Իմ ինքնասպանությունից 50 օր առաջ

«Իմ ինքնասպանությունից 50 օր առաջ» (ռուս.՝ 50 дней до моего самоубийства), Ստեյս Կրամերի (Անաստասիա Խոլովա) գիրքը[3], որը հրատարակվել է 2017 թվականին АСТ հրատարակչության կողմից։ Հրատարակվել է 7000 օրինակով։ Գիրքը նախատեսված է 18-ից բարձր տարիքի անձանց համար[2]։

Իմ ինքնասպանությունից 50 օր առաջ
50 дней до моего самоубийства
ՀեղինակՍտեյս Կրամեր
Տեսակգրական ստեղծագործություն
ԺանրԴեռահասային գրականություն
Բնօրինակ լեզուՌուսերեն
Ստեղծման տարեթիվ2016[1]
Էջեր576[2]
ՇարքՌունետի աստղ[2]
ՀաջորդԱբիսալ
Հրատարակում(ներ)АСТ
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Հրատարակման տարեթիվ2017
Թարգմանիչ հայերենՍվետլանա Ստեփանյան
ԳՄԴ9785170886739
Թվային տարբերակozon.ru/context/detail/id/32160134/
ՎիքիքաղվածքԻմ ինքնասպանությունից 50 օր առաջ

Սյուժե խմբագրել

Երիտասարդ գրող Ստեյս Կրամերի գիրքը դեռահաս Գլորիա Մաքֆինի մասին է։ Գլորիան 16 տարեկան է, ապրում է Ֆլորիդայում։ Նա լուռ և փխրուն աղջիկ է։ Անպատասխան սիրո, ծնողների բաժանության, դավաճանության պատճառով նա որոշում է ինքնասպանություն գործել 50 օր հետո։ Այսպիսով, նա ունի 50 օր, որպեսզի գտնի պատճառներ մեռնելու կամ ապրելու համար։

Գլորիայի խնդիրները սկսվում են այն ժամանակ, երբ նրա հայրը դավաճանում է մորը, իսկ մայրն էլ վրեժ է լուծում նրանից։ Բացի այդ, Գլորիան սիրում է իր լավագույն ընկերուհու՝ Թեզեր Վիկկերիի ընկերոջը՝ Մեթին, և իր համար դժվար է նրանց կողքին գտնվել, տեսնել թե ինչպես են նրանք իրար սիրում։ Սակայն նրան ավելի դժվար փորձություններ են սպասվում։ Գլորիային ցանկանում է բռնաբարել Նիկը, որը մի հարուստ տղա է։ Գլորիան հարվածում է նրան, ինչի արդյունքնում Նիկը հազիվ է փրկվում մահվանից։ Նիկը որոշում է վրեժ լուծել Գլորիայից։ Գլորիային պաշտպանում է Մեթը։ Նիկը փախցնում է Գլորիային և Մեթին, ցանկանալով սպանել, սակայն նրանք փրկվում են։ Գլորիան և Մեթը աստիճանաբար սկսում են մտերմանալ, նրանք Թեզերից թաքուն սկսում են հանդիպել, սակայն ամեն ինչ փչացնում է ավարտական երեկոն, որի ժամանակ բոլորը տեսնում են նրանց նկարը՝ համբուրվելիս։ Գլորիան կռվում է Թեզերի հետ, և երկար տարիների ընկերուհիները թշնամանում են։ Դրանից հետո նա հարաբերություններ է ունենում իր դասարանի տղաներից մեկի՝ Չեդի հետ։ Սկսելով նոր կյանք՝ Գլորիան մազերը ներկում է կապույտ։ Գլորիայի մայրը հայտնվում է հոգեբուժարանում, իսկ հայրը սկսում է ապրել Գլորիայի մաթեմատիկայի ուսուցչուհու հետ։ Գլորիան դպրոցում կրկին կռվում է Թեզերի հետ, և պաշտպանում նոր դպրոց եկած Ռեբեկային։ Գլորիան և Ռեբեկան հայտնվում են փողոցային երաժիշտների՝ Ալեքսի, Սթիվի և Ջեյի հետ, իրենց ավտոբուսում։ Նրանք աղջիկներին տանում են Ֆլորիդայից։ Սկզբում աղջիկները վախենում են, փորձում են փախչել, սակայն հետո հասկանում են, որ երաժիշտները փոխել են իրենց կյանքը և լցրել նոր գույներով։ Նրանք քաղաքից քաղաք են գնում և զբաղվում են թմրանյութերի վաճառքով։ Սթիվը սիրահարվում է Գլորիային, և կարծես ամեն ինչ լավ է լինում։ Բայց շուտով Ռեբեկային սպանում են, իսկ Գլորիային, Սթիվին, Ջեյին և Ալեքսին տանում է ոստիկանությունը։ Գլորիային հայրը տանում է տուն, և շուտով կկայանա նրա դատավարությունը։ Մինչ այդ լրանում է 50 օրը, և Գլորիան պետք է ինքնասպանություն գործի։ Գլորիայի հարազատները գտնում են նրա մահվանից առաջ թողած տեսահոլովակը, նաև օրագիրը, որի մեջ Գլորիան գրի էր առնում իր յուրաքանչյուր օրը, և գրում էր, թե քանի օր է մնացել իր ինքնասպանությանը։ Մի տղա վկայում է, որ տեսել է, թե ինչպես է Գլորիան նետվել կամրջից։ Սակայն այդ ինքնասպանությունը կեղծ էր․․․ Գլորիան կեղծում է իր ինքնասպանությունը և փախչում է Ֆլորիդայից՝ Սթիվին, Ալեքսին և Ջեյին կրկին տեսնելու ու նոր կյանք սկսելու ցանկությամբ։

Գիրքը վերջանում է այս տողերով.

  Մենք սիրահարված ենք մեր ազատությանը։

Մենք փախչում ենք ինքներս մեզնից։
Մենք հույսի և երանության որոնումներում ենք։
Մենք երջանիկ ենք և ազատ ենք։

 

Հերոսներ խմբագրել

  • Գլորիա Մաքֆին[4]՝ գլխավոր հերոսուհին, որը ծնվել է Ֆլորիդայի Բրեվարդ շրջանում։ Գլորիան բարդ դեռահաս է։ Տասնվեց տարեկանում ծնողների ամուսնալուծության մասին իմանալուց հետո սկսում է հաշվել իր կյանքի հիսուն օրերը՝ մտածելով, որ եթե հիսուն օր հետո իր կյանքը դեպի լավը չփոխվի, ինքնասպան է լինելու։ Նա սիրահարված է լինում իր լավագույն ընկերուհու՝ Թեզեր Վիկերիի ընկերոջը՝ Մեթ Գինսին։
  • Թեզեր Վիկկերի[5]՝ Գլորիայի լավագույն ընկերուհին, որը նրա հակապատկերն է։ Նա դպրոցի գլամուր և ամենահայտնի աղջիկն է։ Հետաքրքրված է նորաձևությամբ, սիրում է շոփինգը։ Չի մտածում զգացմունքների մասին, նրա համար ավելի կարևոր են հայտնիությունը և պատիվը։
  • Մեթ Գինս[6]՝ Թեզերի ընկերը, որը զբաղվում է ռեգբիով։ Ինքնավստահ, հայտնի տղա դպրոցում, սիրում է ծաղրել լավ սովորողներին։ Սիրահարված է Գլորիային, բայց նրան նկատում է ուշ։
  • Չեդ Մաքքուփեր[7]՝ դպրոցի հայտնի ներդ, որին ծաղրում են բոլորը և անվանում «կնճիռների թագավոր»։ Նա դպրոցի ամենալավ սովորող տղան է, հաղթել է բոլոր օլիմպիադաները։ Առաջին դասարանից սիրահարված է Գլորիային և նրան սեր է խոստովանել։ Զրկում է Գլորիային կուսությունից, և նրանք մի քանի շաբաթ միասին են լինում։
  • Ադամ Գրեյս[8]՝ Գլորիայի լավագույն ընկերը։ Նրանք ընկերություն են անում մանուկ հասակից։ Ադամը՝ տեսնելով Թեզերին, սիրահարվում է նրան, և Թեզերը նրանց առաջին հանդիպման ժամանակ զրկվում է կուսությունից Ադամի հետ։
  • Ռեբեկա Դոնել[9]՝ դպրոցի նորեկ աշակերտուհի, որը մտերմանում է Գլորիայի հետ և փախչում է երաժիշտների հետ։ Սիրահարվում է երաժիշտներից մեկին՝ Ջեյին, և զրկվում է կուսությունից նրա հետ։
  • Ալեքս Միդ[10]՝ ռոք խմբի մենակատար, որը՝ հանդիպելով Գլորիային, սիրահարվում է նրան, սակայն մտածում է, որ նրան ընդունում է որպես կրտսեր քույր։ Նա համբուրվում է Գլորիայի հետ, բայց դա չի շարունակվում։ Գլորիան և Ռեբեկան միանում են Ալեքսին, և նրանց տուն-ավտոբուսը նստելով, լքում են Բրեվարդը։ Ալեքսի հայրը ծեծել է ընտանիքի բոլոր անդամներին և տղային ստիպել է լինել նրա նման, սակայն նա եղել է երազկոտ երաժիշտ և փախել է տնից։
  • Սթիվ Ալիգեր[11]՝ ռոք խմբի երաժիշտներից մեկը, նա շիկահեր է և ունի երկար մազեր։ Սիրահարվում է Գլորիային և նրա հետ սեքսով զբաղվելուց հետո ակնկալում է հարաբերություններ, իսկ Գլորիան թողնում է նրան։ Որոշ ժամանակ անց նրանք սկսում են ընկերություն անել։ Սթիվը Գլորիային խանդում է Ալեքսի հետ, որովհետև նրանք լինում են չափազանց մտերիմ։
  • Ջեյ Միլեր[12]՝ երաժիտներից մեկը, նիհար և բարձրահասակ տղա։ Սիրահարվում է Ռեբեկային և նրա հետ սկսում է ընկերություն անել։ Անհանգստանում է Սթիվի համար, երբ նկատում է, որ ընկերը փոխվում է Գլորիայի պատճառով։
  • Նիք Հյուսթոն[13]՝ դպրոցի հարուստ տղաներից մեկը, որը երեկույթի ժամանակ փորձում է բռնաբարել Գլորիային։
  • Ջոդի Մաքֆին[14]՝ Գլորիայի մայրը, որը դավաճանել է իր ամուսնուն նրա եղբոր հետ։ Նա ունի հոգեկան խնդիրներ և կախվածություն ալկոհոլից, ինչպես նաև մի քանի անգամ ինքնասպանության փորձ է կատարել։
  • Դեյվիդ Մաքֆին[15]՝ Գլորիայի հայրը, որը դավաճանել է իր կնոջը իր տնօրենի հետ։ Նա իրավաբան է։ Գլորիայի նկատմամբ բավականին անտարբեր ու անուշադիր է, երբեք չի հետաքրքրվում նրանով։ Սիրահարվում է Գլորիայի մաթեմատիկայի ուսուցչուհուն՝ Նենսիին։
  • Կոռնելիա Մալբրես[16]՝ Գլորիայի տատիկը, որը զբաղվածության պատճառով քիչ է տեսնվում դստեր և թոռնուհու հետ։ Նա տարվա մեծ մասը անցկացնում է Իտալիայում։ Ընտանիքից գաղտնի հանդիպում է քսանհինգ տարեկան Մաքսի հետ և պատրաստվում է ամուսնանալ նրա հետ։ Նա նույնպես իրավաբան է։
  • Նենսի Լորենս[17]՝ Գլորիայի մաթեմատիկայի ուսուչցուհին և Դեյվիդի ապագա կինը։ Այցելում է Գլորիայի տուն նրա ծնողների հետ խոսելու համար և Դեյվիդին տեսնելով՝ սիրահարվում է նրան։
  • Մաքս[18]՝ Կոռնելիայի ապագա ամուսինը։ Նրան մեծացրել են իր լեսբուհի մայրերը։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Իմ ինքնասպանությունից 50 օր առաջ
  2. 2,0 2,1 2,2 «Ժամանակակից գրականություն». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 2-ին.
  3. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 4-ին.
  4. «Գլորիա Մաքֆին։ Իմ ինքնասպանությունից 50 օր առաջ». 50daysbeforemysuicide.fandom.com (ռուսերեն). Վերցված է 2020-29-05-ին.
  5. «Թեզեր Վիկկերի։ Իմ ինքնասպանությունից 50 օր առաջ». 50daysbeforemysuicide.fandom.com (ռուսերեն). Վերցված է 2020-29-05-ին.
  6. «Մեթ Գինս։ Իմ ինքնասպանությունից 50 օր առաջ». 50daysbeforemysuicide.fandom.com (ռուսերեն). Վերցված է 2020-29-05-ին.
  7. «Չեդ Մաքքուպեր։ Իմ ինքնասպանությունից 50 օր առաջ». 50daysbeforemysuicide.fandom.com (ռուսերեն). Վերցված է 2020-29-05-ին.
  8. «Ադամ Գրեյս։ Իմ ինքնասպանությունից 50 օր առաջ». 50daysbeforemysuicide.fandom.com (ռուսերեն). Վերցված է 2020-29-05-ին.
  9. «Ռեբեկա Դոնել։ Իմ ինքնասպանությունից 50 օր առաջ». 50daysbeforemysuicide.fandom.com (ռուսերեն). Վերցված է 2020-29-05-ին.
  10. «Ալեքս Միդ։ Իմ ինքնասպանությունից 50 օր առաջ». 50daysbeforemysuicide.fandom.com (ռուսերեն). Վերցված է 2020-29-05-ին.
  11. «Սթիվ Ալիգեր։ Իմ ինքնասպանությունից 50 օր առաջ». 50daysbeforemysuicide.fandom.com (ռուսերեն). Վերցված է 2020-29-05-ին.
  12. «Ջեյ Միլեր։ Իմ ինքնասպանությունից 50 օր առաջ». 50daysbeforemysuicide.fandom.com (ռուսերեն). Վերցված է 2020-29-05-ին.
  13. «Նիք Հյուսթոն։ Իմ ինքնասպանությունից 50 օր առաջ». 50daysbeforemysuicide.fandom.com (ռուսերեն). Վերցված է 2020-29-05-ին.
  14. «Ջոդի Մաքֆին։ Իմ ինքնասպանությունից 50 օր առաջ». 50daysbeforemysuicide.fandom.com (ռուսերեն). Վերցված է 2020-29-05-ին.
  15. «Դեյվիդ Մաքֆին։ Իմ ինքնասպանությունից 50 օր առաջ». 50daysbeforemysuicide.fandom.com (ռուսերեն). Վերցված է 2020-29-05-ին.
  16. «Կոռնելիա Մալբրես։ Իմ ինքնասպանությունից 50 օր առաջ». 50daysbeforemysuicide.fandom.com (ռուսերեն). Վերցված է 2020-29-05-ին.
  17. «Նենսի Լորենս։ Իմ ինքնասպանությունից 50 օր առաջ». 50daysbeforemysuicide.fandom.com (ռուսերեն). Վերցված է 2020-29-05-ին.
  18. «Մաքս: Իմ ինքնասպանությունից 50 օր առաջ». 50daysbeforemysuicide.fandom.com (ռուսերեն). Վերցված է 2020-29-05-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են