Սպիտակաձյունիկը և որսորդը
«Սպիտակաձյունիկը և որսորդը» (անգլ.՝ Snow White & the Huntsman), Գրիմ եղբայրների հեքիաթի հիման վրա ռեժիսոր Ռոպերտ Սանդերսի նկարահանած ֆանտաստիկ, արկածային ամերիկյան ֆիլմ։ Ֆիլմի պրեմիերան ԱՄՆ-ում կայացել է 2012 թվականի հունիսի 1-ին, Մեծ Բրիտանիայում՝ մայիսի 30-ին։ «Օսկար» մրցանակի ներկայացված Բոբ Հոսկինսի կարիերայի վերջին դերը (կույր թզուկ Մյուր)։
Սյուժե
խմբագրելՏաբոր թագավորություն է ներխուժում ապակե զինվորների բանակը։ Արքա Մագնուսը ջախջախում է թշնամիներին, ազատագրում է գեղեցկունի գերուհի Ռովենաին և ամուսնանում է նրա հետ։ Առաջին գիշերը Ռովենան սպանում է արքային, բացում է դղյակի դարպասները իր եղբայր Ֆիննի բանակի առջև և տիրում է թագավորության վրա իշխանությանը։ Արյունալի խառնաշփոթի մեջ հերցոգ Համոնդին և նրա որդի Ուիլյամին հաջողվում է փախուստի դիմել սակայն արքայի դուստր Սպիտակաձյունիկը գերի է ընկնում Ռովենային։ Չար կախարդուհին արդեն անհաշիվ քանակի տարիներ պահպանում է իր հավերժական երիտասարդությունը՝ աղջիկներից վերքաշելով կյանքաին ուժեր։ Նրա մայրը, նզովքը աղջկան փոխանցելիս, զգուշացրել է, որ Ռավենան կսպանվի առավել գեղեցիկ կնոջ ձեռքով, քան ինքը։ Իմանալով կախարդական հայելուց, որ Սպիտակաձյունիկը դարձել է ավելի գեղեցիկ, Ռովենան պատրաստվում է խորթ աղջկան զոհաբերել, սակայն նրան հաջողվում է աշտարակից փախչել կախարդված Սև անտառ։ Կախարդուհին որսորդ Էրիկին հրամայում է բերել Սպիտակաձյունիկին և խոստանում է որպես պարգև կենդանացնել նրա կնոջը։ Իմանալով, որ Սպիտակաձյունիկը ողջ է, Ուիլյամը նրա հետևից ուղևորվում է Սև անտառ։
Էրիկը գտնում է Սպիտակաձյունիկին, սակայն Ֆիննը հայտարարում է, որ Ռովենան չի կարող վերակենդանացնել մահացածներին։ Խաբված որսորդը որոշում է աղջկան տանել Համոնդի մոտ և ստանալ պարգևը։ Նրանք հասնում են գյուղակին, որը բնակեցված է փախստականներով, սակայն գիշերը գյուղի վրա է հաձակվում Ֆիննի ջոկատը։ Հերոսները հանդիպում են թզուկների ութնյակի, նրանցից մեկը հայտարարում է, որ միայն Սպիտակաձյունիկը կարող է հաղթել Ռովեննային։ Էրիկը հասկանում է, որ սիրահարվել է Սպիտակաձյունիկին։ Ֆիննի մարդիկ նորից հասնում են հերոսներին, թզուկ Հասը զոհաբերում է իրեն, նետերից փակելով Սպիտակաձյունիկին, Էրիկը սպանում Ֆիննին։ Ջոկատին է միանում արքայազն Ուիլյամը։ Ռովենային հաջողվում է ընդունել նրա կերպարը և թունավորել Սպիտակաձյունիկին, սակայն ավարտին հասցնել մտադրությունը չարագործուհուն խանգարում են հայտնված Էրիկը և Ուիլյամը։ Հերոսները արքայադստեր մարմինը հասցնում են Համոնդի ամրոց, որտեղ Էրիկին հաջողվում արթնացնել արքայադստերը համբույրով։ Սպիտակաձյունիկը առաջնորդում է հերցոգի բանակը դեպի Ռովենայի դղյակը։ Թզուկները ամրոց են ներթափանցում կոյուղու թունելի միջով և բացում են դարպասները։ Գրոհող ջոկատը, որը մտել էր դղյակ, ընկնում է Ռովենայի թակարդը, սկսվում է համառ մարտ։ Սպիտակաձյունիկը այդ ընթացքում գտնում է կախարդուհուն և նրանց միջև գոտեմարտ է սկսվում։ Կախարդուհին փրձում է սպանել Սպիտակաձյունիկի և վերջնականապես անմահություն ձեռք բերել, սակայն Սպիտակաձյունիկը, խորթ մորը խոցելով դաշույնով, հաղթանակ է տանում և բարձրանում է գահին։
Դերերում
խմբագրելԳլխավոր հերոսներ
Դերասան | Դեր |
---|---|
Քրիստեն Ստյուարտ | Սպիտակաձյունիկ[14] |
Ռեֆի Քեսիդի | Սպիտակաձյունիկը մանկությունում |
Քրիս Հեմսվորթ | Որսորդ Էրիկ |
Շարլիզ Թերոն | Ռովենա |
Իզմի Մեյքլ Սմալ | Ռովենան մանկությունում |
Սեմ Կլաֆլին | Արքայազն Ուիլյամ |
Խավիեր Էտկինս | Ուիլյամը մանկությունում |
Սեմ Սպրուել | Ֆինն[15] |
Էլիոթ Ռիվ | Ֆիննը մանկությունում |
Լիլի Կոուլ | Գրետա[15] |
Վինսենտ Ռիգան | Հերցոգ Համոնդ |
Նոյ Հանտլի | Արքա Մագնուս |
Լիբերտի Ռոսս | Թագուհի Էլեոնորա |
Քրիստոֆեր Օբի Օգուգուա (ձայն) | Հայելի |
Ռեյչել Ստիրլինգ | Աննա |
Հետի Գոտոբեդ | Լիլի |
Գրեգ Հիքս | Սև ասպետների գեներալ |
Պիտեր Ֆերդինանդո | Սև ասպետ |
Անաստասիա Հիլլ | Ռովենաի մայրը |
Թզուկներ
Դերասան | Դեր |
---|---|
Յան Մակշեյն | Բիտ |
Բոբ Հոսկինս | Մյուր |
Ջոնի Հարիս | Կուերտ |
Տոբի Ջոնս | Կոլ |
Էդդի Մարսան | Դյուր |
Ռեյ Ուինստոն | Գորտ |
Նիկ Ֆրոստ | Նիոն |
Բրայան Գլիսոն | Գաս |
Արտադրություն
խմբագրելՔասթինգ
խմբագրել- Եթե Ստյուարտը բացասական պատասխան տար, ապա Սպիտակաձյունիկի դերը կարող էին խաղալ Դակոտա Ֆենինգը, Սիրշա Ռոնանը, Ռայլի Կիոն, Ֆելիսիթի Ջոնսը, Բելլա Հիտկոտը, Ջեննիֆեր Լոուրենսը, Սելենա Գոմեսը, Լիլի Քոլինզը, Վանեսսա Հադջենսը, Էմմա Սթոունը, Էմմա Ռոբերթսը, Էմիլի Բրաունինգը կամ Ալիսիա Վիկանդերը, որոնց նույնպես առաջարկվել էր կատարել այդ դերը։ Վերջին պահին Սպիտակաձյունիկի դերը կատարելու առաջարկ ուղարկվել էր երգչուհի Թեյլոր Սվիֆթին, նրանում տեսնում էին կանացիություն, որն անհրաժեշտ էր Սպիտակաձյունիկին, սակայն նա հրաժարվում է իր նոր ալբոմի ստեղծման աշխատանքներով զբաղված լինելու պատճառով[16]։
- Անջելինա Ջոլին և Վայնոնա Ռայդերը դիտարկվում էին չար թագուհի Ռովենայի դերի համար[16]։
- Ռովենայի դերի կատարման համար Շարլիզ Թերոնը հրաժարվում է Քլինթ Իսթվուդի «Ջ. Էդգար» («J. Edgar») ֆիլմում նկարահանումներից, որտեղ նրա խաղնկերը կարող էր լինել Լեոնարդո ԴիԿապրիոն[16]։ Շարլիզ Թերոնը «Սպիտակաձյունիկը և որսորդը» ֆիլմում նկարահանվելու հրավերքին համաձայնություն է տալիս միայն այն ժամանակ, երբ հայտնի է դառնում «Խելահեղ Մաքս 4» (Mad Max: Fury Road) ֆիլմի նկարահանումները ավելի ուշ ժամանակ տեղափոխելու մասին և նրա աշխատանքային ժամանակացույցում ազատ ժամանակ է հայտնվում։
- Որսորդին պետք է խաղար Թոմ Հարդին[16], սակայն դերասանը նախընտրում է նորից աշխատել իրեն ծանոթ Քրիստոֆեր Նոլանի հետ, համաձայնելով Բեյնի դերին «Մռայլ ասպետը։ Լեգենդի վերածնունդը» ֆիլմում։ Այնուհետև դերը առաջարկվում է Ջոնի Դեփին[16], սակայն նա ևս հրաժարվում է, այլ նախագծերում զբաղվածության պատճառով։ Որսորդի դերը առաջարկվել է նաև Վիգգո Մորտենսենին և Հյու Ջեքմանին[16]։
- Արքայազն Ուիլյամի դերը կարող էին ստանալ Ալեքս Պետիֆերը, Ջոշ Հաթչերսոնը և Ջո Ջոնասը։
Նկարահանումներ
խմբագրելԿինոնկարի նկարահանումները անցել են 2011 թվականի սեպտեմբերի 19-ից մինչև դեկտեմբերի 10-ը, Մեծ Բրիտանիայում[17]։
Արձագանքներ
խմբագրելՖիլմն արժանանում է կինոքննադատների ոչ միանշանակ արձագանքների։ «Rotten Tomatoes»-ում հավաքվել է 135 գրախոսական, 48 %-ը՝ դրական, միջին ռեյտինգը կազմում է 5,6 10-ից[18]։
Մրցանակներ և անվանակարգումներ
խմբագրելԹվական | Արժանացող | Մրցանակ | Նոմինացիա | Արդյունք |
---|---|---|---|---|
2012 | Շարլիզ Թերոն | Teen Choice Award | Ֆիլմի լավագույն չարագործ | Հաղթանակ |
2012 | Քրիստեն Ստյուարտ | Teen Choice Award | Լավագույն ամառային ֆիլմի աստղ - կին | Հաղթանակ |
2012 | Քրիս Հեմսվորթ | Teen Choice Award | Լավագույն ամառային ֆիլմի աստղ - տղամարդ (նաև «Վրիժառուները» ֆիլմի համար) | Հաղթանակ |
2012 | Սեմ Կլաֆլին | Teen Choice Award | Լավագույն առաջընթաց | Առաջադրված |
2012 | Շարլիզ Թերոն | Teen Choice Award | Լավագույն ֆիլմի չարագործ | Առաջադրված |
2012 | Շարլիզ Թերոն | Teen Choice Award | Լավագույն ամառային ֆիլմի աստղ - կին (նաև «Պրոմեթեյ» ֆիլմի համար) | Առաջադրված
(պարտվել է Քրիստեն Ստյուարտին) |
2012 | Քրիս Հեմսվորթ | GQ Award | Տարվա միջազգային առաջընթացի մրցանակ GQ տղամարդու համար | Հաղթանակ |
2012 | Կոլին Էթֆուդ | Gucci Award | Լավագույն հագուստի դիզայն | Առաջադրված |
2012 | Florence and the Machine | World Soundtrack Awards | Լավագույն երգ, գրված հատուկ ֆիլմի համար | Առաջադրված |
2012 | Կրիս Մանրո և Կրեյգ Հենիգան | Սպուտնիկ | Լավագույն ձայն | Առաջադրված |
2012 | Wild Card և Universal Pictures | Golden Trailer Award | Լավագույն սցենար | Հաղթանակ |
2012 | Universal Pictures | Golden Trailer Award | 2012 TV Spot-ի լավագույն ամառայաին բլոկբաստեր («Ռովենայի» համար) | Հաղթանակ |
2012 | Universal Pictures | Golden Trailer Award | Լավագույն գործողություն, տիտրների գրաֆիկա | Առաջադրված |
2012 | Universal Pictures և Wild Card | Golden Trailer Award | 2012 TV Spot-ի լավագույն ամառայաին բլոկբաստեր («Bound»-ի համար) | Առաջադրված |
2012 | Universal Pictures և Aspect Ratio | Golden Trailer Award | 2012 TV Spot-ի լավագույն ամառայաին բլոկբաստեր («Թագավորության» համար) | Առաջադրված |
2012 | Universal Pictures և Wild Card | Golden Trailer Award | Լավագույն շոու | Առաջադրված |
2012 | Սեդրիկ Նիկոլաս Տրոյան, Ֆիլիպ Բրենան, Նեյլ Կորբուլդ և Մայքլ Դոուսոն | St. Louis Gateway Film Critics Association | Լավագույն վիզուալ էֆեկտներ | Առաջադրված |
2012 | Գրեգ Ֆրեյզեր | San Diego Film Critics Society Awards | Հատուկ մրցանակ | Հաղթանակ |
2012 | Սպիտակաձյունիկը և որսորդը | People's Choice Awards | Սիրելի ֆիլմ | Առաջադրված |
2013 | Քրիս Հեմսվորթ | People's Choice Awards | Հեռուստաֆիլմի լավագույն կինոաստղ | Առաջադրված |
2013 | Շարլիզ Թերոն | People's Choice Awards | Լավագույն դրամատիկ դերասան (նաև «Պրոմեթևսի» համար) | Առաջադրված |
2013 | Քրիստեն Ստյուարտ և Քրիս Հեմսվորթ | People's Choice Awards | Սիրելի էկրանային դուետ | Առաջադրված |
2013 | Քրիստեն Ստյուարտ | People's Choice Awards | Սիրելի հերոսի դեմք | Առաջադրված |
2013 | Կոլին Էթֆուդ | Academy Awards | Հանդերձանքի լավագույն դիզայն | Առաջադրված |
2013 | Սեդրիկ Նիկոլաս Տրոյան, Ֆիլիպ Բրենան, Նեյլ Կորբուլդ և Մայքլ Դոուսոն | Academy Awards | Լավագույն վիզուալ էֆեկտներ | Առաջադրված |
2013 | Քրիստեն Ստյուարտ | Ոսկե Ազնվամորի | Վատագույն դերասանուհի (նաև «Մթնդաղ։ Սագա. Լուսաբաց - Մաս 2» ֆիլմի համար) | Հաղթանակ |
2013 | Սպիտակաձյունիկը և որսորդը | Սատուրն | Լավագույն ֆանտաստիկ ֆիլմ | Առաջադրված |
2013 | Շարլիզ Թերոն | Սատուրն | Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի | Առաջադրված |
2013 | Կոլին Էթֆուդ | Սատուրն | Լավագույն հանդերձանք | Առաջադրված |
2013 | Սեդրիկ Նիկոլաս Տրոյան, Ֆիլիպ Բրենան, Նեյլ Կորբուլդ և Մայքլ Դոուսոն | Սատուրն | Լավագույն վիզուալ էֆեկտներ | Առաջադրված |
2013 | Քրիստեն Ստյուարտ | 2013 MTV Movie Awards | Լավագույն հերոս | Առաջադրված |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://www.nytimes.com/2012/06/01/movies/snow-white-and-the-huntsman-with-kristen-stewart.html?ref=movies
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 http://www.metacritic.com/movie/snow-white-and-the-huntsman
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.filmaffinity.com/en/film859684.html
- ↑ Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ http://www.imdb.com/title/tt1735898/
- ↑ 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 8,11 8,12 8,13 http://www.bbfc.co.uk/releases/snow-white-and-huntsman-2012-0
- ↑ 9,0 9,1 9,2 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=187396.html
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 http://www.fotogramas.es/Peliculas/Blancanieves-y-la-leyenda-del-cazador
- ↑ 11,00 11,01 11,02 11,03 11,04 11,05 11,06 11,07 11,08 11,09 11,10 11,11 http://www.imdb.com/title/tt1735898/fullcredits
- ↑ 12,00 12,01 12,02 12,03 12,04 12,05 12,06 12,07 12,08 12,09 12,10 12,11 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 13,0 13,1 http://www.boxofficemojo.com/movies/?id=snowwhiteandthehuntsman.htm
- ↑ Robstenation and all things Twilight: Kristen is Officially Playing 'Snow White'
- ↑ 15,0 15,1 Lily Cole Joins Snow White & The Huntsman
- ↑ 16,0 16,1 16,2 16,3 16,4 16,5 Snow White and the Huntsman (2012) - Trivia - IMDb
- ↑ Snow White and the Huntsman (2012) - Box office / business
- ↑ Snow White and the Huntsman - Rotten Tomatoes
Արտաքին հղումներ
խմբագրել- «Սպիտակաձյունիկը և որսորդը» ֆիլմի
- «Սպիտակաձյունիկը և որսորդը»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Սպիտակաձյունիկը և որսորդը»(անգլ.) ֆիլմը Box Office Mojo կայքում
- «Սպիտակաձյունիկը և որսորդը»(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- «Սպիտակաձյունիկը և որսորդը»(անգլ.) ֆիլմը allmovie կայքում:
- Գրաքննություն media-news-ում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպիտակաձյունիկը և որսորդը» հոդվածին։ |