Վաղենակ
Calendula January 2008-1 filtered.jpg
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Աստղածաղկավորներ (Asterales)
Ընտանիք Աստղածաղկազգիներ (Asteraceae)
Ենթաընտանիք Աստղածաղկայիններ (Asteroideae)
Տրիբա Calenduleae
Ցեղ Վաղենակ (Calendula)
L., 1753

Վաղենակ (լատ.՝ Calendula), նարգիզ, կալենդուլա, աստղածաղկազգիներ (բարդածաղկավորներ) ընտանիքի միամյա և բազմամյա խոտաբույսերի կամ կիսաթփերի ցեղ։ Հայտնի է մոտ 30 տեսակ, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ պարսկական (լատ.՝ calendula persica

ՏարածումԽմբագրել

Հանդիպում է Սյունիքի մարզում (Ներքին Հանդ, Շվանիձոր, Նռնաձոր գետի մերձակայքում, Ծավ գետի ափին)։ Աճում է չոր, քարքարոտ, խճոտ լանջերին, երբեմն՝ որպես մոլախոտ՝ մշակաբույսերի ցանքերում։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։ Մշակության մեջ բոլոր մարզերում տարածված է վաղենակ դեղատուն (լատ.՝ calendula officinallis)։ Լավ աճում է բոլոր տիպի հողերում, վատ խնամքի դեպքում վայրիանում է։

Կենսաբանական նկարագիրԽմբագրել

 
C. officinalis

Ցողունը կանգուն է, կողավոր, պարզ կամ ճյուղավորվող, բարձրությունը՝ 5(10)-20(30) սմ։ Տերևները հերթադիր են, երկարավուն հակադիր ձվաձևից մինչև երկարավուն-նշտարաձև, թավոտ։ Ծաղկաբույլը զամբյուղ է, մեկական, երկար ծաղկակիրների վրա։ Լեզվակավոր ծաղիկները դեղին են, առէջքային, պտղաբերող, կենտրոնականները՝ խողովակավոր, երկսեռ, անպտուղ։

Ծաղկում է հուլիս-նոյեմբերին։ Պտուղը տարբեր չափերի, աղեղնաձև ծռված սերմիկ է։

Քիմիական կազմԽմբագրել

Դեղաբույս է. պարունակում է եթերայուղեր, թթուներ, խեժեր, սապոնիններ, աղաղանյութեր, ճարպեր, ալկալոիդներ, միկրո- և մակրոտարրեր և այլն։

ՆշանակությունԽմբագրել

Պատրաստուկներն օգտագործում են վերքերի և խոցերի, ստամոքսի, 12-մատնյա աղիքի, լյարդի և լեղապարկի, սրտային հիվանդությունների, արյան բարձր ճնշման, ուռուցքների, շնչուղիների բորբոքման և այլ դեպքերում։ Թուրմն ունի հականեխիչ և հակաբորբոքային հատկություններ։ Գեղազարդիչ է։

ԴասակարգումԽմբագրել

ՏաքսոնոմիաԽմբագրել

Դասը մտնում է Բարդածաղկավորներ (Asteraceae) ընտանիքի և Աստղածաղկազգիներ (Asterales) կարգի մեջ.

  ևս 12 ընտանիք   մոտ 70 տեսակ  
         
  Կարգ Բարդածաղկավորներ     ցեղ
Վաղենակ
    Calendula maroccana
               
  Բաժին կամ Ծածկասերմեր     ընտանիքԱստղածաղկազգիներ     Calendula stellata    
             
  ծաղկավոր բույսեր 44 կարգ   ևս 900-1000 դաս   Calendula suffruticosa
     
 
Calendula suffruticosa
 
Սերմերը

ՆերկայացուցիչներԽմբագրել

Հայտնի են 12-20 տեսակ,, նրանցից մի քանիսը[1].

ԾանոթագրություններԽմբագրել

  1. По данным сайта GRIN (см. карточку растения).

ԳրականությունԽմբագրել

  • Васильченко И. Т. Род 1565. Календула — Calendula L. // Флора СССР. В 30 т. / Начато при руководстве и под главной редакцией акад. В. Л. Комарова; Ред. тома Б. К. Шишкин и Е. Г. Бобров. — М.—Л.։ Изд-во АН СССР, 1961. — Т. XXVI. — С. 857—861. — 938 с. — 2400 экз.

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։