Ստեֆանիա Ջանինի (իտալ.՝ Stefania Giannini, նոյեմբերի 18, 1960(1960-11-18)[1], Լուկա, Տոսկանա, Իտալիա[1][2]), իտալացի լեզվաբան, դիվերգենցիայի մասնագետ, սենատոր (2013 թվականից), Ռենցիի կառավարության կրթության, համալսարանների և գիտական հետազոտությունների նախարար (2014-2016)։

Ստեֆանիա Ջանինի
իտալ.՝ Stefania Giannini
 
Կուսակցություն՝ Civic Choice?
Կրթություն՝ Պիզայի համալսարան
Մասնագիտություն՝ լեզվաբան, համալսարանի դասախոս և քաղաքական գործիչ
Ծննդյան օր նոյեմբերի 18, 1960(1960-11-18)[1] (64 տարեկան)
Ծննդավայր Լուկա, Տոսկանա, Իտալիա[1][2]
Քաղաքացիություն  Իտալիա
Ի ծնե անուն իտալ.՝ Stefania Giannini
 
Կայք՝ stefaniagiannini.it/#
 
Պարգևներ
«Իտալական Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի մեծ սպա

Կենսագրություն

խմբագրել

Գիտական գործունեություն

խմբագրել

1991 թվականին Պերուջայի՝ արտասահմանցիների համաար նախատեսված համալսարանի դիվերգենցիայի և լեզվաբանության բաժնում դարձել է անդյունկտ-պրոֆեսոր (Professore Associato), 1992-1994 թվականներին գլխավորել է նույն համալսարանի հնչյունաբանության և հնչույթաբանության ամբիոնը, 1994-1998 թվականներին՝ հանրալեզվաբանության ամբիոնը։ 1999 թվականին դարձել է դիվերգենցիայի և լեզվաբանության իսկական պրոֆեսոր և նույն թվականին գլխավորել է ընդհանուր լեզվաբանության նոր ամբիոնը, 2004-2013 թվականներին եղել է նույն համալսարանի ռեկտոր[3]։

Քաղաքական գործունեության սկիզբ

խմբագրել

2013 թվականի փետրվարի 24-ին Տոսկանայից ընտրվել է Սենատում։ 2013 թվականի մարտի 19-ից մինչև 2013 թվականի դեկտեմբերի 9-ը (2013 թվականի նոյեմբերի 27-ից խմբակցությունը կոչվել է «Իտալիայի համար») եղել է «Քաղաքացիական ընտրություն Իտալիայի համար» (Scelta Civica per l’Italia) խմբակցության քարտուղար, խմբակցության պառակտումից հետո՝ 2013 թվականի դեկտեմբերի 10-ին, դարձել է «Քաղաքացիական ընտրություն Մոնտիի հետ հանուն Իտալիայի» խմբակցության քարտուղար, որը 2013 թվականի դեկտեմբերի 13-ից կոչվում է «Քաղաքացիական ընտրություն Իտալիայի համար»։ 2013 թվականի մայիսի 7-ից Սենատի 7-րդ մշտական հանձնաժողովի անդամ է (հանրային կրթության, մշակույթի հարցերով), 2013 թվականի հուլիսի 19-ից՝ մանկության և պատանեկության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի անդամ, 2013 թվականի հուլիսի 4-ից մինչև հոկտեմբերի 21-ը՝ Կենտրոնական եվրոպական նախաձեռնության խորհրդարանական ասամբլեայում իտալական խորհրդարանական պատվիրակության անդամ, 2013 թվականի հոկտեմբերի 22-ից գլխավորում Է պատվիրակությունը, 2013 թվականի հունիսի 5-ից՝ արտասահմանում իտալացիների գործերի կոմիտեի անդամ[4]։

2013 թվականի նոյեմբերի 16-ին «Քաղաքացիական ընտրություն» կուսակցության ասամբլեայում ընտրվել է կուսակցության քարտուղար և քաղաքական համակարգող[5]։ 2014 թվականի հունիսի 4-ին՝ 2014 թվականի եվրոպական ընտրություններում «Քաղաքացիական ընտրության» ձախողումից հետո (կուսակցությունը ոչ մի մանդատ չի ստացել), հայտարարել է կուսակցության քաղաքական համակարգողի և Սենատում խմբակցության քարտուղարի պաշտոններից պաշտոնաթողության մասին[6]։

Ռենցիի կառավարությունում կրթության, համալսարանների և գիտական հետազոտությունների նախարար

խմբագրել
 
Ստեֆանիա Ջանինին (աջից) և Ռենցիի կառավարության այլ անդամներն Իրանում՝ 2016 թվականի ապրիլի 12-ին՝ երկրի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի մոտ, ընդունելության ժամանակ

2014 թվականի փետրվարի 22-ին ընդգրկվել է Ռենցիի կառավարության կազմում՝ որպես կրթության, համալսարանների և գիտական հետազոտությունների նախարար[7]։

2014 թվականի մայիսի 20-ին Ջանինին հայտարարել է Իտալիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում ընդգրկվելու նոր կանոնների ներդրման մասին. ընդունելության քննությունները վերացվում են, դիմորդի ընդունման մասին որոշումն ընդունվում է ուսուցման առաջին տարվա արդյունքներով[8]։

2014 թվականի օգոստոսի 18-ին Ջանինին գրավել է ողջ Իտալիայի ուշադրությունը՝ մերժելով Տոսկանայի Ֆորտե դեի Մարմիի քաղաքային համայնքի քաղաքապետի առաջարկը, այն է՝ տեղափոխել դպրոցներում պարապմունքների սկիզբը և ուսումնական տարին սկսել դպրոցական էքսկուրսիաներից՝ որպես զբոսաշրջության ոլորտի ճգնաժամային վիճակի հաղթահարման միջոց[9][10]։

2015 թվականի մարտի 12-ին կառավարությունը հավանություն է տվել դպրոցի բարեփոխման մասին օրինագծին, որը ստացել Է «La buona scuola» (Լավ դպրոց) անվանումը[11][12], 2015 թվականի հուլիսի 9-ին Պատգամավորների պալատը հավանություն է տվել այն վերջնական խմբագրությամբ[13][14]։

2016 թվականի դեկտեմբերի 12-ին՝ Մատեո Ռենցիի հրաժարականից հետո, կազմավորվել է Ջենտիլոնիի կառավարությունը, որում Ջանինին ոչ մի պաշտոն չի ստացել[15]։

Անցում Դեմոկրատական կուսակցություն

խմբագրել

2015 թվականի փետրվարի 7-ին գտնվելով Միլանում, որտեղ ավարտվել էր 2015 թվականի Համաշխարհային ցուցահանդեսի նախապատրաստությունը, Ջանինին հայտարարել Է Դեմոկրատական կուսակցություն անցնելու մասին (զուգահեռ նույն անցումը կատարել է Կառլո Կալենդան)։ Ընդ որում՝ նա Մարիո Մոնտիին, որը 2013 թվականին հեռացել էր քաղաքացիական ընտրությունից, մեղադրել է 2014 թվականի եվրոպական ընտրություններում կուսակցության ձախողման և նրա քաղաքական հեռանկարները կորցնելու մեջ[16]։

Պարգևներ

խմբագրել

«Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի Մեծ սպա (2011 թվականի փետրվարի 28)[17]։

Քննադատություն

խմբագրել

2014 թվականի մարտի 17-ին Ֆինանսական գվարդիան սկսել է Պերուջայի օտարերկրացիների համար համալսարանի ռեկտորատի փաստաթղթերի ստուգումը նրա նախկին ռեկտոր Ստեֆանիա Ջանինիի դեմ հետաքննության շրջանակներում՝ պետությանը 525 հազար եվրո չափով վնաս հասցնելու կասկածանքով, ինչը կապված է համալսարանին կից խոհարարական դպրոցի ստեղծման հետ[18]։ 2014 թվականի դեկտեմբերի 9-ին Ջանինին դատարան էր կանչվել պետությանը 420 հազար եվրոյի չափով վնաս հասցնելու մեղադրանքով։ Քննության պնդմամբ 2008 թվականի ապրիլի 8-ին ռեկտոր Ջանինին համալսարանի տնօրենների խորհրդին առաջարկել էր Սկորտիչիի համալսարանի տարածքները հանձնել 432 քառակուսի մետր մակերեսով։ Ֆոլինյոյի «Il circo del gusto» ընկերությունը նպատակ է ունեցել կազմակերպել իտալական խոհարարական արվեստի հիշյալ դպրոցը, սակայն մինչև 2010 թվականի հունիսը այդ տարածքները չեն օգտագործվել, իսկ հետագայում՝ 2011 թվականի ապրիլից մինչև օգոստոս, ընկերությունը համալսարանին չի վճարել սահմանված գումարները[19]։

2014 թվականի փետրվարի 24-ին «il Tempo» թերթը հրապարակել է Ավգուստո Պարբոնիի հոդվածը, որտեղ ասվում էր, որ 2011 թվականի նոյեմբերի 8-ին ռեկտոր Ջանինին Բրյուսել էր թռչում հայտնի կատակերգու և դերասան Ռոբերտո Բենինյիի հետ, որը Եվրոպական խորհրդարանում՝ Իտալիայի միավորման 150-ամյակին նվիրված շրջագայության շրջանակներում, հանդես էր գալիս Դանթեի ստեղծագործության մասին իր թատերականացված դասախոսություններով։ Լրագրողի պնդմամբ 16 400 եվրո արժողությամբ «Falcon 20» մասնավոր ինքնաթիռի թռիչքը վճարել է Պերուջայի համալսարանը[20]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 senato.it (իտալ.)
  2. 2,0 2,1 2,2 OPAC SBN (իտալ.)
  3. «Chi è Stefania Giannini, il nuovo ministro dell'Istruzione» (իտալերեն). Corriere dell’Università. Վերցված է 2014 թ․ մարտի 3-ին.
  4. «Scheda di attività (XVII Legislatura): Stefania GIANNINI» (իտալերեն). Senato della Repubblica. Վերցված է 2014 թ․ մարտի 3-ին.
  5. «Scelta civica, è scissione. Giannini nuovo segretario, Bombassei presidente» (իտալերեն). la Repubblica. 2013 թ․ նոյեմբերի 16. Վերցված է 2014 թ․ մարտի 3-ին.
  6. «Caos Scelta Civica. Giannini e Romano lasciano, Balduzzi reggente» (իտալերեն). la Repubblica. 2014 թ․ հունիսի 4. Վերցված է 2014 թ․ հունիսի 4-ին.
  7. «Governo Renzi (dal 22/02/2014)» (իտալերեն). Governo Italiano. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 29-ին.
  8. «Università, addio al test d'ingresso. "Selezione alla fine del primo anno"» (իտալերեն). la Stampa. 2014 թ․ մայիսի 20. Վերցված է 2014 թ․ մայիսի 21-ին.
  9. «Il ministro Giannini: «Nessun posticipo dell'apertura delle scuole»» (իտալերեն). Corriere della Sera. 2014 թ․ օգոստոսի 18. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 18-ին.
  10. «No della Giannini all'apertura posticipata delle scuole: "Potrebbe danneggiare le famiglie"» (իտալերեն). la Stampa. 2014 թ․ օգոստոսի 18. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 18-ին.
  11. «Riforma scuola, ok cdm. Renzi: 'Camere faranno in tempo in un modo o nell'altro'» (իտալերեն). il Fatto Quotidiano. 2015 թ․ մարտի 12. Վերցված է 2015 թ․ մարտի 15-ին.
  12. Luca Sappino (2015 թ․ մարտի 12). «Scuola, il governo Renzi vara la riforma. Presidi-allenatori e 500 euro bonus ai docenti». L'Espresso (իտալերեն). la Repubblica. Վերցված է 2015 թ․ մարտի 15-ին.
  13. «Il ddl Scuola è legge: 277 sì, 173 no. L'ok alla Camera. Proteste in Aula» (իտալերեն). Corriere della Sera. 2015 թ․ հուլիսի 9. Վերցված է 2015 թ․ հուլիսի 9-ին.
  14. Flavia Amabile (2015 թ․ հուլիսի 9). «Super-presidi e assunzioni: cosa prevede la riforma della scuola» (իտալերեն). la Stampa. Վերցված է 2015 թ․ հուլիսի 9-ին.
  15. «Gentiloni ha accettato l'incarico, nasce il suo governo . Alfano agli Esteri, Minniti all'Interno, Boschi sottosegretario» (իտալերեն). la Stampa. 2016 թ․ դեկտեմբերի 12. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 12-ին.
  16. «Giannini e l'addio a Scelta civica. «È stato Monti ad abbandonarci»» (իտալերեն). Corriere della Sera. 2015 թ․ փետրվարի 7. Վերցված է 2015 թ․ փետրվարի 7-ին.
  17. «Giannini Prof.ssa Stefania». Dettaglio decorato (իտալերեն). Presidenza della Repubblica. Վերցված է 2015 թ․ հունվարի 16-ին.
  18. Alessandro Ferrucci (2014 թ․ մարտի 18). «Stefania Giannini, Corte dei conti indaga sulla gestione a Università per stranieri» (իտալերեն). il Fatto Quotidiano. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.
  19. Corrado Zunino (2014 թ․ դեկտեմբերի 10). «Corte dei conti, a giudizio il ministro Giannini: danni per 420mila euro quando era rettore» (իտալերեն). la Repubblica. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.
  20. Augusto Parboni (2014 թ․ փետրվարի 24). «Giannini e Benigni sul jet privato» (իտալերեն). il Tempo. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեֆանիա Ջանինի» հոդվածին։