Աննա Նևիլ
Աննա Նևիլ (անգլ.՝ Anne Neville, հունիսի 11, 1456, Ուորիք, Ուորիք, Ուորիքշիր, Անգլիա - մարտի 16, 1485, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա), Ռիչարդ III արքայի կինը 1483-1485 թվականներին, Ռիչարդ Նևիլի կրտսեր աղջիկը։
Աննա Նևիլ | |
---|---|
Ծնվել է | հունիսի 11, 1456 |
Ծննդավայր | Ուորիք, Ուորիք, Ուորիքշիր, Անգլիա |
Մահացել է | մարտի 16, 1485 (28 տարեկան) |
Մահվան վայր | Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա |
Գերեզման | Վեստմինստերյան աբբայություն |
Քաղաքացիություն | Անգլիայի թագավորություն |
Ամուսին | Ռիչարդ III[1] և Edward of Westminster?[1][2] |
Ծնողներ | հայր՝ Ռիչարդ Նևիլ, Ուորիքի 16-րդ կոմս[1][2], մայր՝ Anne Beauchamp, 16th Countess of Warwick?[1] |
Երեխաներ | Edward of Middleham, Prince of Wales?[3][1] |
Anne Neville Վիքիպահեստում |
Որպես հզոր ընտանիքի անդամ, Աննան ներգրավվեց Սպիտակ և կարմիր վարդերի պատերազմում, որում Յորքերը և Լանկաստերները պայքարում էին անգլիական գահի համար։ Աննայի հայրը երիտասարդ տարիքում Աննային նշանադրեց Հենրի VI-ի որդու՝ Էդուարդ Վեսթմինսթերի հետ։ Ամուսնությունը նախատեսված էր ամրապնդելու Լանկաստերների հետ միությունը, և շարունակելու պայքարը երկու ընտանիքների միջև[4]։
Էդուարդի մահից հետո, Ուելսի այրիացած արքայադուստրն ամուսնացավ Ռիչարդի հետ՝ Էդուարդ IV-ի և Ջորջ Պլանտագենետի որի հետ ամուսնացած էր Աննայի ավագ քույրը՝ Իզաբելլա Նևիլը, եղբայրը։ Աննա Նևիլը դարձավ թագուհի, երբ 1483 թվականի հունիսին Ռիչարդ III-ը բարձրացավ գահին՝ Էդուարդ IV-ի և Էլիզաբեթ Վուդվիլի երեխաներին ապօրինի ճանաչելուց հետո։ Աննան մահացավ ամուսնու մահից հինգ ամիս հետո՝ 1485 թվականի մարտին։ Աննան ուներ մի որդի, որը մահացավ նրա մահից մեկ տարի հետո[5]։
Վաղ տարիներ
խմբագրելԱննա Նևիլը ծնվել է Յորքի ամրոցում, և Ռիչարդ Նևիլի կրտսեր դուստրն էր[5]։ Նրա հայրը Անգլիական պալատի ամենահզոր մարդկանցից մեկն էր և Յորքերի տան ամենակարևոր դաշնակիցը։ Նրա պապի քույրը՝ Սեսիլիա Նևիլ, Ռիչարդ Պլանտագենետի կինն էր, ով իր պահանջը ներկայացրեց անգլիական գահին Յորքերի համար։
Աննայի մանկության մեծ մասը անցել է հոր ամրոցներից մեկում, որտեղ նա և իր ավագ քույրը՝ Իզաբելլա Նևիլը, հանդիպեցին Յորքերի դուքսի երկու կրտսեր որդիներին՝ Ռիչարդ III-ին և Ջորջ Պլանտագենետին։ 1461 թվականի կեսերին, ամենայն հավանականությամբ, 1465 թվականի գարնանը Ռիչարդը շատ պարտաճանաչ հաճախում էր ամրոցում իր ասպետական դասընթացներին[6]։ Հավանաբար, հենց այդ ժամանակ արդեն դիտարկվում էր դուքսի աղջիկների ամուսնությունը երիտասարդ արքայազնների հետ[7]։ 1460 թվականի դեկտեմբերի 30-ին Յորքի դուքսը սպանվեց, բայց Ուորիքի օգնությամբ, 1461 թվականին գահ բարձրացավ նրա ավագ որդին՝ Էդուարդը։ 1470 թվականին Աննան նշանադրվեց և նույն թվականի վերջում ամուսնացավ Էդուարդ Վեսթմինսթերի՝ Լանկաստերների տոհմի անգլիական գահաժառանգի հետ [4]։
Ուելսի արքայադուստր
խմբագրելՈրոշ ժամանակ Ուորիքը գժտված էր Էդուարդ IV-ի հետ՝ Էլիզաբեթ թագուհու ընտանիքի բարձրացման պատճառով։ 1469 թվականին կոմսը փորձեց գահ բարձրացնել իր փեսա Ջորջին, բայց հանդիպեց պառլամենտի դիմադրությանը։ 1470 թվականին, Էդուարդ արքայի դեմ, երկրորդ անհաջող ապստամբության փորձից հետո Ուորիքը ստիպված էր փախչել Ֆրանսիա, որտեղ նա միացավ գահընկեց եղած Լանկաստերների հետ[4]։ Քանի որ Հենրի VI արքան բանտարկված էր Թաուերում, ապա դե ֆակտո ղեկավարում էր նրա կինը՝ Մարգարիտ Անժուացին, ով կասկածանքով էր վերաբերվում Ուորիքի դրդապատճառներին։ Որպեսզի ամրապնդվեր հարաբերությունները Մարգարիտի հետ, Աննան հրապարակավ նշանադրվեց նրա որդու[4]՝ Էդուարդ Վեսթմինսթերի հետ, Ֆրանսիայի Ամբուազ դղյակում։ 1470 թվականի ամուսնության կնքումը Աննային դարձրեց Ուելսի արքայադուստր։
1470 թվականին Ուորիքը վերկանգնեց Հենրի VI-ին գահին, բայց Էդուարդ IV-ը վերադարձավ 1471 թվականի մարտին և արագ ամրապնդեց դիրքերը։ Հոգեկան հիվանդ Հենրի VI-ը գերեվարվեց Էդուարդ IV-ի կողմից, որպես պատանդ Սպիտակ և կարմիր վարդերի պատերազմում, որտեղ Ուորիքը սպանվեց 1471 թվականի ապրիլի 14-ին։ Էդուարդ IV-ը Հենրի VI-ին փակեց Թաուերում։ Մայիսի 4-ին Յորքերի վերջնական հաղթանակից հետո, ինչպես տեղեկացվեց, Հենրին մահացավ «անբավարարվածությունից և մելամաղձությունից», բայց անգլ.՝ «The Great Chronicle of London»-ում տեղեկացվում էր, որ Հենրիի մահվան համար պատասխանատու էր Ռիչարդ III-ը[6]։
Ապրիլին Մարգարիտ Անժուացին վերադարձավ Անգլիա Աննայի և Էդուարդ արքայազնի հետ[4] և իր հետ բերեց հավելյալ զորք։ 1471 թվականի մայիսի 4-ի ճակատամարտում Էդուարդ IV-ը ջախջախեց Լանկաստերների վերջին բանակը։ Էդուարդ արքայազնը կամ սպանվեց կռվում, կամ դրանից հետո, իսկ Աննան գերեվարվեց։ Հետո նրան տեղափոխեցին իր փեսայի տուն՝ Լոնդոն[8]։
Անգլիայի թագուհի
խմբագրել1483 թվականի ապրիլի 9-ին մահացավ Էդուարդ IV-ը։ Ռիչարդը ճանաչվեց թագավորության ղեկավար իր տասներկու տարեկան եղբորորդու՝ Էդուարդ V, օրոք։ Սակայն, նույն տարվա հունիսի 25-ին Էդուարդ V-ը, իր եղբայրը և քույրերը հայտարարվեցին ապօրինածին, իսկ Ռիչարդը հայտարարվեց թագավոր։ Աննան թագադրվեց իր ամուսնու հետ միասին 1483 թվականի հուլիսի 6-ին։ Վերջին 175 տարվա մեջ դա առաջին միասնական թագադրումն էր։ Նոր թագուհու երկայնափեշը տարավ լորդուհի Մարգարետ Բոֆորտը[9], որի որդին՝ Հենրի VII-ը, 1485 թվականի Բոսվորտի ճակատամարտի հաղթանակից հետո, հայտարարվեց թագավոր։ 1483 թվականի օգոստոսի 24-ին Յորքի Մայր Տաճարում Աննայի և Ռիչարդի որդին հայտարարվեց Ուելսի արքայազն[10][11]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Kindred Britain
- ↑ 2,0 2,1 2,2 Эдуард (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1904. — Т. XL. — С. 182.
- ↑ Lundy D. R. The Peerage
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Wagner, 2001, էջ 171
- ↑ 5,0 5,1 «Lady Anne Beauchamp Neville» (անգլերեն). thepeerage.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 17-ին.
- ↑ 6,0 6,1 Kendall, 1955, էջեր 27-105
- ↑ Licence, 2013, էջ 27
- ↑ Hilton, 2010, էջ 444
- ↑ «Richard III» (անգլերեն). The dean and chapter of Westminster. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 12-ին.
- ↑ «The Princes of Wales» (անգլերեն). englishmonarchs.co.uk. Վերցված է 2015 թ․ հունիսի 22-ին.
- ↑ Panton, 2011, էջ 164
Գրականություն
խմբագրել- John A. Wagner Encyclopedia of the Wars of the Roses. — ABC-CLIO, 2001. — 367 с. — ISBN 1851093583, 9781851093588
- Paul Murray Kendall Richard the Third. — Allen & Unwin, 1955. — 514 с. — ISBN 0393007855, 9780393007855
- Amy Licence Anne Neville, Richard III's Tragic Queen. — Amberley, 2013. — 255 с. — ISBN 1445611775, 9781445611778
- David Charles Douglas, Alec Reginald Myers English historical documents. 4. [Late medieval. 1327 - 1485]. — Psychology Press, 1995. — 1236 с. — ISBN 0415604672, 9780415604673
- David Hipshon Richard III and the Death of Chivalry. — The History Press, 2011. — 224 с. — ISBN 0752469150, 9780752469157
- John Cannon, Anne Hargreaves The Kings and Queens of Britain. — Oxford University Press, 2009. — 404 с. — ISBN 0199559228, 9780199559220
- James Panton Historical Dictionary of the British Monarchy. — Scarecrow Press, 2011. — С. 164. — 722 с. — ISBN 0810874970, 9780810874978
- Lisa Hilton Queens Consort, England's Medieval Queens. — Great Britain: Hachette UK, 2010. — 592 с. — ISBN 0297857495, 9780297857495
- John Heneage Jesse Memoirs of King Richard the Third and Some of His Comtemporaries. — R. Bentley, 1862. — 531 с.
- Charles Derek Ross Richard III. — Eyre Methuen, 1981. — С. 158. — 265 с. — ISBN 0-413-29530-3
- Alison Weir Britain's Royal Families: The Complete Genealogy. — London: Random House, 2011. — 400 с. — ISBN 1446449114, 9781446449110
- Michael Hicks Anne Neville: Queen to Richard III. — The History Press, 2011. — 256 с. — ISBN 0752468871, 9780752468877
- John Ashdown-Hill The Last Days of Richard III and the fate of his DNA. — The History Press, 2013. — С. 224. — ISBN 0752498665, 9780752498669
- Stephen R. Turnbull The Book of the Medieval Knight. — Arms and Armour, 1995. — 192 с. — ISBN 1854092642, 9781854092649
- Вадим Георгиевич Устинов Столетняя война и Войны Роз. — Москва: АСТ, 2007. — 637 с. — ISBN 5170427654, 9785170427659
Արտաքին հղումներ
խմբագրել- «Lady Anne Beauchamp Neville» (անգլերեն). thepeerage.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 17-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Նևիլ» հոդվածին։ |