Ռոբ Ռոյ (անգլ.՝ Rob Roy), Վալտեր Սքոթի պատմավեպ, հրապարակված 1817 թ.։ Վեպում պատմվում է Շոտլանդիայի ազգային հերոս Ռոբ Ռոյի մասին։

Ռոբ Ռոյ
անգլ.՝ Rob Roy
ՀեղինակՎալտեր Սքոթ
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրպատմավեպ և դաստիարակչական վեպ
Բնօրինակ լեզուշոտլանդերեն և գելական շոտլանդերեն
Կերպար(ներ)Rob Roy MacGregor?
ՇարքՈւևերլիի
ՆախորդՍև թզուկը
Երկիր Միացյալ Թագավորություն
ՀրատարակիչConstable & Robinson և Longman
Հրատարակման տարեթիվդեկտեմբերի 30, 1817
 Rob Roy (novel) Վիքիպահեստում

Վեպը հանդիպել է բարեհաճ ակնարկների և վաճառվել չափազանց լավ։ Վալտեր Սքոթը արժանացավ Շեքսպիրի հետ համեմատվելուն։ Հրատարակումից հետո երկու շաբաթվա ընթացքում վաճառվեց ողջ տպաքանակը, որը կազմում էր 10 հազար պատճեն (այդ ժամանակների համար դա ապշեցուցիչ թիվ էր)։

Նախապատմությունը

խմբագրել

Իր աշխատանքը սկսելուց առաջ Սքոթը կրկին դիմեց Constable & Co. հրատարակչությանը, ում դեռ վաղուց խոստացել էր «Շոտլանդիայի պատմությունը»։ Նա նաև դժգոհ էր իր նախորդ հրատարակիչ Ուիլյամ Բլեքվուդից, ով վատ վաճառքի պատճառով հրաժարվել էր թողարկել «Պանդոկապետի պատմվածքները» շարքի առաջին վեպերի՝ «Պուրիտանի» և «Սև թզուկի» կրկնակի տպաքանակները։ Վերնագիրը նույնպես առաջարկված էր Կոնստեբլի կողմից, քանի որ Սքոթը նախընտրեց ավելի քիչ բանի մասին «խոսող» անվանում։

1817 թ. մայիսին Կոնստեբլը ստորագրեց պայմանագիրը, իսկ օգոստոսին Վալտեր Սքոթը սկսեց գրել նոր գիրքը։ Վեպի աշխատանքը դանդաղեց հեղինակի հիվանդության պատճառով, որի արդյունքում Սքոթը ստիպված էր մշտապես լաունդանում ընդունել, և հազիվ փրկվեց սովամահությունից խիստ դիետայի պատճառով։ Հնարավոր է, որ հենց այս պատճառով է, որ «Ռոբ Ռոյի» գործողությունները ընթանում են ավելի արագ, քան Սքոթի մյուս ստեղծագործություններում։ Դեկտեմբերի սկզբին վեպը ավարտին է հասցվում և ամսի 30-ին հրապարակվում։

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբ Ռոյ (վեպ)» հոդվածին։