Բասկերվիլների շունը

վեպ

Բասկերվիլների շունը (անգլ.՝ The Hound of the Baskervilles), անգլիացի գրող Արթուր Կոնան Դոյլի դետեկտիվ վեպը, Շերլոք Հոլմսի մասին նրա չորս վեպերից մեկը։ Առաջին անգամ հրատարակվել է 1901-1902 թվականներին «Strand Magazine» ամսագրում։

Բասկերվիլների շունը
անգլ.՝ The Hound of the Baskervilles
ՀեղինակԱրթուր Կոնան Դոյլ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրդետեկտիվ, քրեական և միստիկական գրականություն
Բնօրինակ լեզուանգլերեն
Կերպար(ներ)բժիշկ Վաթսոն, Շերլոկ Հոլմս, Հենրի Բասկերվիլ և տեսուչ Լեսթրեյդ
Նկարագրում էԴարտմուր, Լոնդոն և Դևոն
ՇարքՆոթեր Շերլոկ Հոլմսի մասին և Շերլոք Հոլմսի մատենագիտություն
ՆախորդՆոթեր Շերլոկ Հոլմսի մասին
ՀաջորդՇերլոկ Հոլմսի վերադարձը
ՆկարազարդողՍիդնի Փեջեթ
Կազմի հեղինակԱլֆրեդ Գարթ Ջոնս
Երկիր Միացյալ Թագավորություն
ՀրատարակիչGeorge Newnes Ltd?
Հրատարակման տարեթիվ1902
Թարգմանիչ հայերենՄհեր Հրաչյան
Հրատարակում հայերեն1985 թ.
Թվային տարբերակstandardebooks.org/ebooks/arthur-conan-doyle/the-hound-of-the-baskervilles
Պարգև(ներ)
 The Hound of the Baskervilles Վիքիպահեստում

Սյուժեի հիմքում ընկած է սըր Չարլզ Բասկերվիլի՝ հանելուկային պայմաններում տեղի ունեցած մահվան հետաքննությունը։ Բասկերվիլների տոհմում սերնդից սերունդ փոխանցվում է մի լեգենդ գերբնական ծագում ունեցող ահռելի շան մասին, որ հետապնդում է բոլոր Բասկերվիլներին։ Շերլոք Հոլմսն ու բժիշկ Վաթսոնը ձեռնամուխ են լինում այս գործի հետաքննությանը։ Վեպի գործողությունները տեղի են ունենում 1889 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։

Սյուժե

խմբագրել

Բասկերվիլների տոհմի անեծքը

խմբագրել

Շերլոք Հոլմսին է դիմում Ջեյմս Մորտիմերը՝ անգլիական Դեվոնշիր կոմսության Գրիմպեն թեմի գյուղական բժիշկը։ Նրա հաճախորդ սըր Չարլզ Բասկերվիլը որոշ ժամանակ առաջ մահացել է հանելուկային պայմաններում։ Բասկերվիլների տոհմը վաղ ժամանակներից ապրում է Բասկերվիլ-հոլ կալվածքում, որ տեղակայված է ճահճոտ մի վայրում։ Սերնդեսերունդ փոխանցվում է մի առասպել շան ուրվականի մասին, որը գիշերները ճահիճներում հետապնդում է բոլոր Բասկերվիլներին։ Լեգենդի համաձայն՝ ուրվականը հայտնվել է Բասկերվիլներից մեկին՝ 17-րդ դարում ապրած անառակ Հյուգոյին պատժելու համար։ Այդ ժամանակվանից ի վեր ուրվականը պարբերաբար դառնում է Բասկերվիլների տոհմի անդամների հանելուկային մահվան պատճառ։ Լեգենդում ուրվականը նկարագրվում է որպես ահռելի սև շուն՝ փայլող աչքերով ու երախով։

Դոկտոր Մարտիմերը պատմում է, որ Չարլզ Բասկերվիլը հավատում էր տոհմական առասպելին ու գիշերները չէր համարձակվում դուրս գալ ճահիճների մոտ։ Նա մահացած է գտնվել իր կալվածքի այգում, որտեղ, սովորության համաձայն, զբոսնել էր երեկոյան։ Բոլոր նշանները ցույց են տալիս, որ նա մահացել է սրտի հիվանդությունից, բայց նրա մարմնի վրա հայտնաբերվել են շան կծածի մեծ հետքեր։ Բացի այդ, սըր Չարլզի մահվանից կարճ ժամանակ առաջ Բասկերվիլ-հոլի աշխատողները գիշերները մի քանի անգամ տեսել էին փայլող ահռելի ուրվական, որ հիշեցնում էր Բասկերվիլների լեգենդում նկարագրված շանը։

Մորտիմերը՝ որպես սըր Չարլզի վստահելի անձ, Շերլոք Հոլմսից խորհուրդ է հարցնում, թե ինչպես վարվի սըր Հենրի Բասկերվիլի՝ Բասկերվիլների կալվածքի ժառանգորդի ու այդ տոհմի վերջին ներկայացուցչի հետ։ Խուզարկուն բժշկին ու ժառանգորդին իր մոտ է հրավիրում հաջորդ օրը։ Մինչ նրանց գալը Շերլոք Հոլմսն անանուն նամակ է ստանում, որը նրան նախազգուշացնում է, որ հեռու մնա տորֆային ճահիճներից։ Շերլոք Հոլմսը նաև նկատում է, որ երիտասարդ բարոնին հետևում են, սակայն այդպես էլ չի հաջողվում իմանալ՝ ով է։ Հոլմսի խորհրդով՝ Հենրին Բասկերվիլ-հոլ է մեկնում բժիշկ Վաթսոնի ուղեկցությամբ, ում հանձնարարված էր կատարվող ամեն ինչի մասին զեկուցել խուզարկուին։

Բասկերվիլ-հոլ

խմբագրել

Հերոսները մեկնում են Բասկերվիլ-հոլ և սկսում հետաքննությունը։ Վերջնական արդյունքում պարզվում է, որ այս ամենի հիմքում ընկած է հանցագործության մի խորամանկ պլան։ Բասկերվիլների հարևաններից մեկը հանդիսանում է սըր Չարլզի ևս մեկ զարմիկը։ Նա այստեղ է եկել ուրիշ անունով՝ նպատակ ունենալով շահել սըր Չարլզի վստահությունը և դառնալ նրա ժառանգորդը։ Սըր Չարլզից իմանալով շան մասին առասպելը՝ Ստեպլտոնը որոշում է այն ծառայեցնել սեփական նպատակներին։ Իմանալով, որ սըր Չարլզը հիվանդ է և կարող է մեռնել ուժեղ վախի պատճառով, նա գնում է մի ահռելի շուն, տանում ճահիճների մոտ, ներկում փայլող լուծույթով ու անհրաժեշտ պահին բաց թողնում Բասկերվիլի վրա։ Սըր Չարլզը, վախենալով շնից, վազել է ու մահացել սրտի նոպայից։ Հենրիին նույն ճակատագրից փրկում են Հոլմսն ու Վաթսոնը։

Գործող անձինք

խմբագրել
  • Շերլոք Հոլմս,
  • Բժիշկ Վաթսոն,
  • Հենրի Բասկերվիլ, սըր Չարլզի ժառանգը, շան հարձակման զոհ,
  • Ջոն Բերիմոր, Բասկերվիլների տան աշխատողը, մռայլ ու հանելուկային, բայց բարի ու ազնիվ մարդ,
  • Էլիզա Բերիմոր, Ջոն Բերիմորի կինը, միջին տարիքի ինքնամփոփ կին, սարսափելի չարագործ Սելդենի քույրը,
  • Սելդեն, «Նոտինգհիլյան մարդասպան», սարսափելի չարագործ, որ կատարել է դաժան սպանություններ։ Էլիզա Բերիմորի հարազատ եղբայրը։ Զոհվել է ընկնելով քարից, երբ փախչում էր Բասկերվիլների շնից,
  • Բժիշկ Ջեյմս Մորտիմեր, սըր Չարլզի ընկերը, սովորական բժիշկ, ապրում է Գրիմպեն գյուղում՝ Բասկերվիլ-հոլից ոչ հեռու,
  • Ջեք Ստեպլտոն, նատուրալիստ, Բասկերվիլի հարևանը, երկար ժամանակ ձևանում էր ընկեր ու օգնական, սակայն պարզվում է, որ նա է գլխավոր հակառակորդը։ Ջեքը նույնպես Բասկերվիլ է, նա Ռոջեր Բասկերվիլի՝ երեք եղբայրներից կրտսերի որդին է։ Մեղավոր է սըր Չարլզի մահվան ու Հենրիի վրա կատարված հարձակման մեջ։ Խեղդվել է ճահճում հետապնդումից փախչելու ժամանակ։
  • Բերիլ Ստեպլտոն, նույն ինքը՝ Գարսիան, Ստեպլտոնի կինը, որին նա ներկայացնում էր որպես քույր։
  • Բասկերվիլների շունը, խուզարկու շան ու գամփռի խառնուրդ, «դժոխային արարած», որ մթության մեջ լուսարձակում է ֆոսֆորի շնորհիվ, սըր Չարլզի սպանության գործիքը, Հենրիի վրա հարձակման փորձի ժամանակ սպանվել է Շերլոք Հոլմսի կրակոցից։

Էկրանավորումներ

խմբագրել
Տարի Անվանում Երկիր Ռեժիսոր Հոլմս Վաթսոն
1914 Der Hund von Baskerville, 1. Teil   Գերմանիա Rudolf Meinert Alwin Neuß չկա
1914 Der Hund von Baskerville, 2. Teil — Das einsame Haus
1914 Der Hund von Baskerville, 3. Teil — Das unheimliche Zimmer Ռիչարդ Օսվալդ
1915 Der Hund von Baskerville, 4. Teil
1920 Das dunkle Schloß   Գերմանիա Willy Zeyn Eugen Burg չկա
1920 Das Haus ohne Fenster Erich Kaiser-Tietz
1920 Dr. MacDonalds Sanatorium
1921 The Hound of the Baskervilles   Մեծ Բրիտանիա Maurice Elvey Ellie Norwood Hubert Willis
1929 Der Hund von Baskerville   Գերմանիա Ռիխարդ Օսվալդ Carlyle Blackwell George Seroff
1932 The Hound of the Baskervilles   Մեծ Բրիտանիա Gareth Gundrey Robert Rendel Frederick Lloyd
1936 Der Hund von Baskerville   Գերմանիա Carl Lamac Bruno Güttner Fritz Odemar
1939 The Hound of the Baskervilles   ԱՄՆ Sidney Lanfield Բեզիլ Ռետբոուն Բրյուս Նայջել
1955 Der Hund von Baskerville   Գերմանիա Fritz Umgelter Wolf Ackva Arnulf Schröder
1959 The Hound of the Baskervilles   Մեծ Բրիտանիա Terence Fisher Պիտեր Կաշինգ André Morell
1968 The Hound of the Baskervilles[1]   Մեծ Բրիտանիա Graham Evans Պիտեր Կաշինգ Nigel Stock
1971 Собака Баскервилей[2]   ԽՍՀՄ Ա. Զինովևա Նիկոլայ Վոլկով Լև Կրուգլիյ
1972 The Hound of the Baskervilles   ԱՄՆ Barry Crane Ստյուարտ Գրեյնջեր Bernard Fox
1978 The Hound of the Baskervilles   Մեծ Բրիտանիա Paul Morrissey Պիտեր Էդվարդ Կուկ Մուր Դադլի
1981 Собака Баскервилей   ԽՍՀՄ Իգոր Մասլենիկով Վասիլի Լիվանով Վիտալի Սոլոմին
1982 The Hound of the Baskervilles   Մեծ Բրիտանիա Peter Duguid Թոմ Բեյքեր Terence Rigby
1983 The Hound of the Baskervilles   Մեծ Բրիտանիա Douglas Hickox Իեն Ռիչարդսոն Donald Churchill
1983 Sherlock Holmes and the Baskerville Curse   Ավստրալիա Ian McKenzie & Alex Nicholas Պիտեր Օ'Տուլ (ձայն) Earle Cross (ձայն)
1988 The Hound of the Baskervilles[3]   Մեծ Բրիտանիա Brian Mills Ջերեմի Բրետ Edward Hardwicke
1998 The Hound of the Baskervilles (BBC Radio Broadcasting)   Մեծ Բրիտանիա Enyd Williams Clive Merrison Michael Williams
2000 The Hound of the Baskervilles   Կանադա Rodney Gibbons Մետ Ֆրյուեր Kenneth Welsh
2002 The Hound of the Baskervilles   Մեծ Բրիտանիա David Attwood Ռիչարդ Ռոկսբուրգ Յան Հարտ
2011 The Hounds of the Baskerville   Մեծ Բրիտանիա Պոլ Մակգիգան Բենեդիկտ Կամբերբեկտչ Մարտին Ֆրիմեն

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Alan Barnes (2002). Sherlock Holmes on Screen. Reynolds & Hearn Ltd. էջ 182. ISBN 978-1-903111-04-8.
  2. Barnes, Alan (2011). Sherlock Holmes on Screen. Titan Books. էջ 140. ISBN 9780857687760.
  3. O'Connor, John J. (1988 թ․ դեկտեմբերի 8). «Review/Television; Holmes, Hounds and Haunted Halls». Նյու Յորք Թայմս. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բասկերվիլների շունը» հոդվածին։