Անոթի խաղեր (եռագրություն)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Քաղցած խաղեր (այլ կիրառումներ)

«Անոթի խաղեր» (անգլ.՝ The Hunger Games[1]) ամերիկյան գրող Սյուզեն Քոլլինզի[2] եռագրությունը։ Եռագրության մեջ են մտնում երեք վեպեր. «Անոթի խաղեր» 2008 թվականին, «Անոթի Խաղեր։ Եվ բռնկվում է կրակը» 2009 թվականին, «Ճայ-ծաղրասայրակ» 2010 թվականին։ Կարճ ժամանակում դրանք դարձան լավագույնս վաճառվող գրքեր։ Առաջին երկու վեպերը երկու տարի շարունակ գտնվում էին ԱՄՆ-ի գրքերի վաճառման լավագույն տասնյակում։ Lionsgate ընկերությունը գնեց էկրանիզացման իրավունք եռագրության բոլոր վեպերի համար։ Ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ 2012 թվականի մարտի 12-ին («Քաղցած խաղեր»[3][3])։ Երկրորդ վեպը՝ 2013 թվականի նոյեմբերի 13-ին («Քաղցած խաղեր։ Եվ բռնկվում է կրակը»), երրորդի առաջին մասը՝ 2014 թվականի նոյեմբերի 10-ին («Քաղցած խաղեր։ Ճայ-ծաղրասայրակ. մաս 1»), իսկ երրորդ գրքի երկրորդ մասը՝ 2015 թվականի նոյեմբերի 19-ին («Քաղցած խաղեր։ Ճայ-ծաղրասայրակ. մաս 2»

Անոթի խաղեր
անգլ.՝ The Hunger Games
ՀեղինակՍյուզան Քոլլինս
Տեսակվեպերի շարք և եռագրություն
Ժանրyoung adult fiction?, հակաուտոպիստական գրականություն և արկածային
Կազմված էՍոված խաղեր, Եվ բռնկվում է կրակը և Կեղծ ճայ
Բնօրինակ լեզուStandard English?
Նկարագրում էThe Hunger Games universe?
Հրատարակման տարեթիվ2008
 The Hunger Games Վիքիպահեստում

Ստեղծման պատմություն

խմբագրել

Գրքի հեղինակ Սյուզեն Քոլլինզը եռագրության ստեղծման մասին պատմել է մի քանի պատնություններ։ Առաջին հերթին նրան ոգեշնչել է Հունական դիցաբանության Թեսևսի և Մինոտավրոսի մասին միֆը, որի համաձայն յութ տղաների և յոթ աղջիկների ուղարկում էին Կրետե և փակում լաբիրինթոսում։ Երկրորդ հերթին Քոլլինզին ոգեշնչել է իր հայրիկը, որը զինվորական էր, ВВС վետերան, ում հետ Քոլլինզը գնում էր հայտնի մարտական վայեր։ Քոլլինզը նշում է նաև, որ իրեն ոգեշնչել են Հին Հռոմի գլադիատորների մարտերը։

Սյուզենը նաև ասում է, որ գրիքը սկսել է գրել հանկարծակի։ Հեռուստացույցի ալիքները թերթելով՝ նա տեսնում է ռեալիթի շոու, որտեղ պատմվում էր իրական պատերազմի մասին, որը տեղի էր ունեցել Իրաքում։

Գրքերը

խմբագրել

Քաղցած խաղեր

խմբագրել

«Քաղցած խաղեր» վեպը ԱՄՆ-ում հրատարակվել է 2008 թվականի սեպտեմբերի 14-ին։

Կարճ ժամանակահատվածում գիրքը դառնում է ԱՄՆ-ում ամենաշատ կարդացվող գրքերից մեկը։ Գիրքը նաև մեծ ճանաչում է ձեռք բերում նաև ամբողջ աշխարհում։ Կես տարվա ընթացքում գիրքը վաճառվում է մոտ 800 հազար անգամ։

Գիրքը հաղթող է ճանաչվել մի շարք մրցանակաբաշխությունների տարբեր նոմինացիաներում։

Եվ բռնկվում է կրակը

խմբագրել

«Եվ բռնկվում է կրակը» վեպը ԱՄՆ-ում հրատարակվել է 2009 թվականի սեպտեմբերի 1-ին։ Կարճ ժամանակում վաճառվել է մոտ 750 հազար օրինակ։ Այս գիրքը նույնպես ունեցավ մեծ ճանաչում։

Ըստ «Թայմս» ամսագրի գիրքը գտնվում էր լավագույն գրքերի տասնյակում։

Ճայ-ծաղրասայրակ

խմբագրել

«Ճայ-ծաղրասայրակ» վեպը ԱՄՆ-ում հրատարակվել է 2010 թվականի օգոստոսի 10-ին։ Առաջին իսկ շաբաթում վաճառվել է գրքի 450 հազար օրինակ։ Անվանումը ստացել է թռչունի անունից։ Վեպում Ճայ-ծաղրասայրակ են անվանում գլխավոր հերոսուհուն, ով ոգեշնչում էր ժողովրդին։

Ճայ-ծաղրասայրակը մուտանտ-թռչուն է, որին ստեղծել են լաբորատոր պայմաններում։ Խոսող ճայի և ծաղրասայրակի հիբրիդ։ Նա կարողանում է ընկալելով մարդու ձայնը վերարտադրել այն։ Թռչունի միջոցով դիստրիկտներում կարողնում են փոխանցել ինֆորմացիա։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Book Summary». www.cliffsnotes.com. Վերցված է 2016 թ․ ապրիլի 6-ին.
  2. http://www.biography.com/people/suzanne-collins-20903551. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  3. 3,0 3,1 {{citation}}: Empty citation (օգնություն)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անոթի խաղեր (եռագրություն)» հոդվածին։