Ստեփան Կրաշենիննիկով
Ստեփան Պետրովիչ Կրաշենիննիկով (ռուս.՝ Степа́н Петро́вич Крашени́нников, հոկտեմբերի 18 (29), 1711, նոյեմբերի 11, 1711[1] կամ հոկտեմբերի 31 (նոյեմբերի 11), 1711[2], Մոսկվա, Ռուսական թագավորություն[3] - փետրվարի 12 (23), 1755[4], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[3]), Սիբիրի ռուս հետազոտող, բնագետ և աշխարհագրագետ։ Նա 18-րդ դարի սկզբներին տվել է Կամչատկայի առաջին ամբողջական նկարագրությունը։ 1745 թվականին ընտրվել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամ։ Կամչատկայի Կրաշենիննիկով հրաբուխը անվանակոչվել է իր պատվին։
Ստեփան Կրաշենիննիկով | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 18 (29), 1711, նոյեմբերի 11, 1711[1] կամ հոկտեմբերի 31 (նոյեմբերի 11), 1711[2] Մոսկվա, Ռուսական թագավորություն[3] |
Մահացել է | փետրվարի 12 (23), 1755[4] (43 տարեկան) Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[3] |
Գերեզման | Lazarev Cemetery |
Քաղաքացիություն | Ռուսական թագավորություն և Ռուսական կայսրություն |
Մասնագիտություն | բուսաբան, ճանապարհորդ հետազոտող, մարդաբան, բնագետ և աշխարհագրագետ |
Հաստատություն(ներ) | Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա |
Գործունեության ոլորտ | աշխարհագրություն և բուսաբանություն |
Անդամակցություն | Ռուսաստանի գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Սլավոնա-հունա-լատինական ակադեմիա, Academic Gymnasium at the St. Petersburg Academy of Sciences? և Սանկտ Պետերբուրգի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն[5] |
Գիտական ղեկավար | Յոհան Գմելին |
Եղել է գիտական ղեկավար | Constantin Ivanovich Scepin? |
Հայտնի աշակերտներ | Constantin Ivanovich Scepin? և Իվան Լեպյոխին |
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն) | S.Krasch. |
Stepan Krasheninnikov Վիքիպահեստում |
Վաղ կյանքը
խմբագրելԿրաշենիննիկովը սովորել է Մոսկվայի Սլավոնա-հունա-լատինական ակադեմիայում (1724–32), որտեղ Լոմոնոսովը եղել է իր դասընկերը։ Որպես Վիտուս Բերինգի էքստենսիվ պատրաստություն Կամչատկայի երկրորդ գիտարշավի համար՝ ակադեմիայից ընտրվել են 12 ուսանողներ՝ որպես պրոֆեսորների պոտենցիալ ինտերններ կամ օգնականներ. Կրաշենիննիկովը նրանցից մեկն էր։ Այսպիսով, նա հետագայում շարունակել է ուսումը Սանկտ Պետերբուրգում, մինչ Կամչատկայի երկրորդ գիտարշավը ձեռնարկելը (1731–42)[6]:
Կամչատկայի երկրորդ գիտարշավը
խմբագրելԿրաշենիննիկովը ուսումնասիրել է բույսերը, կենդանիները և հանքաքարերը, բայց ի վերջո նրա մոտ Սիբիրի պատմության և աշխարհագրության վերաբերյալ առաջացել է մեծ հետաքրքրություն[6]։ Գիտարշավի սկզբնական շրջանում՝ Ուրալյան լեռներից և արևմտյան Սիբիրից դեպի Յենիսեյսկ ճանապարորդության ժամանակ, նա ուղեկցել է պրոֆեսոր Գմելինին։ Նա կատարել է բազմաթիվ զննումներ բնագիտության, ազգագրության և լեզվաբանության վերաբերյալ, օրինակ՝ էվենկների (տունգուսներ) և բուրյաթների բառապաշարի արձանագրությունները։ Յակուտսկում Բերինգի շտաբներից գիտարշավի պրոֆեսորներ Գմելինին և Գերհարդ Ֆրդրիխ Միլլերը Կրաշենիննիկովին ուղարկում են Օխոտսկ և Կամչատկա, որպեսզի տուն կառուցի և կատարի նախնական դիտարկումներ։ Այսպիով, նա դարձավ գիտարշավի՝ թերակղզու մասին ամենաշատ գիտելիքն ունեցող անդամը։ 1755 թվականին իր դիտարկումների մասին հրատարակել է ("Описание земли Камчатки"[7][8], անգլերեն թարգմանվել է Ջեյմս Գրիվի (1764) կողմից՝ «Կամչատկայի պատմությունը[9][10]» վերնագրով) գրքում։ Նա նկարել է հանգուցյալ Ջորջ Վիլհելմ Սթելլերի ձեռագրերի վրա։ Բացի շրջանի մանրամասնորեն հաշվարկված բույսերից և կենդանիներից, տեղեկություններ կային նաև իտելմենների և կորյակների լեզվի և մշակույթի վերաբերյալ։
Ուշ կյանքը
խմբագրելԿրաշենիննիովը Կամչատկայի երկրորդ գիտարշավի վրա անց է կացրել 10 տարի։ Սանկտ Պետերբուրգ վերադառնալիս՝ 1745 թվականին, գրել է և պաշտպանել իր դոկտորի աստիճանը ձկնաբանության գծով։ Նա Ռուսաստանի գիտությունների ակադեմիայում նշանակվել է օգնական, ավելի ուշ՝ ակադեմիայի Բուսաբանական այգու տնօրեն և համալսարանում՝ բնական գիտությունների պրոֆեսոր։ Նա եղել է այն 26 ռուսներից մեկը, որ 18-րդ դարում դարձել են ակադեմիայի անդամ[6]։ 1752 թվականին Կրաշենիննիկովը գնացել է իր վերջին գիտարշավին Լադոգա լճի և Նովգորոդի շրջաններ, որպեսզի ուսումնասիրի բուսական աշխարհը։ Մահացել է մինչ իր դիտարկումները հրատարակելը, որոնք հրատարակվել են Դավիթ դե Գորտերի կողմից[11]։
Բույսերի տեսակներ՝ անվանակոչված ի պատիվ Ս. Պ. Կրաշենիննիկովի
խմբագրել20-ից ավելի տեսակներ անվանվել են ի պատիվ նրա[12], օրինակ՝
- Կրաշենիննիկվի անունն է կրում կնյունների տեսակների մեկը՝ Կրաշենիննիկվի կնյունը
- Բորբոսատեսուկը
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Словарь русских писателей XVIII века. Выпуск 2: К—П (ռուս.) / под ред. А. М. Панченко — СПб.: Наука, 1999. — С. 143—145. — ISBN 5-02-028095-X
- ↑ 2,0 2,1 Историческая энциклопедия Сибири (ռուս.) / под ред. В. А. Ламин — Новосибирск: 2009. — ISBN 5-8402-0230-4
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Крашенинников Степан Петрович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 4,0 4,1 4,2 Чечулин Н. Д. Крашенинников, Степан Петрович (ռուս.) // Русский биографический словарь — СПб.: 1903. — Т. 9. — С. 420—422.
- ↑ Identifiants et Référentiels (ֆր.) — ABES, 2011.
- ↑ 6,0 6,1 6,2 Egerton, Frank N. (2008). «A History of the Ecological Sciences, Part 27: Naturalists Explore Russia and the North Pacific During the 1700s». Bulletin of the Ecological Society of America. 89 (1): 39–60. doi:10.1890/0012-9623(2008)89[39:AHOTES]2.0.CO;2.
- ↑ Krasheninnikov, S.P. (1755). Описание земли Камчатки, vol. 1. St petersburg: Imperial Academy of Sciences.
- ↑ Krasheninnikov, S.P. (1755). Описание земли Камчатки, vol. 2. St petersburg: Imperial Academy of Sciences.
- ↑ Krasheninnikov, S.P. (1764). History of Kamtchatka, and the Kurilski Islands, with the countries adjacent. J. Grieve transl. London: T.Jefferys.
- ↑ Krasheninnikov, S.P. (1972). Exploration of Kamtchatka. E.A.P. Crowhart-Vaughan transl. Unabridged edn. Portland OR, U.S.A.: Oregon Historical Society.
- ↑ de Gorter, David (1761). Flora Ingrica ex schedis Stephani Krascheninnikow confecta et propriis observationibus. Petropoli: Typis Academiae Scientiarum.
- ↑ IPNI query
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեփան Կրաշենիննիկով» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեփան Կրաշենիննիկով» հոդվածին։ |