Կավիճ, թույլ կապակցված, սպիտակ, մանրահատիկ ապար։ Կազմված է, գլխավորապես, կոկոլիտոֆորիդների (պլանկտոն ջրիմուռներ) և ֆորամինիֆերների (արմատոտանիներ) կալցիտային մնացորդներից։ Հիմնական բաղադրամասը կալցիտն է (90-99 %)։ Առկա են նաև այլ միներալներ՝ մոնտմորիլոնիտ, հիդրոփայլարներ, պիրիտ, օպալ և այլն։ Բնորոշ է վերին կավճի համար։ Մեծ հզորության նստվածքները տարածված են էմբա գետից (Ղազախստան) մինչև Մեծ Բրիտանիա։ Հանքավայրեր կան Ռուսաստանում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Դանիայում։ Օգտագործվում է կրի, պորտլանդցեմենտի, դպրոցական կավճի պատրաստման համար, որպես կաուչուկի լցանյութ։

Կավիճ
Քիմիական հատկություններ
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)
Դպրոցական կավիճ


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 281
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կավիճ» հոդվածին։