Կյանքի հանրագիտարան (անգլ.՝ Encyclopedia of Life, (EOL)), ազատ խմբագրմամբ, առցանց հանրագիտարան է, որը ստեղծվել է ներառելու գիտությանը հայտնի բոլոր 1,9 միլիոն կենդանիների տեսակների մասին տեղեկություններ։ Այն ստեղծվել և զարգացվում է գոյություն ունեցող տվյալների բազաների, ինչպես նաև մասնագետների և ոչ մասնագետների անհատական ներդրումների միջոցով[1]։

Կյանքի հանրագիտարան
Изображение логотипа
eol.org(անգլ.)
Տեսակէլեկտրոնային կենսաբանական տվյալներ, կայք, առցանց տվյալների բազա և Քրաուդսորսինգ
Լեզուանգլերեն
Բացված2008
 PediaPress - Encyclopedia of Life Վիքիպահեստում

Կայքի նպատակն է ստեղծել "անսահման ընդլայնվող" էջ ամեն տեսակի կենդանու համար, որի մեջ տեքստային մասին զուգահեռ նաև ներառված են տեսանյութեր, ձայնային հոլովակներ, լուսանկարներ, գրաֆիկական պատկերներ[2]։ Որպես հավելում, հանրագիտարանը նաև ներառում է բովանդակություն Biodiversity Heritage Library-ից, որը թվայնանում է միլիոնավոր էջեր պարունակող տպագրված նյութեր աշխարհի հիմնական բնական գիտությունների մասին նյուեր պարունակող գրադարաններից։

Նախագիծը իսկզբանե ստեղծվել էր ՄակԱրտուրի և Սլոանի հիմնադրամների կողմից 50 միլիոն դոլար չափով ֆինանսավորման առաջարկի միջոցով, հիմնադրամները տրամադրել են համապատասխանաբար 20 և 5 միլիոն դոլար։ Մնացած 25 միլիոնը տրամադրվել է հինգ կազմակերպությունների կողմից՝ Ֆիլդի թանգարան, Հարվարդի համալսարան, Ծովային կենդանիների կենսաբանական լաբորատորիա, Միսուրիի բուսաբանական այգի, և Սմիթսոնյան ինստիտուտ։

Նախագիծը սկզբում ղեկավարում էր Ջիմ Էդվարդսը[3], իսկ զարգացնող թիմը ղեկավարում էր Դևիդ Պատերսոնը։ Այսօր ևս նախագծին մասնակից կազմակերպությունները շարունակում են աջակցել նախագծին ֆինանսական ներդրումներով։

Տես նաև Խմբագրել

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. «EOL History»։ Eol.org։ 2012-02-28։ Վերցված է 2012-03-23 
  2. Odling-Smee Lucy (2007-05-09)։ «Encyclopedia of Life launched»։ Nature։ doi:10.1038/news070508-7։ Վերցված է 2007-05-09 
  3. «James Edwards - Encyclopedia of Life»։ Eol.org։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-15-ին։ Վերցված է 2015-11-21 

Արտաքին հղումներ Խմբագրել