Եղնիկներ պարտիզանական ջոկատ

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Եղնիկ (այլ կիրառումներ)

Եղնիկներ պարտիզանական ջոկատ, կազմավորվել է 1992 թվականի հունիսի 25-ին՝ Շահումյանի անկումից հետո, Հաթերք գյուղում՝ շրջանի գյուղերի ինքնապաշտպանական ջոկատների հիմքի վրա։ Ունեցել է շտաբ, դրոշ և զինանշան, որը Գյուլիստանի մելիքների զինանշանն էր։ 1993 թվականի մարտից «Եղնիկների» հիմքի վրա ստեղծվել է Շահեն Մեղրյանի անվան հատուկ ջոկատը։

Եղնիկներ պարտիզանական ջոկատ
Ընդհանուր տեղեկություն
Տեսակռազմական միավոր
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան և Flag of Artsakh.svg Արցախ
Ստեղծվեցհունվարի 25, 1992
ՃակատամարտերԱրցախյան ազատամարտ
Լուծարվեց1994
Հրամանատարներ
Հայտնի հրամանատարներՇ. Մեղրյան, Հ. Խդրյան, Շ. Հովասափյան («Կուճուր Շահեն»), Ա. Կուրեպին, Պ. Մեղրյան

1992-1994 թվականներին ջոկատը տեղաբաշխվել է Արցախի Հանրապետության անտառներում և պարբերաբար հարվածներ հասցրել հակառակորդին Շահումյանի (Վերինշեն, Գյուլիստան, Շահումյան, Խարխափուտ) և Մարտակերտի (Դաստագիր, Մատաղիս, Տոնաշեն, Մաղավուզ, Ականաբերդ, Հաթերք) շրջանների տարածքում, մասնակցել Սարսանգի հիդրոհանգույցի ազատագրական մարտերին։ 1992 թվականի ամռանն իր գործողություններով կանխել է ադրբեջանական Գերանբոյի գնդի առաջխաղացումը Մարտակերտի շրջան։ Մարտերի ընթացքում հակառակորդին պատճառվել է ռազմական տեխնիկայի և կենդանի ուժի մեծ կորուստներ։

Հրամանատար՝ Շահեն Մեղրյան, շտաբի պետ՝ Սերգեյ Չալյան, Շ. Մեղրյանի զոհվելուց հետո (1993) մարտական գործողությունները ղեկավարել են Հ. Խդրյանը, Շահեն Հովասափյանը, Ա. Կուրեպինը և Պ. Մեղրյանը։ Ջոկատից զոհվել է 27 ազատամարտիկ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC BY-SA icon 80x15.png