Ստեյս Կրամեր (անգլ.՝ Stace Kramer, սեպտեմբերի 26, 1996(1996-09-26), Նորիլսկ, Կրասնոյարսկի երկրամաս, Ռուսաստան), Աստրախանում ապրող մի աղջիկ, որը հայտնի է դարձել իր ինտերնետային «հրաշագործությամբ»։ Նրա մականունը գեղեցիկ գովազդ է իր պատմվածքների համար։ Անաստասիա՝ այստեղից էլ Ստեյս անունը և Կրամեր՝ ազգանունը պարտք է վերցրել իր սիրելի հերոս Ջոն Կրամերից «Սղոց» սերիալից։

Ստեյս Կրամեր
ռուս.՝ Анастасия Владимировна Холова
Ծնվել էսեպտեմբերի 26, 1996(1996-09-26) (27 տարեկան)
ԾննդավայրՆորիլսկ, Կրասնոյարսկի երկրամաս, Ռուսաստան
Գրական անունСтейс Крамер
Մասնագիտությունգրող
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսաստան
Ժանրերդեռահասական գրականություն
Ուշագրավ աշխատանքներ«Իմ ինքնասպանությունից 50 օր առաջ»
Կայքstacekramer.wordpress.comkramerstace.viewy.ru

Կենսագրություն խմբագրել

Ծնված օրվանից Անաստասիա Խոլովա։ Ծնվել է Նոռիլսկում 1996 թվականի սեպտեմբերի 26-ին։ Անաստասիային դաստիարակել է իր մայրը, հորը նա երբեք չի տեսել։ Վերջին տվայլներով վերջինս մահացել է սրտի կաթվածից։ Երբ երիտասարդ գրողը 13 տարեկան էր, նրա փոքրիկ ընտանիքը տեղափոխվում է Աստրախան։ Փոքրուց Անաստասիան տարբերվել է իր լռակյացությամբ և փակ բնավորությամբ։ Նա ունի բարդ բնավորություն և վախենում է անցնել փողոցները։ Անաստասիայի խոսքերով՝ 4 տարեկանից սիրել է քայլել գերեզմաններով։ Նա նվագում է կիթառի վրա և 12 տարեկանում ցանկացել է ստեղծել իր խումբը և շրջագայել աշխարհով մեկ։ Երիտասարդ գրող Ստեյս Կրամերի մյուս հոբբիները չի կարելի անվանել սովորական։ Նա տարված է գոթիկայով, սիրում է ֆրանսիական և սարսափ ֆիլմեր, թրիլլերներ, սիրում է քայլել լքված շինություններում։ Ինչպես նաև նա սիրում է բժշկությունը՝ մասնավորապես ախտաբանական անատոմիան։ Ֆրիդրիխ Նիցշեին գրողը համարում է իր գրական դաստիարակին։ Ստեյսի խոսքերով՝ նա տառապում է դիսլեքսիայով, աուտոագրեսիայով և չի հանդուրժում ալկոհոլ։ 11 տարեկանում աղջիկը զգաց թե ինչ է դեպրեսիան և նրան այցելեցին մահվան մասին մտքերը։ Առաջին փորձերը գրական արվեստում նրա պատմվածքն էր «Իմ ինքնասպանությունից 50 օր առաջ» վերնագրով, որը գրել է 16 տարեկանում։ Պատմություն է 16-ամյա աղջկա Գլորիայի և իր փխրուն աշխարհի մասին, ամեն օրը փոքրիկ մաս է աղջկա կյանքից։ Այդ 50 օրերի ընթացքում Գլորիան պետք է որոշի՝ ապրել, թե՞ ոչ։

Ստեղծագործությունը միանգամից հայտնի դարձավ դեռահասների և համացանցող ընթերցողների շրջանում։ Այժմ Անաստասիան ընդունվել է բժշկական համալսարան և ցանկանում է դառնալ ատամնաբույժ։ Նա երազում է ավելի մեծացնել իր ստեղծագործական աշխարհը և երեսուն տարեկանում գրել հերթական գիրքը և հրատարակել։

Գրքերը խմբագրել

 
«Իմ ինքնասպանությունից 50 օր առաջ» գրքի շապիկ

Այլ ստեղծագործություններ խմբագրել

  • Անտարբերություն - բանաստեղծություններ (2012 թվական)
  • Մենակություն - արձակ բանաստեղծություն (2012 թվական)
  • Մայրիկ - արձակ բանաստեղծություն (2012 թվական)
  • Լռություն - բանաստեղծություններ (2012 թվական)
  • Մինչև քեզ - բանաստեղծություններ (2012 թվական)
  • 9 տառ - արձակ բանաստեղծություն (2012 թվական)
  • Աշուն - բանաստեղծություններ (2012 թվական)
  • Անտարբերություն - բանաստեղծություններ (2012 թվական)
  • Սոցիալական ցանց - արձակ բանաստեղծություն (2012 թվական)
  • Բիմ - բանաստեղծություններ (2012 թվական)
  • Դա է - բանաստեղծություններ (2013 թվական)
  • Նախօրոք պատվիրված տեղեր - արձակ բանաստեղծություն (2013 թվական)

Նախասիրություններ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել