Սպիտակաձյունիկը և որսորդը 2

«Սպիտակաձյունիկը և սրսորդը 2» (անգլ.՝ The Hunstman: Winter's War), ամերկյան ֆանտաստիկ ֆիլմ նկարահանված Սեդրիկ Նիկոլյա-Տրոյանի կողմից Էվան Սպիլիոտոպուլոսի և Կրեյգ Մազինի սցենարի հիման վրա։ Ֆիլմը համարվում է Սպիտակաձյունիկը և որսորդը ֆիլմի շարունակությունը։ Ֆիլմի հերոսները վերցված են Գրիմ եղբայրների Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները պատմությունից։ Գլխավոր դերերում նկարահանվել են Քրիս Հեմսվորթը, Շարլիզ Թերոնը, Էմիլի Բլանտը և Ջեսիկա Չեսթեյնը: Ֆիլմի նկարահանումները սկսվել են 2015 թվականի ապրիլի 6-ին։

Picto infobox cinema.png
Սպիտակաձյունիկը և որսորդը 2
The Huntsman
The Huntsman Winter's War.jpg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրdark fantasy?, ֆենթեզի ֆիլմ, մարտաֆիլմ, արկածային ֆիլմ և դրամա
Թվականապրիլի 22, 2016[1], ապրիլի 7, 2016[2], ապրիլի 8, 2016[3] և ապրիլի 21, 2016[4]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՍեդրիկ Նիկոլյա-Տրոյան[5]
ՊրոդյուսերՋո Ռոտ
Սցենարի հեղինակՖրենկ Դարաբոնտ և Քրեյգ Մազին[6]
ԴերակատարներՔրիս Հեմսվորթ, Շարլիզ Թերոն, Էմիլի Բլանտ, Նիք Ֆրոսթ, Սեմ Կլաֆլին, Rob Brydon?, Ջեսիկա Չեստեյն, Sheridan Smith?[6], Ալեքսանդրա Ռոուչ[6], Քոլին Մորգան[6], Annabelle Dowler?[6], Սոֆի Քուքսոն[6] և Լիամ Նիսոն[6]
ՕպերատորՖիդոն Պապամիխայիլ
ԵրաժշտությունԶեյմս Նյուտոն Հովարդ
ՄոնտաժՔոնրադ Բաֆֆ IV
Նկարահանման վայրWells Cathedral?[7], Waverley Abbey?[7], Windsor Great Park?[7], Universal Studios[7] և Puzzlewood?[7]
ԿինոընկերությունUniversal Studios
Տևողություն114 րոպե
ՆախորդՍպիտակաձյունիկը և որսորդը
Պաշտոնական կայքէջ

Համաշխարհային պրեմիերան կայացել է 2016 թ. ապրիլի 4-ին Մեծ Բրիտանիայում: ԱՄՆում կայացել է ապրիլի 22-ին, իսկ Ռուսաստանում` ապրիլի 14-ին[8]։

ՍյուժեԽմբագրել

Երբ Ռավեննան ամուսնանալով թագավորի հետ, սկսեց կառավարել Թաբոր երկիրը, նա բերեց այնտեղ իր փոքր քրոջը` Ֆրեյային։ Ռավեննան վախենում էր, որ իր վատ արարքների դեմ կկանգնի քույրը։ Նրանց ճանապարհները բաժանվում են այն ժամանակ, երբ Ֆրեյայի ամուսինը օրորոցում վառում է իրենց նորածին աղջկան (ում մասին հայելին ասել էր. «Երբ աղջիկը մեծանա, իր գեղեցկությամբ կհաղթի նաև Ռավեննային»)։ Ֆրեյան սպանում է ամուսնուն և հեռանում է թագավորությունից` բարկացած ամբողջ աշխարհի վրա։ Նա սկսում է ապրել իր իսկ ստեղծած սառցե թագավորությունում և հանձնարարում է իր ռազմիկներին առևանգել տարածքի քրիստոնյա երեխաներին։

Թագավորությունում, որ կառավում է Սառցե թագուհին, սերը արգելված է։ Գողացված երեխաներից Ֆրեյան ստեղծում է պրոֆեսիոնալ ռազմիկների, ովքեր ամբողջ օրը մարզվում են։ Երբ երեխաները մեծանում են, Սառա անունով աղջիկը (Ֆրեյայի լավագույն կռվողներից) գրավում է Էրիկին։ Սակայն Սառցե թագուհին տեսնում է երկուսին միասին և որոշում է պատժել նրանց զգացմունքների համար։ Հաջորդ առավոտյան ռազմիկները, ովքեր մեծացել են Սառայի և Էրիկի հետ Թագուհու հրամանով հարձակվում են սիրահարների վրա և բաժանում նրանց։ Երբ Սառան և Էրիկը փորձում են միավորվել և կռվել, Ֆրեյան իր կախարդանքով նրանց միջև ստեղծում է սառցե պատ։ Էրիկը սառույցից այն կողմ տեսնում է` ինչպես են Սառային սպանում, ինչից հետո նրա գլխին հարվածում են և Էրիկը կորցնում է գիտակցությունը։ Թագուհին հրամայում է նրան գցել գետը։

Անցնում է մի քանի տարի։ Էրիկը փրկվել է և հասցրել է փրկել Սպիտակաձյունիկին։ Ռավեննան մահացած է, բայց ամրոցում մնացել է Կախարդական հայելին։ Ուիլյամը գտնում է Էրիկին և ասում է նրան, որ հայելին ճանապարհին գողացվել է և հանձնարարում է Էրիկին գտնել հայելին և թաղել Մահացած հողում, որպեսզի այն ոչ ոքին չվնասի։ ֆրեյան, իմանալով քրոջ մահվան մասին, իր լավագույն ռազմիկներին ուղարկում է Հայելու հետևից, որպեսզի դրա միջոցով դառնա ամենաուժեղը և իշխանություն ստանա ամբողջ աշխարհի վրա։

ԴերերումԽմբագրել

ԴերակատարներԽմբագրել

Դերակատար Դեր
Քրիս Հեմսվորթ Էրիկ որսորդ Էրիկ
Շարլիզ Թերոն Ռավեննա սև թագուհի Ռավեննա
Էմիլի Բլանտ Ֆրեյա Սառցե թագուհի Ֆրեյա
Ջեսիկա Չեսթեյն Սառա ռազմիկ Սառա
Նիկ Ֆրոստ Նիոն Նիոն
Սեմ Կլաֆլին Ուիլյամ Ուիլյամ
Շերիդան Սմիթ Բրոմուեն միսիս Բրոմուեն
Սոֆի Կուկսոն Պիպա Պիպա
Քոլին Մորգան Բլեքվուդ դուքս Բլեքվուդ
Ռոբ Բրայդոն Գրիֆ Գրիֆ
Ալեքսանդրա Ռոուչ Դորինա Դորինա
Քոնրադ Հան Էրիկ երիտասարդ Էրիկ

ԾանոթագրություններԽմբագրել