Ստևան Ստոյանովիչ (սերբ.՝ Stevan Stojanović, սերբ․ կյուրեղագիր՝ Стеван Стојановић, հունվարի 9, 1856 - սեպտեմբերի 28, 1914), հայտնի նաև Ստևան Մոկրանյաց (Мокрањац) բեմական անվամբ, սերբ կոմպոզիտոր, բանահավաք, դիրիժոր, մանկավարժ։

Ստևան Մոկրանյաց
Ստեվան Մոկրանյացի դիմանկարը, հեղ․՝ Ուրոշ Պրեդիչ
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունСтеван Мокрањац
Ծնվել էհունվարի 9, 1856
Նեգոտին, Սերբիա[1]
ԵրկիրՍերբիա Սերբիա
Մահացել էսեպտեմբերի 28, 1914(1914-09-28) (տարիքը 58)
Սկոպիե, Սկոպիեի շրջան, Սերբիայի թագավորություն[1]
ԳերեզմանԲելգրադի նոր գերեզմանատուն
Ժանրերկրոնական երաժշտություն
Մասնագիտությունկոմպոզիտոր, դիրիժոր, երաժշտագետ և երաժշտական ազգագրագետ
Գործիքներջութակ
ԿրթությունԲելգրադի համալսարան, Լայպցիգի համալսարան (1887), Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան և Հռոմի Սապիենզա համալսարան
ԱնդամակցությունՍերբական գիտությունների և արվեստների ակադեմիա
 Stevan Stojanović Mokranjac Վիքիպահեստում

Սովորել է Բելգրադում, Մյունխենում, կատարելագործվել Հռոմի «Սանտա-Չեչիլիա» ակադեմիայի կոնսերվատորիայում, Լայպցիգում։ 1887 թվականից ղեկավարել է Բելգրադի երգչախմբային ընկերությունը։ 1899 թվականին Բելգրադում հիմնել է երաժշտական դպրոց (այժմ՝ Ս․ Մոկրանյացի անվան)։ Որպես կոմպոզիտոր ճանաչվել է 15 «Ռուկովետներ»-ով, որոնցում ստեղծել է խմբերգային գրության ազգային ինքնատիպ ոճ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Мокраняц Стеван // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 695  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստևան Մոկրանյաց» հոդվածին։