Վահե Բաղդասարյան (ազատամարտիկ)

բժիշկ-ազատամարտիկ

Վահե Բաղդասարյան, (մայիսի 6, 1972(1972-05-06), Կաքավաձոր, Արագածոտնի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ - հունիսի 13, 1993(1993-06-13)), բժիշկ-ազատամարտիկ: «Սասունցիներ» կամավորական ջոկատի, Շուշիի վաշտի(հետագայում Շուշիի առանձնակի գումարտակ) «Եղնիկներ» պարտիզանական ջոկատի անդամ[1]:

Վահե Բաղդասարյան
Վահե Բաղդասարյան 1972-1993.jpg
մայիսի 6, 1972(1972-05-06) - հունիսի 13, 1993(1993-06-13) (21 տարեկանում)
ԾննդավայրԿաքավաձոր, Արագածոտնի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
ՊարգևներԱրցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան և Արցախի Հանրապետության «Շուշիի ազատագրման համար» մեդալ

Կենսագրություն:Խմբագրել

Վահե Բաղդասարյանը ծնվել է 1972 թվականի մայիսի վեցին, Թալինի շրջանի Կաքավաձոր գյուղում (Արագածոտնի մարզ), ուսուցչի ընտանիքում: 1977-1984 թթ սովորել է տեղի դպրոցում այնուհետև տեղափոխվել Թալինի կենսաբանական թեքումով դպրոց: Ուսումն ավարտել է 1988 թ. և նույն թվականին (16 տարեկան հասակում) ընդունվել է Երևանի պետական Բժշկական ինստիտուտ՝ բուժական ֆակուլտետ: 1989 թ-ից մասնակցում է ԼՂՀ ինքնապաշտպանական մարտերին և զոհվում դրանցից մեկի ժամանակ 1993 թ հունիսի 13-ին Դաստագիր գյուղի մոտակայքում:

Հասարակական ռազմական գործունեություն:Խմբագրել

Վահե Բաղդասարյանի հայրենանավեր գործունեությունը մեծ էր թե 1988 թ Սպիտակի երկրաշարժի, թե Արցախյան պատերազմում։ Նա ուսանաղական տարիներին անդամակցում է ՀՅԴ կուսակցությանը և դառնում Նիկոլ Աղբալյան ուսանողական Միության առաջին անդամներից մեկը: 1988թ դեկտմբերի 8-ին մեկնում է Սպիտակ՝ աղետի գոտի, փրկարարական աշխատանքներին օժանդակելու համար:

1989 թ-ից միանում է Արցախյան ազատամարտին: «Սասունցիներ» կամավորական (հրամանատար Ալֆրեդ Ներսիսյան (Աֆո)[2]), «Եղնիկներ» պարտիզանական (հրամանատար Շահեն Մեղրյան[3]) ջոկատների, Շուշիի առանձնակի գումարտակի(հրամանատար Ժիրայր Սեֆիլյան[4]) կազմում մարտեր է մղել Ասկերանի շրջանի Լեյնո-Հասանաբադ, Լիսագոր-Շուշի-Լաչին, Մարտակերտի շրջանի Սարսանգ-Կրկժան-Ջրաբերդ-Հաթերք-Տոնաշեն, Շահումյանի շրջանի Գյուլիստան-Խարխապատ ուղություններով: Նրա վերջին մարտը տեղի ունեցավ 1993 թ Դաստագիր գյուղի մոտակայքում որտեղ և նա հերոսաբար կնքեց իր վախճանը 21 տարեկան հասակում:

Պետական պարգևներԽմբագրել

Վահե Բաղդասարյանը Արցախյան պատերազմում կատարած իր գործունեության համար հետմահու պարգևատրվել է՝

  • ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստճանի շքանշանով
  • «Շուշիի ազատագրման համար» մեդալով

ՀիշատակություններԽմբագրել

Բժիշկ-ազատամարտիկի անունն է կրում՝

  • Կաքավաձորի ռազմագիտության դասասենյակը
  • «Եղնիկներ» զորամասի կամուրջները[5]
  • ՀՅԴ ՆԱՈՒՄ-ի բժշկական խումբը

Նրան է նվիրված «Տրիոլետ Վահե Բաղդասարյանին» երգը (խոսք՝ Ռաֆիկ Ղազինյանի, երաժշտություն՝ Սահակ Սահակայանի)

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Չիբուխչյան Անահիտ (2015)։ Կանաչ մշուշի հերոսները։ էջեր 10–118։ ISBN 978-9939-52-971-4 
  2. «Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/508 — Վիքիդարան»։ hy.wikisource.org (հայերեն)։ Վերցված է 2018-01-04 
  3. «Շահեն Մեղրյանի «Եղնիկները»»։ asekose.am։ Վերցված է 2018-01-04 
  4. «Շուշիի առանձնակի գումարտակ - Radio YAN - Armenian Radio Station»։ Radio YAN - Armenian Radio Station (en-US)։ 2011-12-29։ Վերցված է 2018-01-04 
  5. «Սահմանի հավատարիմ քույրերը (լուսանկարներ՝ «Եղնիկներ»-ից)»։ Երկիր Մեդիա (ru-RU)։ Վերցված է 2018-01-04 

Արտաքին հղումներԽմբագրել