«Աբիսալ» (ռուս.՝ Абиссаль), Ստեյս Կրամերի (Անաստասիա Խոլովա) գիրքը[2], որը հրատարակվել է 2019 թվականին АСТ հրատարակչության կողմից։ Գիրքը նախատեսված է 18-ից բարձր տարիքի անձանց համար։ Գիրքը «Իմ ինքնասպանությունից 50 օր առաջ» գրքի շարունակությունն է, որը պատմում է Գլորիա Մակֆինի հետագա կյանքի մասին։ Գրքի հեղինակն իր ինստագրամյան էջում ընթերցողներին հայտնել է, որ լինելու է գրքի 3-րդ մասը։

Աբիսալ
Աբիսալ.jpg
ՀեղինակՍտեյս Կրամեր
ԺանրԴեռահասային գրականություն[1]
Բնօրինակ լեզուՌուսերեն
Ստեղծման տարեթիվ2019
Էջեր576
ՆախորդԻմ ինքնասպանությունից 50 օր առաջ
Հրատարակում(ներ)АСТ
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Հրատարակման տարեթիվ2019
ԳՄԴ9785170886739

ՍյուժեԽմբագրել

Երիտասարդ գրող Ստեյս Կրամերի գիրքը դեռահաս Գլորիա Մակֆինի մասին է։ Նախորդ գրքում նա կազմակերպում է իր մահը, կեղծ ինքնասպան է լինում և փախչում տանից։

Գլորիան փոխում է իր անունը և մազերի գույնը։ Հանուն սիրելի մարդկանց նա դառնում է «Աբիսալ» դաժան ավազակախմբի անդամ։ Ավազակախմբի առաջնորդի՝ Լեստերի վստահությունը շահելու համար Գլորիան անցնում է շատ դժվարությունների միջով։ Նա օրերով մնում է քաղցած` դրանով ցուցաբերելով իր կամքի ուժը։ Նրան ստիպում են սպանել ճագարների` անխիղճ դառնալու համար։ Գլորիան սովորում է կրակել։ Ժամանակի ընթացքում նա փոխվում է՝ դառնալով ավելի ուժեղ։ Ավազակախմբի անդամ լինելու համար նա վզի վրա դաջվածք է անում՝ A տառը շրջված գրված։ Նա այլևս չի լինում հին Գլորիան, նրան անվանում են Արես։

Նոր կյանք սկսելով` նա չի մոռանում Ալեքսին, Սթիվին և Ջեյին։ Նա ցանկանում է վրեժ լուծել Դեզմոնդից՝ Ռեբեկային սպանելու համար։ Ալեքսի «դավաճանության» մասին իմանալուց հետո Արեսը հիասթափվում է նրանից։ Նա կարողանում է հանդիպել Ջեյի հետ և իմանում է, որ Սթիվին տեղափոխել են հիվանդանոց՝ բանտարկյալների հետ կռվի պատճառով։ Հիվանդանոցում աղջկան ասում են, որ Սթիվը մահացել է, սակայն նա կազմակերպել էր իր մահը բանտից փախչելու համար։ Դեպքերը տեղի են ունենում այնպես, որ Գլորիան հանդիպում է Սթիվին։ Նրանք փախչում են և ապրում են Ջեյի ու Միդիի («Աբիսալ» ավազակախմբի անդամ) հետ։ Պարզվում է, որ Գլորիան հղի է։ Գիրքը վերջանում է անորոշ ձևով, Գլորիան դավաճանում է Աբիսալին և պատմում է ավազակախմբի պլանների մասին Սևերին։

Այն ավարտվում է հետևյալ տողերով.

  Մենք հավերժ խավարում ենք, վառվող սրտերով։

Թելադրում ենք կյանքին մեր բարոյականությունը։

Հետդարձի ճանապարհ չկա։

Լույսը սփռվել է մեզանից բարձր։

Հետդարձի ճանապարհ չկա։

Մենք չենք լքի ԱԲԻՍԱԼԸ։

 


ՀերոսներԽմբագրել

  • Գլորիա Մաքֆին/Արես Մեյնարդ՝ տասնյոթամյա դեռահաս, որը փախչել է տնից՝ կեղծելով իր ինքնասպանությունը։ Աղջկան օգնում է Ալեքսի ծանոթը՝ Լոգանը։ Սակայն նրանց բռնում է Լեստեր Բոուենը և Գլորիային առաջարկում է միանալ «Աբիսալ» ավազակախմբին՝ խոստանալով չվնասել երաժիշտներին կամ մնալ ազատ և բանտում կսպանեն երաժիշտներին։
  • Լեստեր Բոուեն՝ «Աբիսալ» ավազակախմբի գլխավոր անդամը։ Սառը և ազդեցիկ մարդ։ Ունի ընտանիք, կին, երեխաներ և որդեգրած որդի՝ Ջեքին։ Ավազակախումբը հիմնել է դստեր՝ Էյփրիլի մահից հետո, իր ընտանիքը պաշտպանելու համար։
  • Միդի Միլարդ՝ «Աբիսալ» ավազակախմբի անդամ։ Տարօրինակ և դաժան աղջիկ, որը սպանությունից ստանում է բավականություն։ Հանդիպում է Սայորսի հետ։
  • Ջեքի Բոուեն՝ «Աբիսալ» ավազակախմբի անդամ։ Տասնհինգամյա պատանի, որին հինգ տարեկան հասակում մայրը փորձել է վաճառել կոկաինի դիմաց։ Նրա գնորդը եղել է Լեստերը և որդեգրել է տղային։ Ջեքին պրոֆեսիոնալ կարողանում է կրակել։
  • Բրայս Դերսի՝ «Աբիսալ» ավազակախմբի անդամ։ Բարձրահասակ, ճաղատ և ուժեղ տղամարդ։ Դոմինիկի ավագ եղբայրը և Լեստերի գործընկերը։ Գլորիային սովորեցնում է կռվել։
  • Սևեր/Մելանիա Ուայդլեր՝ «Աբիսալ» ավազակախմբի անդամ, որը միացել է ավազակախմբին՝ Լեստերի կյանքը փրկելով։ Սառնասիրտ կերպով սպանում է մարդկանց և սիրում է զբաղվել որսորդությամբ։ Սևերը խմբի դավաճանն է, նա իրականում Դեզմոնդ Ուայդլերի դուստրն է և պատմում է հորը Լեստերի պլանների մասին։
  • Սայորս՝ «Աբիսալ» ավազակախմբի անդամ։ Նախկինում եղել է «Կարմիր լեզուներ» ավազակախմբի անդամ, սակայն դավաճանության պատճառով հեռացվել է այնտեղից և որպես պատիժ՝ կտրել են նրա լեզուն։ Հանդիպում է Միդիի հետ։
  • Դոմինիկ Դերսի՝ «Աբիսալ» ավազակախմբի անդամ։ Սիրահարվում է Գլորիային, սակայն նրա զգացմունքները չեն լինում փոխադարձ։ Բրայսի կրտսեր եղբայրը։
  • Լոգան` «Աբիսալ» ավազակախմբի անդամ, որը ըստ Գլորիայի օգնում է նրան։ Մարդկանց թաքցնելու վարպետ։
  • Ալեքս Միդ/Լինքոլն Վարնոկ՝ ամենամոտ մարդը Գլորիայի համար։ Բանտից դուրս է գալիս Լեստերի շնորհիվ։ Նա Գլորիային հանձնում է Լեստերին, սակայն այդ քայլով նա պաշտպանում է աղջկան սեփական ինքնասպան լինելու ցանկությունից։ Նախկինում սիրահարված է եղել Լեստերի դստերը՝ Էյփրիլին և Գլորիայի մեջ տեսնում է այդ աղջկան։
  • Սթիվ Ալիգեր/Ռեջինալդ Կոնրոյդ՝ Գլորիայի ընկերը, որը կեղծում է իր մահը և փախչում է բանտից։ Բանտից դուրս է եկել Մոռոյի շնորհիվ, սակայն, վերջինս նրան հանգիստ չի տալիս ազատության մոջ։
  • Ջեյ Միլեր՝ Ալեքսի և Սթիվի ընկերը։ Նախկինում սիրահարված է եղել Ռեբեկային և հանդիպել է նրա հետ։ Եղել է բանտում, սակայն ժամանակավոր լինում է ազատության մեջ, որից հետո փախչում է Գլորիայի, Սթիվի և Միդիի հետ և չի վերադառնում բանտ։
  • Արբերի Բոուեն՝ Լեստերի կրտսեր դուստրը, տասներեքամյա բարդ դեռահաս, որը սիրում է ժամանակ անցկացնել գիշերային ակումբներում, տղաների հետ և մի քանի անգամ է օգտագործել է թմրանյութ։ Ավագ քրոջ՝ Էյփրիլի մահից հետո ամեն ինչի նկատմամբ դարձել է անտարբեր։ Տանել չի կարողանում Գլորիային, բայց շուտով նրանք ընկերանում են։
  • Էյփրիլ Բոուեն՝ Լեստերի ավագ դուստրը, փխրուն և բարի աղջիկ, որը Մարսելին հանդիպելով՝ սիրահարվում է նրան։ Սակայն տղան կործանում է նրան։ «Լասսա» ավազակախմբի նախկին առաջնորդը՝ Վայրեդ Միդը, որը նաև Ալեքսի հայրն է, Մարսին ընդունում է որպես որդի և իմանալով, որ Էյփրիլը զբոսնել է երաժիշտների հետ, որպես պատիժ՝ նրան բռնաբարում է։ Աղջիկը չկարողանալով հաղթահարել դա ինքնասպան է լինում։ Ալեքսը չի կարողանում նրան կանգնեցենլ և իր պարտքն է համարում օգնել Գլորիային։
  • Վանեսա Բոուեն՝ Լեստերի կինը և նրա երեխաների մայրը։ Շատ անգամներ ցանկացել է ամուսնալուծվել նրանից, սակայն շատ է սիրում իր ամուսնուն։ Էյփրիլի մահից հետո խմում է հատուկ դեղեր նյարդերի համար։
  • Դեզմոնդ Ուայդլեր՝ «Լասսա» ավազակախմբի առաջնորդը, Գլորիայի ընկերուհու՝ Ռեբեկայի սպանողը։ «Աբիսալ» ավազակախմբի բոլոր անդամները ատում են նրան և ցանկանում են սպանել։ Լեստերը սպանում է Դեզմոնդին, սակայն նրա դուստրը՝ Մելանիան շարունակում է հոր գործը։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Ժամանակակից գրականություն
  2. «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2015-07-06-ին։ Վերցված է 2020-01-19 

Արտաքին հղումներԽմբագրել

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Աբիսալ հոդվածին