Սվետոզար Գուրբան Վայանսկի

Սվետոզար Գուրբան Վայանսկի (իսկական անունը՝ Սվետոզար Գուրբան, սլովակ.՝ Svetozár Hurban-Vajanský, հունվարի 16, 1847(1847-01-16)[1][2][3], Հլբոկե, Senica District, Տրնավայի երկրամաս, Սլովակիա - օգոստոսի 17, 1916(1916-08-17)[1][2], Մարտին, Ժիլինայի շրջան), սլովակ բանաստեղծ, արձակագիր, գրաքննադատ, հրապարակախոս։ 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի Սլովակիայի քաղաքական ու մշակութային ականավոր գործիչ։

Սվետոզար Գուրբան Վայանսկի
Ծնվել էհունվարի 16, 1847(1847-01-16)[1][2][3]
ԾննդավայրՀլբոկե, Senica District, Տրնավայի երկրամաս, Սլովակիա
Վախճանվել էօգոստոսի 17, 1916(1916-08-17)[1][2] (69 տարեկան)
Վախճանի վայրՄարտին, Ժիլինայի շրջան
ԳերեզմանNational Cemetery in Martin
Գրական անունSvetozár Vajanský[4]
Մասնագիտությունգրող, գրական քննադատ, քաղաքական գործիչ, լրագրող, բանաստեղծ, փաստաբան և իրավաբան
Քաղաքացիություն Ավստրո-Հունգարիա
ԿուսակցությունSlovak National Party?
ԶավակներVladimír Ladislav Hurban?
ԱզգականներՍամուել Յուրկովիչ, Dušan Jurkovič? և Daniel Sloboda?
Սվետոզար Գուրբան Վայանսկի Վիքիքաղվածքում
 Svetozár Hurban-Vajanský Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Սվետոզար Գուրբան Վայանսկին ծնվել է 1847 թվականին Սլովակիայի ազգային զարթոնքի քաղաքական գործիչ և գրող Յոզեֆ Միլոսլավ Գուրբանի ընտանիքում։ Նախնական կրթությունն ստացել է հայրենի քաղաքում, այնուհետև ուսումը շարունակել է Մոդրայում, Ցեշինում, Շտենդալում։ Ավարտել է Բանսկա-Բիստրիցայի գիմնազիան, որից հետո ընդունվել է Բրատիսլավայի ակադեմիա, որտեղ ուսումնասիրել է իրավագիտություն, վերապատրաստվել է Բուդապեշտում։ Տրնավայում, Բուդապեշտում, Բրատիսլավայում և Վիեննայում զբաղվել է իրավաբանի կարիերայով, հետագայում Սկալիցայում բացել է իր սեփական իրավաբանական գրասենյակը։ 1878 թվականից եղել է Մարտինեում հրատարակվող «Národnie noviny» թերթի խմբագիրը, 1906 թվականից՝ գլխավոր խմբագիր։ Լրագրողական և հասարակական գործունեության ընթացքում մի քանի անգամ բանտարկվել է, բազմիցս եղել է Ռուսաստանում, Պրահայում, Բուդապեշտում, Վիեննայումն, Մյունխենում։ 19-րդ դարի 80-ական թվականներին եղել է տաղանդավոր բանաստեղծ, արձակագիր, լրագրող։ Լյուդովիտ Շտուրի նման գլխավորել է գրողների և ազգային մշակութային գործիչների ամբողջ դպրոց։ Որպես իսկական պանսլավիստ՝ նա սլովակ ժողովրդի փրկությունն ակնկալել է ռուս ժողովրդից և քննադատվել է «Hlas» ամսագրի շուրջ համախմբված մի խումբ բուրժուական դեմոկրատների կողմից։ Համագործակցել է «Orol» ամսագրի հետ, 1881 թվականին վերսկսել է «Slovenské pohlady» թերթի հրատարակությունը։ 1894 թվականից մինչև մահը եղել է «Živena» սլովակ կանանց ընկերության քարտուղարը։ Եղել է նաև «Naprej» ուսանողական միավորման անդամ և Սլովակիայի ազգային կուսակցության ակտիվ գործիչ։

Ստեղծագործություններ խմբագրել

 

Վայանսկուն է պատկանում սլովակյան սոցիալական վեպի ստեղծման պատիվը[5]։

  • «Տարիներու ծովը», 1879
  • «Լծի տակից», 1884
  • «Բանաստեղծություններ», 1890
  • «Չորացած ճյուղ», 1884
  • «Արմատ և ընձյուղներ», 1895-1896
  • «Կոտլին», 1901
  • «Թեկնածուն», 1881
  • «Պառավի ամառ», 1882
  • «Թռչող ստվերներ», 1883

Գրականություն խմբագրել

  • Sobrané diela, sv. I-18, Turč. sv. Martin, 1936-49; в рус. пер. — Летящие тени, в кн.: Словацкие повести и рассказы, М., 1953.
  • Vlček J., Dejiny literatury slovenskej, Brat., 1953.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  5. Չեխ և սլովակ բանաստեղծներ, Երևան, 1966, «Հայաստան» հրատարակչություն
 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սվետոզար Գուրբան Վայանսկի» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սվետոզար Գուրբան Վայանսկի» հոդվածին։