Սվանտե Ավգուստ Արենիուս (շվեդ.՝ Svante August Arrhenius, փետրվարի 19, 1859(1859-02-19)[1][2][3][…], Balingsta parish, Շվեդիա[3] - հոկտեմբերի 2, 1927(1927-10-02)[4][2][5][…], Ստոկհոլմ, Շվեդիա[4][6]), շվեդ քիմիկոս, ֆիզիկական քիմիայի հիմնադիրներից։ Շվեդական ԳԱ անդամ (1901), մի շարք երկրների (նախկին ԽՍՀՄ, Անգլիա, ԱՄՆ, Ֆրանսիա և այլն) ԳԱ պատվավոր անդամ։

Սվանտե Արենիուս
շվեդ.՝ Svante August Arrhenius
Ծնվել էփետրվարի 19, 1859(1859-02-19)[1][2][3][…]
Balingsta parish, Շվեդիա[3]
Մահացել էհոկտեմբերի 2, 1927(1927-10-02)[4][2][5][…] (68 տարեկան)
Ստոկհոլմ, Շվեդիա[4][6]
ԳերեզմանՈւփսալայի հին գերեզմանատուն[7][8]
Քաղաքացիություն Շվեդիա
Դավանանքաթեիզմ
Մասնագիտությունաստղագետ, քիմիկոս, ֆիզիկոս և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Ռիգայի տեխնիկական համալսարան, Ստոկհոլմի համալսարան և Ուփսալայի համալսարան
Գործունեության ոլորտֆիզիկա և քիմիա
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Գյոթինգենի Գիտությունների ակադեմիա, Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Նորվեգիայի գիտությունների ակադեմիա, Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա, Լունդի թագավորական ֆիզիոգրաֆիկական միություն, Թագավորական շվեդական ճարտարագիտական գիտությունների ակադեմիա, Գյոթեբորգի գիտությունների և գրականության թագավորական ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Թագավորական Դանիական գիտությունների ակադեմիա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա և Թուրինի գիտությունների ակադեմիա[6]
Ալմա մատերՈւփսալայի համալսարան և Ստոկհոլմի համալսարան
Տիրապետում է լեզուներինշվեդերեն[2]
Գիտական ղեկավարՊեր Թեոդոր Կլեվե
Եղել է գիտական ղեկավարOskar Klein?
Հայտնի աշակերտներOskar Klein?
Պարգևներ

Ֆարադեյի դասախոսության նրցանակ

Քիմիայի Նոբելյան մրցանակ

[9][10]

Վիլարդ Գիբսի պարգև

[11]

Էդինբուրգի համալսարանի պատվավոր դոկտոր

Դևիի շքանշան

[12]

Սիլիմանյան դասախոսություն

Ֆրանկլինի մեդալ

Քեմբրիջի համալսարանի պատվավոր դոկտոր

Գրոնինգենի համալսարանի պատվավոր դոկտոր

Հայդելբերգի համալսարանի պատվավոր դոկտոր

Լայպցիգի համալսարանի պատվավոր դոկտոր

Օքսֆորդի համալսարանի պատվավոր դոկտոր

Բիրմինգհեմի համալսարանի պատվավոր դոկտոր

Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ

Լոնդոնի թագավորական միության արտասահմանյան անդամ

[13]
և

Էչեգարայ մեդալ

[14]
Ամուսին(ներ)Մարիա Արենիուս և Sofia Rudbeck?
Երեխա(ներ)Օլոֆ Արենիուս և Anna-Lisa Arrhenius?
ՀայրSvanta Gustav Arrhenius?[15]
ՄայրCarolina Christina Thunberg?[15]
 Svante Arrhenius Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Սովորել է Ուփսալայի (1876-1881) և Ստոկհոլմի (1881-1884) համալսարաններում։ 1895 թվականից Ստոկհոլմի համալսարանի պրոֆեսոր, 1905 թվականից Նոբելյան ինստիտուտի տնօրեն։ 1887-1902 թվականներին Արենիուսը միաժամանակ վարել է Ստոկհոլմի համալսարանի ռեկտորի պաշտոնը։ 1882 թվականից զբաղվել է էլեկտրոլիտների նոսր լուծույթների էլեկտրահաղորդականության ուսումնասիրությամբ։ «էլեկտրոլիտների գալվանական հաղորդականության հետազոտություն» (1884) և հետագա աշխատանքներում (մինչև 1887) Արենիուսը մշակել է էլեկտրոլիտային դիսոցման տեսությունը (նոբելյան մրցանակ, 1903), որը 19-րդ դարում քիմիայի խոշորագույն ընդհանրացումներից էր։ Ուսումնասիրել է քիմիական ռեակցիաների արագությունները և արել կարևոր հետևություններ։ Քիմիական ռեակցիայի արագության և ջերմաստիճանի կապը արտահայտող հավասարումը (1889) հայտնի է Արենիուսի հավասարում անվամբ։ Արենիուսը զբաղվել է նաև կոսմոգոնիայի և կենսաքիմիայի խնդիրներով։ Ֆիզիկաքիմիական օրենքները կենսաբանական երևույթների վրա կիրառելու միջոցով Արենիուսը փորձում էր վերականգնել գիտության կողմից մերժված պանսպերմային տեսությունը։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 22  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սվանտե Արենիուս» հոդվածին։