Ցինկի սուլֆիդ
քիմիական միացություն
Ցինկի սուլֆիդ, ZnS, ցինկի միացությունը ծծմբի հետ։ Բնության մեջ հանդիպում է սֆաչերիա և վյուրցիտ միներալների ձևով, որոնք ցինկի ստացման հիմնական հումքն են։ Սպիտակ փոշի է, խտությունը՝ 3980–4090 կգ/մ3։ Տաքացնելիս սուբլիմվում է (1185 °C), հալվում է միայն բարձր ճնշման տակ (15 ՄՆ/մ2, 1775 °C)։ Կիսահաղորդիչ է։ Պղնձի, արծաթի, կադմիումի առկայությամբ ձեռք է բերում լյումինեսցենցող հատկություն։ Մտնում է լյումինաֆորների՝ ZnS·Ag (գունավոր կինեսկոպներ), ZnC·Сu (լուսարձակող ցուցատախտակներ), Zn(Cd)S·Ag (ռենտգենյան խողովակների համար), կիսահաղորդչային լազերների և լիտոպոնի բաղադրության մեջ։
Ցինկի սուլֆիդ | |
---|---|
Քիմիական բանաձև | ZnS |
Մոլային զանգված | 1,6E−25 կիլոգրամ գ/մոլ |
Խտություն | 4,09 գ/սմ³ գ/սմ³ |
Հալման ջերմաստիճան | 1185 °C °C |
Քիմիական հատկություններ | |
Դասակարգում | |
CAS համար | 1314-98-3 |
PubChem | 14821 |
EINECS համար | 215-251-3 |
SMILES | S=[Zn] |
ЕС | 215-251-3 |
RTECS | ZH5400000 |
ChEBI | 14137 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Ստացումը
խմբագրելՑինկի սուլֆիդը ստանում են ցինկի և ծծմբի խառնուրդի տաքացմամբ.
- Zn+S=ZnS
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 160)։ |