Պուրիտանը (անգլ.՝ Old Mortality կամ The Tale of Old Mortality), Վալտեր Սքոթի պատմավեպ, հրապարակված 1816 թվականին։ Հրատարակվել է «Սև թզուկի» հետ և մտնում է «Պանդոկապետի պատմվածքները» շարքի մեջ[1]։

Պուրիտանը
անգլ.՝ The Tale of Old Mortality
ՀեղինակՎալտեր Սքոթ
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրպատմավեպ
Բնօրինակ լեզուանգլերեն
Կերպար(ներ)Ջեդեդիա Քլեյշբոթամ
Ստեղծման տարեթիվ1816
ՇարքՊանդոկապանի պատմվածքներ
ՆախորդՍև թզուկը
Երկիր Շոտլանդիա
ՀրատարակիչՈւիլյամ Բլեքվուդ և Ջոն Մյուրեյ
Հրատարակման տարեթիվ1816
 Old Mortality Վիքիպահեստում

Վեպի հիման վրա գրվել են ֆրանսիացի հեղինակներ Ժակ Ֆրանսուա Անսելոյի և Ժոզեֆ Կվասիեր Սանտինի «Կլորագլուխները և կավալերները» (ֆր.՝ Têtes rondes et Cavaliers, 1833) պիեսը, որի սյուժեի վրա էլ, իր հերթին հիմնված է իտալացի կոմպոզիտոր Վինչենցո Բելլինիի Պուրիտաններ օպերան (իտալ.՝ I puritani

Նախապատմությունը խմբագրել

«Սև թզուկը» վեպի վրա Սքոթը ավարտեց իր աշխատանքը 1816 թ. օգոստոսին, և արդեն սեպտեմբերին անցել էր «Պուրիտանը» վեպը գրելուն։ Նա այն գրեց չափազանց արագ. վերջացրեց նույն թվականի նոյեմբերին։ Եթե «Ուևերլիի» դեպքում գրողը ապավինել էր բանավոր վկայություններին, ապա «Պուրիտանի» մեջ ներգրավված են նրա ծավալուն 17-րդ դարի պատմական աղբյուրների, ժամանակակից պամֆլետների և բանավոր ավանդությունների ուսումնասիրությունները։ Այդ ժամանակաշրջանի քաղաքացիական և եկեղեցական կոնֆլիկտների թեման վաղուց էր գրավում Սքոթին[1]։

Վեպը հրատարակվել է 1816 թ. «Old Mortality» («Գերեզմանոցի ծերուկը») վերնագրով։ Վալտեր Սքոթը ավելի ուշ հիշեցրեց, որ սկզբնական վերնագիրը եղել է «The Tale of Old Mortality» («Գերեզմանոցի ծերուկ պատմվածքը»), բայց հրատարակչությունում այն անհայտ պատճառով կրճատել էին, հավանաբար՝ սխալմունքն է եղել պատճառը։

Հրատարակչությունում այնպես էին վեպի հաջողության վրա վստահ, որ կրկնակի տպաքանակը պատվիրվել էր առաջինի վաճառքից առաջ։ Երկու տպաքանակները վաճառվեցին վեց շաբաթում։ Առևտրային հաջողությունը ուղեկցվում էր քննադատների դրական ակնարկներով[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Old Mortality (Tales of My Landlord, First Series)» (անգլերեն). Edinburgh University Library. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 19-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պուրիտանը» հոդվածին։