Լուկա (իտալերեն՝ Lucca), քաղաք Իտալիայում՝ Տոսկանա մարզի նույնանուն գավառում, որի վարչական կենտրոնն է։ Ընկած է Սերկիո գետի ափին։ Զբաղեցնում է 185 կմ² տարածք։ Լուկայի բնակչությունը կազմում է 89 154 մարդ (ըստ 2014 թվականի ապրիլին անց կացված մարդահամարի)[1]։

Քաղաք
Լուկա
(իտալերեն՝ Lucca)
Դրոշ Զինանշան
Flag of Lucca.svg Lucca-Stemma.svg

Veduta di lucca dal monte san quirico 02.JPG
ԵրկիրԻտալիա Իտալիա
ՄարզՏոսկանա
ԳավառԼուկա
Մակերես185 կմ²
ԲԾՄ19±1 մետր
Խոսվող լեզուներիտալերեն
Բնակչություն89 154 մարդ (2014)
Խտություն463 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1
Հեռախոսային կոդ0583
Փոստային ինդեքս55100
Փոստային ինդեքսներ55100
ISTAT046017
Պաշտոնական կայքcomune.lucca.it
##Լուկա (քաղաք) (Իտալիա)
Red pog.png
##Լուկա (քաղաք) (Տոսկանա)
Red pog.png
[[:commons:Category:
//www.comune.lucca.it/|Լուկա]] Վիքիպահեստում

Քաղաքի հովանավորը Սբ. Պավլին Լուկսկին է (իտալերեն՝ San Paolino: Քաղաքի օրը նշվում է հուլիսի 12-ին։

ՏեղագրությունԽմբագրել

Քաղաքը գտնվում է ծովի մակարդակից 19 մ բարձրության վրա, կառուցվել է Սերխիո գետի ափին գտնվող հարթավայրում, լիգուրների կողմից։ Թարգմանաբար նշանակում է «ճահճային»։ Լուկան առ այսօր լի է վերգետնյա և ստորգետնյա ջրերով։ Քաղաքի կլիման ձմռանը խոնավ է և ամոք, իսկ ամռանը՝ չոր և տաք, որը պայմանավորված է նրա աշխարհագրական դիրքով։

ՊատմությունԽմբագրել

Մ.թ.ա հռոմեացիները այն հիմնադրել են ըստ Կարդո Մաքսիմուսի և Դեկումանուսի կանոնակարգի, որը քաղաքը բաժանում էր թաղամասերի՝ ինսուլների, որոնք հատվում են ֆորումներին։ Հետաքրքիր է նաև այն, որ Ֆիլունգո և Չենամի փողոցները, որոնք հատվում են Ռոմա և Սանտա Կրոչե փողոցներին և ֆորումի հետ, որոնք գտնվում են Սան Միկելեյի տարածքում, ամբողջովին համապատասխանում են Լուկայի ներսում գտնվող մարդաշատ և հարուստ առևտրական փողոցներին։

Միջնադարում Լուկան չէր կորցնում իր նշանակությունը, քանի որ այստեղով էին անցնում դեպի Ֆլորենցիա, Հռոմ, Պարմա, Պիզա և Լունի քաղաքներ տանող ճանապարհները։ Բացի այդ Լուկայով էր անցնում Միջնադարյան Իտալիայի (իտալերեն՝ Via Francigena) գլխավոր տրանսպորտային արտերիան։ Մինչև 774 թվականն այստեղ է գտնվել Տոսկանայի հերցոգների կառավարության նստավայրը, այնուհետև նրան փոխարինել է ֆրանկական մեծատոհմիկ կոմսական կառավարությունը։ Լուկայում Կարոլինգների իշխանության անկումից հետո, Լուկան մինչև XII դարի սկիզբը եղել է Տոսկանայի մայրաքաղաքը, երբ Մաթիլդա Կանոնսկայան Լուկան հանձնեց Ֆլորենցիային։

Միջնադարում չնայած հարակից քաղաք-պետությունների՝ Պիզայ, Մասսայ, Ֆլորենցիայի հետ ունեցած կոնֆլիկտների, քաղաքը բանկային համակարգի և մետաքսի արտադրության շնորհիվ հասել է մեծ տնտեսական վերելքի։ Քաղաքը զարգացման գագաթնակետին է հասել XIV դարի սկզբին, Կաստրուչո Կաստրականի օրոք։ Հաջորդ տասնամյակի ընթացքում քաղաքական գործիչները միմյանց հաջորդում էին սրընթաց հաջորդափոխությամբ՝ Լյուդովիկ Բավարսկի և Յոհան Բագեմսկի, Գերարդինո Սպինոլան Ջենովայից և Մաստինո դելա Սկալան Վերոնայից։

XV դարում Սան Ռոմանոյի մարտից հետո Լուկան վերջնականապես Տոսկանայի գլխավոր քաղաք կոչվելու իրավունքը զիջեց Ֆլորենցիային՝ պաշտպանելով հանրապետության կառավարումը, մինչև XVIII դարում Նապոլեոնի զորքերի ժամանումը։ XVII—XVIII դարերում այն Վենեցիայից հետո իր մեծությամբ և հանրապետական կառավարման ձևով Իտալիայի 2-րդ քաղաքն է։

1805 թվականի հունիսի 23-ին քաղաքի սենատի որոշմամբ, Լուկան վերածվեց Լուկայի և Պոմբինոյի թագավորության, որի իշխանությունը փոխանցվել է Նապոլեոն Բոնապարտի քրոջը՝ Էլիզա Բոնապարտին։ Հենց այս իրադարձությունը ի նկատի ուներ Աննա Շերերը Լև Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» գրքում. «Դե ինչ, իշխան, Գենույան և Լուկան դարձան ոչ ավելի, քան Բոնապարտի կալվածքները»։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Bilancio demografico Anno 2014 Aprile (dati provvisori) Provincia: Lucca» (իտալերեն)։ ISTAT։ Արխիվացված է օրիգինալից 2014-07-14-ին։ Վերցված է 2014-10-20 

Արտաքին հղումներԽմբագրել