Ուևերլի, կամ Վաթսուն տարի առաջ
Ուևերլի, կամ Վաթսուն տարի առաջ (անգլ.՝ Waverley; or 'Tis Sixty Years Since), Վալտեր Սքոթի պատմական վեպ, հրապարակված 1814 թ.։ Հրապարակվելով անանուն՝ այս վեպը դարձավ գրողի առաջին արձակ ստեղծագործությունը և համարվում է նրա առաջին պատմական վեպը։ Այն այնքան հայտնի դարձավ, որ Վալտեր Սքոթի մյուս ստեղծագործությունները հրապարակվում էին, ինչպես վեպեր ««Ուևերլիի» հեղինակի կողմից»։ 1815 թ. գրողը պարգևատրվեց Գեորգ IV-ի մոտ, ով ցանկանում էր անձամբ ծանոթանալ ««Ուևերլիի» հեղինակի հետ»[2]։
Ուևերլի, կամ Վաթսուն տարի առաջ անգլ.՝ Waverley; or 'Tis Sixty Years Since | |
---|---|
![]() | |
Հեղինակ | Վալտեր Սքոթ |
Տեսակ | գրավոր աշխատություն և debut novel? |
Ժանր | պատմավեպ, Խաբեբայապատում և դաստիարակչական վեպ |
Բնօրինակ լեզու | շոտլանդերեն, գելական շոտլանդերեն և անգլերեն |
Ստեղծման տարեթիվ | 1814 |
Նկարագրում է | Շոտլանդիա |
Շարք | Ուևերլիի |
Հաջորդ | Գայ Մեներինգ |
Երկիր | ![]() |
Հրատարակման վայր | Միացյալ Թագավորություն |
Հրատարակիչ | Արչիբալդ Կոնստեբլ և Constable & Robinson |
Հրատարակման տարեթիվ | հուլիսի 7, 1814[1] |
Թվային տարբերակ | gutenberg.org/ebooks/5998 |
Վեպի անվանման ծագումըԽմբագրել
Գոյություն ունի լայն տարածում գտած և ոչ ճիշտ մի կարծիք, թե Վալտեր Սքոթը վեպը գրելիս ոգեշնչվել է անգլիական Ուևերլի աբբայության տեսարաններով[3]։ Հեղինակն ինքը գրել է, որ ինքն ուղղակի ձգտել է ընտրել ավելի չեզոք, ընթեցողին ոչ մի բանի մասին չասող. «…ես, ինչպես մի սպիտակ վահանով ասպետ՝ առաջին անգամ արշավանքի դուրս եկող, իմ հերոսի համար ընտրել եմ Ուևերլի անունը՝ դեռևս չդիպչած ու իր հնչողությունից ոչ մի բարու կամ չարի մասին միտք չհուշող, բացի նրանցից, որոնք ընթերցողին հարմար կլինեն ավելի ուշ անվան հետ կապելու համար»։
ՍյուժենԽմբագրել
Վեպի գործողությունը ընթանում է 1745 թվականի Յակոբինների ապստամբության շրջանում։
Վեպի հաջողությունըԽմբագրել
Հրապարակումից միանգամից հետո վեպը ձեռք բերեց մեծ տարածում։ Առաջին հրատարակությունը, որի տպաքանակը կազմում էր հազար պատճեն, վաճառվեց հրապարակումից երկու օր հետո, իսկ նոյեմբերին «Ուևերլին» ենթարկվել էր արդեն չորս վերահրատարակման։ Գրականագետները և քննադատները նույնպես վեպը թեժ ընդունեցին, հատկապես Ֆրենսիս Ջեֆրին Edinburgh Review-ից, ով նշում էր գործող անձանց նկարագիրների իրականությունը, մաքրությունը և այդ կերպարների ուժը։ Սակայն ուրիշներն արտահայտեցին վտանգավորություն՝ պատճառաբանելով, որ գրքում կան պատմական փաստերի աղավաղում և ռոմանտիկ հերյուրանք[4]։
Չնայած Սքոթի անանունությունը պահպանելու փորձերին, վավերական հեղինակությունը արագ կռահվեց։ Ջեյն Օսթինը գրել է. «Վալտեր Սքոթը չպիտի գրի վեպեր, հատկապես՝ լավ վեպեր։ Դա անարդար է։ Որպես ապագա բանաստեղծ, նա վաստակել է փառք և եկամուտ, և նրան չարժե խլել ուրիշ հեղինակների հացը իրենց բերանից։ Ես նրան չեմ հավանում, և ես շատ կցանկանայի չսիրել «Ուևերլին», բայց այստեղ, ցավոք սրտի, ես ոչինչ չեմ կարող անել ինձ հետ»[5]։ Սքոթն ինքը ընդունել է իր հեղինակությունը միայն 1827 թվականին[6]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Oxford Dictionary of National Biography / C. Matthew — Oxford: OUP, 2004.
- ↑ Prebble, John (2000)։ The King's Jaunt: George IV in Scotland, August 1822 'One and Twenty Daft Days'։ Birlinn Publishers։ ISBN 1-84158-068-6
- ↑ «Waverley Abbey near Farnham, Surrey» (անգլերեն)։ Astoft։ Արխիվացված օրիգինալից 2012-04-01-ին։ Վերցված է 2009-06-05
- ↑ «The Walter Scott Digital Archive» (անգլերեն)։ Edinburgh University Library։ Արխիվացված օրիգինալից 2012-04-01-ին։ Վերցված է 2009-06-05
- ↑ http://www.pemberley.com/janeinfo/brablt16.html#letter88%7Ctitle= Ջեյն Օսթինի նամակը Աննա Օսթինին, 1814, սեպտեմբերի 28
- ↑ Chronology of Walter Scott's life
Արտաքին հղումներԽմբագրել
- Ուևերլի, կամ Վաթսուն տարի առաջ վեպը Գուտենբերգի նախագծում