Ստանիսլավ Մարտին Ուլամ (լեհ.՝ Stanisław Marcin Ulam, ապրիլի 3, 1909(1909-04-03), Լվով, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[1] - մայիսի 13, 1984(1984-05-13)[2][3][4], Սանտա Ֆե, ԱՄՆ[1]), լեհ և ամերիկացի մաթեմատիկոս:

Ստանիսլավ Ուլամ
լեհ.՝ Stanisław Marcin Ulam
Stanislaw Ulam ID badge.png
Ծնվել էապրիլի 3, 1909(1909-04-03)
Լվով, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[1]
Մահացել էմայիսի 13, 1984(1984-05-13)[2][3][4] (75 տարեկան)
Սանտա Ֆե, ԱՄՆ[1]
բնական մահով
ԳերեզմանՄոնպարնաս գերեզմանատուն
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ և Flag of Poland.svg Լեհաստան
Ազգությունհրեա
Դավանանքհրաժարում կաթոլիկությունից
Մասնագիտությունմաթեմատիկոս
Հաստատություն(ներ)Հարվարդի համալսարան, Վիսկոնսինի համալսարան Մեդիսոնում, University of Colorado Denver?, Ֆլորիդայի համալսարան և Բոուլդերի Կոլորադոյի համալսարան
Գործունեության ոլորտմաթեմատիկա
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա
Ալմա մատեր«Լվովի պոլիտեխնիկա» ազգային համալսարան և Լվովի համալսարան
Տիրապետում է լեզուներինանգլերեն[5]
Գիտական ղեկավարԿազիմիր Կուրատովսկի
ՊարգևներՋոն ֆոն Նեյմանի լեկցիա
Ամուսին(ներ)Francoise Ulam?[6]
Stanislaw Ulam Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

 
Ստանիսլավ Ուլամը՝ ձեռքերում անալոգային հաշվողական մեքենա, որը նախագծել է Էնրիկո Ֆերմին 1946 թվականին Մոնտե-Կարլոյի մեթոդը նեյտրոնների տեղափոխման հետազոտություններում կիրառելու համար:

Ստանիսլավ Ուլամը ծնվել է 1909 թվականին Լվովում, հրեական ընտանիքում: Հայրը`Յոսեֆ Ուլամը, եղել է լվովցի փաստաբան, մայրը` Հանա Ուլամը, եղել է Ստրիից: Ստանիսլավը մաթեմատիկա է սովորել Լվովի պոլիտեխնիկական ինստիտուտում, որտեղ 1933 թվականին ստացել է փիլիսոփայության դոկտորի կոչում: Արդեն 1935 թվականին Ջոն ֆոն Նոյմանը, որին Ուլամը հանդիպել է Վարշավայում, երիտասարդ գիտնականին մի քանի ամսով հրավիրել է Փրինսթոն, ուր տեղափոխվել է 1936 թվականին: Ստանիսլավի մայրը մահացել է Վիեննայում 1938 թվականին, եղբայրը Լեհաստանը լքել է 1939 թվականի օգոստոսի 25-ին, իսկ Լվովում մնացած հայրն ու Ստեֆանիա քույրը տարհանվել են գետտո և սպանվել 1941-1943 թվականների միջակայքում[7]:

Ստանիսլավը մասնակցել է Լոս Ալամոսի Ազգային լաբորատորիայի նախագծի շրջանակում մասնակցել է ջրածնային ռումբի ստեղծմանը` մեծ ներդրում ունենալով մաթեմատիկական մեթոդների զարգացման ոլորտում: Ապացուցել է բազմաթիվ թեորեմներ, առաջարկել է հաշվարկման Մոնտե Կարլոյի մեթոդը, առաջ է քաշել միջուկային հրթիռային շարժիչի գաղափարը: Ուլամը սահմանել է նաև Բորսուկ-Ուլամի թեորեմը:

Էնրիկո Ֆերմիի, Ջոն Պաստայի և Մերի Ցինգուի հետ սահմանել է քաոսի տեսության պարադոքսը, որը ներկայումս կոչվում է Ֆերմի-Պաստա-Ուլամ-Ցինգուի պարադոքս: Թվերի տեսությունում հայտնի է «Ուլամի սփռոցը»:

ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամ է եղել (1966)[8]:

Ստանիսլավ Ուլամի եղբայրը` Ադամ Ուլամը, եղել է Հարվարդի համալսարանի` պատմության, պոլիտեխնիկական գիտությունների և քաղաքական իրավունքի պրոֆեսոր, հեղինակել է «Գաղափարախոսություններ և պատրանքներ» գիրքը:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #119103281 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 Архив по истории математики Мактьютор
  3. 3,0 3,1 3,2 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 Энциклопедия Брокгауз (գերմ.)
  5. Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. Dyson G. Turing's Cathedral: The Origins of the Digital Universe, Los orígenes del universo digitalPantheon Books, 2012. — ISBN 978-1-4000-7599-7
  7. Adam Ulam
  8. S. M. Ulam(անգլ.)

ԳրականությունԽմբագրել

  • Улам С. Приключения математика. — «РХД», 2001.
  • Улам С. Нерешённые математические задачи = A Collection of Mathematical Problems / Перевод с английского З. Я. Шапиро. — М.: Наука, 1964. — 168 с. — (Современные проблемы математики).