ մոտ 17000 հայ բնակիչ[1] Մինչև 1912 թվականը քաղաքի կառավարումը գտնվել է հայ պաշտոնյաների ձեռքին (վերջին հայ կառավարիչն էր գրող, հասարակական գործիչ Հ . Տեր-Հակոբյանը)։ Պարտիզակի կառավարչին էին ենթարկվում հինգ հայկական, մեկ հունական և երկու մուսուլմանական գյուղեր[2]։ 1915 թվականին Պարտիզակի հայերը Նիկոմեդիաի գավառի հայ բնակչության հետ ենթարկվել են տեղահանության և կոտորածի։ 1918 թվականին ջարդից փրկված 3500 պարտիզակցի վերահաստատվել են հայրենի ավանում, 1920 թվականին հույն-թուրքական պատերազմի ժամանակ, կրկին տեղահանվել։ Մոտ 50 ընտանիք հայրենադարձվել են Խորհրդային Հայաստան, իսկ պարտիզակցիների մի ստվար խումբ վերաբնակվել է Հալեպում (Սիրիա)։
Կենցաղն ու մշակույթը
խմբագրելԲնակչության հիմնական զբաղմունքը եղել է ծխախոտագործությունը, շերամապահությունը (մետաքսի երկու մանարան գործարան), փայտի ու փայտածխի արտադրությունը։ Պարտիզակը ունեցել է բժշկական ծառայություն, դեղատուն, փոստ, հեռագրատուն (1911 թվականից)։ Գործել են ինչպես Հայաստանյաց Առաքելական, այնպես էլ կաթոլիկ և բողոքական եկեղեցիներ, ութ դպրոց, որոնցից մեկը՝ բարձրագույն։ Եղել է մտավորական կենտրոն, հրատարակվել են «Փարոս» (1910-1912), «Պայքար» (1912-1914), «Մեղու» (1912-1914), «Պարտիզակ» (1909-1912) և այլ պարբերականներ։ Սեփական (սիրողական), ինչպես նաև Կոստանդնուպոլսից և Անդրկովկասից ժամանող թատերախմբերի ուժերով կազմակերպվել են ներկայացումներ[3]։
Հայտնի պարտիզակցիներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Հայկական Սովետական Հանրագիտարան
- ↑ Արա Մելքոնյանը Պարտիզակի մասին
- ↑ Աբելյան-Արմենյան թատերախմբի մասին(չաշխատող հղում)